Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին․ «Հետք»


ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։

Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը։   Այս մասին գրում է «Հետքը»։

2019 թվականի ապրիլի 18-ին, Կառավարության N 513-Ն որոշմամբ ստեղծվեց ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը։ ԱՆԻՖ-ի նպատակն օտարերկրյա ներդրումների ներգրավումն էր, արտահանման աճի խթանումը և հայաստանյան լայնածավալ նախագծերում ներդրումների համաֆինանսավորումը։

Այդ նպատակով 2020 թվականի մայիսի 22-ին ստեղծվեց «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը։

Վերջինս ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն էր, որի միջոցով պետությունը ներդրումներ էր անում մասնավոր ընկերություններում։2020-2023 թվականների ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը ներդրումներ կատարեց 10 ընկերությունում և «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ ՀՍԳ» ֆոնդում։ Ընդհանուր ներդրումների չափը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամ է և 4 մլն դոլար (2020 թվականի միջին փոխարժեքով՝ 1,9 մլրդ դրամ)։ Այդ ներդրումների արդյունքում պետությունը տարբեր ընկերություններում ձեռք բերեց մինչև 49% մասնաբաժիններ։ Այս ներդրումներից օգտված ընկերություններից մեկը «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն էր։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի ապրիլի 26-ին։ Հիմնադրվելուց 8 օր անց՝ մայիսի 4-ին, ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, կատարել է 1 մլրդ 539 մլն 580 հազար դրամի ներդրում՝ դառնալով ընկերության 49% բաժնետերը։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 3 մլրդ 142 մլն դրամ է։

Ներդրում անելու նպատակն էր ստեղծել կիբերանվտանգային կարողություններ ՀՀ-ում և կրթել ոլորտում մասնագետների, ովքեր որոշակի ժամանակաշրջանում ի վիճակի կլինեն կիբերանվտանգային ոլորտում ծառայություններ մատուցել տեղական և օտարերկրյա շահառու ընկերությունների։

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրենը Կարինե Անդրեասյանն է։ Անդրեասյանը, բացի «Սի Էֆ Դաբլյուից», բաժնետեր է նաև «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ում։ Նրան է պատկանում «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ի 33%-ը։

Այս ընկերության 34%-ի բաժնետերը Մարիամ Պահլավունին է։ Մինչև 2024 թվականի դեկտեմբերը Պահլավունին զբաղեցնում էր նաև ընկերության տնօրենի պաշտոնը։

Նա Երևանի քաղաքապետ, նախկինում փոխվարչապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանի կինն է։Ստացվում է, որ այն ժամանակ (2019-2023 թվականներին), երբ Տիգրան Ավինյանը զբաղեցնում էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամն ավելի քան 1,5 մլրդ դրամի ներդրում է կատարել կնոջ ընկերուհու ղեկավարած ընկերությունում:

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի բաժնեմասերի 48%-ը պատկանում է «Արարատ Թեքնոլոջիս» (Ararat Technologies) ՍՊԸ-ին, 3%-ը՝ «Հայկ Հոլդինգ» (Hayk Holding) ՍՊԸ-ին։ Այս երկու ընկերությունները գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում՝ Ուիլմինգթոն, Լիթլ Ֆոլս Դրայվ, Քորփորեյշն Սերվիս Քոմփանի, 251 հասցեում։

Երկու ընկերությունների գլխավոր գործադիր տնօրենը Ռոբերտ Լևինն է։ԱՄՆ Դելավեր նահանգը օֆշորային գոտի է, կամ, ինչպես ընդունված է ասել, «հարկային դրախտ»։

Օֆշորային գոտին տվյալ երկրի կողմից որոշված տարածք է, որը նախատեսված է օտարերկրյա ընկերությունների համար։ Օֆշորում գրանցված ընկերությունները չեն կարող շահույթ հետապնդող գործունեություն ծավալել տվյալ երկրի տարածքում։ Այդպիսի ընկերություններն ազատված են լինում հարկերից։

Մենք փորձեցինք պարզել՝ արդյոք «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի` այս ընկերությունում ներդրած գումարները ծախսվել են նախանշված նպատակին համապատասխան։

ԱՆԻՖ-ից փոխանցեցին, որ այն ընկերությունները, որոնք գումար են ստացել պետությունից, հաշվետվություններ չեն ներկայացրել։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Թրամփը հայտարարել Է, որ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի ընտրությանը. Axios
Դուբայում և Աբու Դաբիում պայթյունների ձայներ են լսվել․ ՀՕՊ-ն ակտիվ աշխատում է
Ռաֆայել Վահանյանը՝ Aeroflot Open Legends-ի հաղթող
Մեծ քննարկում. Պատերազմ Իրանում (տեսանյութ)
Իրանը հարվածեց Ադրբեջանին․ինչ զարգացումներ կլինեն (տեսանյութ)
Իրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին
Այս ընտրություններով պետք է կոտրենք պարտվողականության փակ շղթան. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)
Մանկական սենյակ. Ինտերիեր դիզայնի արվեստը (տեսանյութ)
Արշակ Սրբազանին արգելվել է Վաղարշապատից դուրս գալ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Մեկ անձից գնումները 2025-ին նվազել են․ Ջուլհակյան (տեսանյութ)
Ժողովուրդը ձեր շնորհիվ շատ լավ գիտի ինչ է կոռուպցիան. ՔՊ-ականը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
ՀՀ գոյության համար ամենամեծ ռիսկն այս իշխանությունների պաշտոնավարումն է. Մամիջանյան (տեսանյութ)
Հայաստանում պետք է հասկանան՝ Թրիփփ ծրագիրը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին․ Այվազյան (տեսանյութ)
Ընտրություններին քաղաքացիների շատ բարձր մասնակցությունը չափազանց կարևոր է. Մամիջանյան (տեսանյութ)
ՈՒՂԻՂ․ Արշակ սրբազանն անհապաղ ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից
Փաշինյանը մկրտվա՞ծ է․ մանրամասներ (տեսանյութ)
Հայկական Երուսաղեմում ծառայությունն օրեցօր բարդանում է. Կանչվածները շատ են, ընտրյալները՝ քիչ
Նիկոլ Փաշինյանը պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ազատել է աշխատանքից
Տիկի՛ն Գրիգորյան, փորձե՛ք տիրապետել Ձեզ, մի վայրկյան լռե՛ք, շեֆ ունենալը վիրավորանքա՞
Շնորհավորում եմ բարեհաջող ամուսնալուծության կապակցությամբ, իշխանությունն էլ երկուսի միջեվ չեք կիսի

Լրացուցիչ նորություններ

...

Մեծ քննարկում. Պատերազմ Իրանում (տեսանյութ)

Իրանը հարվածեց Ադրբեջանին․ինչ զարգացումներ կլինեն (տեսանյութ)

Այս ընտրություններով պետք է կոտրենք պարտվողականության փակ շղթան. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Արշակ Սրբազանին արգելվել է Վաղարշապատից դուրս գալ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Մեկ անձից գնումները 2025-ին նվազել են․ Ջուլհակյան (տեսանյութ)

Ժողովուրդը ձեր շնորհիվ շատ լավ գիտի ինչ է կոռուպցիան. ՔՊ-ականը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

ՀՀ գոյության համար ամենամեծ ռիսկն այս իշխանությունների պաշտոնավարումն է. Մամիջանյան (տեսանյութ)

Հայաստանում պետք է հասկանան՝ Թրիփփ ծրագիրը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին․ Այվազյան (տեսանյութ)

Ընտրություններին քաղաքացիների շատ բարձր մասնակցությունը չափազանց կարևոր է. Մամիջանյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ․ Արշակ սրբազանն անհապաղ ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից

Փաշինյանը մկրտվա՞ծ է․ մանրամասներ (տեսանյութ)

Հայկական Երուսաղեմում ծառայությունն օրեցօր բարդանում է. Կանչվածները շատ են, ընտրյալները՝ քիչ

Տիկի՛ն Գրիգորյան, փորձե՛ք տիրապետել Ձեզ, մի վայրկյան լռե՛ք, շեֆ ունենալը վիրավորանքա՞

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է

Աշխարհը սպասում է նոր ռազմական պայթյունի.Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածություն. Մամիջանյան

Ձեր եղբայրը ՌԴ-ի քաղաքացի է, գուցե ինքն է՞լ է «КГБ»-ի գործակալ. լրագրողը՝ Փաշինյանին

Խուսափո՞ւմ եք հնչեցնել Կաթողիկոսի անունը․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

Ո՞վ է հաղթում և ո՞վ է պարտվում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմում. Արմեն Այվազյան

Մեծանում է իշխանության կեղծիքների ինտեսիվությունը. Խաչատրյան