Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բաքվի դատարանում հարցաքննվել են Արցախի նախկին նախագահները. Հետք


hetq.am-ը գրում է․

Մարտի 6-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։Այս քրեական գործով մեղադրյալները 15-ն են` Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 գերիներ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։

 Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական ​​նիստին մասնակցել են ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, տուժողներից մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Նիստը նախագահող դատավորը հայտարարել է Բակո Սահակյանին լրացուցիչ պետական պաշտպան նշանակելու մասին։ Բակո Սահակյանը առարկություն չի ունեցել այդ առնչությամբ։ Ցուցմունքներ են տվել Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և գերիներից Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Ալավերդյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լևոն Բալայանը և Մադաթ Բաբայանը։Դատարանում հարցաքննվել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, նա խոսել է նախագահի պաշտոնում իր ունեցած գործառույթների մասին։

Այնուհետև դատարանում ուսումնասիրել են փաստաթղթեր, որոնց թվում են եղել արխիվային որոշումներ, օրենքներ, ԽՍՀՄ Սահմանադրության հոդվածներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ Այնուհետև Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին հարցեր են տրվել ուսումնասիրված փաստաթղթերի վերաբերյալ։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մարտի 10-ին։ Հաջորդ ​​նիստին շարունակելու է մեղադրյալների հարցաքննությունը։

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին  նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Լրահոս

Իսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ պատնեշին
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
ԵՄ-ն կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից
Ռուսները կարող են Վլադիմիր Պուտինին տեսնել մեքենայի ղեկին ՝ մոտակա երթևեկության գոտում․ Պեսկով
21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը
Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. Պատգամավոր
Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆ
Նիկոլ պատերшզմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց
Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին
Կոնգոյում աճում է Էբոլա տենդից մահացածների թիվը
ՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին
Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցով
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային
Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա
Գերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են Երևան
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Բուլղարիացի DARA-ն
Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Դուք խոսում եք «պետության մեջք ունենալուց», բայց հենց ձեր կառավարման օրոք բժիշկները լքում են համակարգը. Տիգրան Խաչատրյան

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսաստանը կարող է նույնիսկ ԵԱՏՄ անդամ Հայաստանի կյանքը ցավոտ դարձնել. Բենիամին Պողոսյան

«Ապուշ հայտարարություն է, խորհուրդ կտամ՝ չափերի մեջ մնալ»․ Արամ Նավասարդյանը՝ Կարապետյանին

ՈՒՂԻՂ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Վեդիում են

Թրամփի վարչակազմը պատրաստվում է հարվածել Իրանին. ԵՄ–ԵԱՏՄ. ի՞նչ որոշում կկայացնի ՀՀ–ն

Ալեն Սիմոնյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը

ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածավան համայնք

Հունիսի 7-ին քաղաքական ապտակ են ստանալու․ Արայիկ Հարությունյան

Խուլիգանություն, գողություն․ դանակահարել են 15-ամյա տղային, 18-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել

Փաշինյանին կոչ եմ անում՝ Արցախ բառը հեռուստատեսությամբ թո՛ղ արտաբերի․Մադաթյան (տեսանյութ)

ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը.սա Արեւմուտքի պահանջն է.քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի

ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը. սա Արեւմուտքի պահանջն է. քաղտեխնոլոգ

Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին

Փաշինյան-Քոչարյան փոխհրաձգություն․ քաղաքական «էլիտան» անցել է ժարգոնի

Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց 40-45 տոկոսը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել. Բաբայան

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը ազատ է արձակվել

ՈՒՂԻՂ․ «Լուսավոր Հայաստան»-ը քարոզարշավի 8-րդ օրը սկսում է նախագահական նստավայրի մոտից

Գողականներ են խառնում, մարդկանց վզին դնում են՝ էսպես պետքա անեք․ էս ամենը թողած ծաղիկների՞ց խոսենք

Մեր նպատակն էր հասբել «ընդդիմափոխության» թույլ չտալով պրոռուսական ուժերին մտնել ԱԺ. Տիգրան Խզմալյան

Փաշինյանն իր CV-ով որտե՞ղ պետք է ընդունվի աշխատի․ Ղազարյան (տեսանյութ)