Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՆԱՏՕ-ն մեկնարկում է ամենամյա միջուկային Steadfast Noon զորավարժությունները


ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 14-ին կսկսի ամենամյա միջուկային զորավարժությունները, որոնք կտևեն երկու շաբաթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

Ըստ հայտարարության՝ ՆԱՏՕ-ի Steadfast Noon ամենամյա միջուկային զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 60 ինքնաթիռներ, որոնք վարժական թռիչքներ կիրականացնեն Արևմտյան Եվրոպայի օդային տարածությունում:  Steadfast Noon երկշաբաթյա զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն կործանիչներ, որոնք ունակ են կրելու ամերիկյան միջուկային մարտագլխիկներ, բայց մարտական զենք չի կիրառվի։

«Steadfast Noon-ը դաշինքի միջուկային զսպման կարևոր փորձարկում է, որը հստակ ազդանշան է ուղարկում ցանկացած հակառակորդի, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի բոլոր դաշնակիցներին», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

Դաշինքն ընդգծում է, որ առաջիկա զորավարժությունները «սովորական և կրկնվող վարժական գործունեություն են, որոնք անցկացվում են ամեն հոկտեմբեր»։ 

«Steadfast Noon-ում ներգրավված են 2000 զինծառայողներ 8 ավիաբազաներից և տարբեր տեսակի ինքնաթիռներ, ներառյալ միջուկային զենք կրելու ունակ կործանիչներ, ռմբակոծիչներ, ուղեկցորդ կործանիչներ, լիցքավորող ինքնաթիռներ, ինչպես նաև ինքնաթիռներ, որոնք ունակ են հետախուզության և ռադիոէլեկտրոնային պայքարի», - նշված է հաղորդագրության մեջ:

Այս տարվա զորավարժությունները հիմնականում ենթադրում են թռիչքներ ընդունող երկրների՝ Բելգիայի և Նիդեռլանդների, ինչպես նաև Դանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային ծովի օդային տարածությունում, հայտնել են ՆԱՏՕ-ում: 

«ՆԱՏՕ-ն միջոցներ է ձեռնարկում դաշինքի միջուկային զսպման անվտանգության, արդյունավետության և հուսալիության ապահովման համար», - հավելում է դաշինքի մամուլի ծառայությունը:

Լրահոս

Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ
Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ
Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)
Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի
Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին
Ջուր չի լինելու. Հասցեներ
Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը
Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Կարևոր
Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ
Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ
Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ
Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի
Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է
Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են
Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ)
Կարևոր
Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
ԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ
Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը
ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին

Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը

Բագան. հազարավոր տաճարների հովիտը

22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում

Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը

Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն

Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները

Տիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքը

Պոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմություն

Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց

Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը

Հռոմեական բաղնիքները Բաթ քաղաքում. հին քաղաքի առօրյայի հետքերով

ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը

Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ)