Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը կմասնակցի ընտրություններին


Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը  գրում է․

«ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար, Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ, Այգեկ և Բաղրամյան գյուղերի հարգելի բնակիչներ,

Սիրելի՛ բարեկամներ,Շատերիդ է հայտնի, որ 2019 թվականի սեպտեմբերի 29-ից Փարաքար համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքներով ստանձնել եմ համայնքի ղեկավարի պաշտոնը, ապա, համայնքների խոշորացումից հետո, ավագանու կողմից ևս ընտրվել եմ խոշորացված համայնքի ղեկավար և մինչև 2024 թվականի մայիս ամիսը պատվով և արժանապատվորեն կատարել եմ իմ պարտականությունները։

Բոլորիդ է հայտնի, որ շուրջ 5 տարի անձնվիրաբար ծառայել եմ համայնքին, իմ ուշադրության կենտրոնում պահելով ինչպես համայնքի խնդիրները, այնպես էլ համայնքի բնակիչներից յուրաքանչյուրի հոգսն ու խնդիրը դարձնելով իմ անձնականը։Այսինքն, Ձեզանից յուրաքանչյուրն արդեն իսկ տեսել ու զգացել է իմ անվերապահ նվիրումը համայնքին և համայնքի խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված հետևողական զարգացումներին, որոնք կիրառվել են համաչափորեն՝ բոլոր 9-ը բնակավայրերի նկատմամբ միատեսակ ու հավասարաչափ մոտեցմամբ։Խոշորացված համայնքի զարգացման տեսլականն իմ մեջ արմատավորվել է ոչ թե տեսական և պոպուլիստական խոսքերով, այլ շուրջ 5 տարի օր ու գիշեր ապրելով համայնքի խնդիրներով, իմ մեջ ուրվագծվել է խոշորացված համայնքի զարգացման առավել արդյունավետ և իրատեսական ծրագրերի մի մեծ համախումբ, որը Ձեր աջակցությամբ և բարձր վստահությամբ պատրաստ եմ պատվախնդրորեն կյանքի կոչելու։

Փարաքար համայնքի Փարաքար, Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ, Այգեկ և Բաղրամյան գյուղերի հարգելի բնակիչներ․Շատ անգամներ եմ ասել, որ խոշորացումից և միավորվելուց հետո մենք ապրելու ենք ինը գյուղ մեկ համայնք սկզբունքով, որը և ապացուցվել է անցնող երեք տարվա կառավարման շրջանում։Անցնող ժամանակաշրջանում միավորված համայնքի կառավարումն իրականացնելով, արդեն իսկ համատեղ ու հավասար համակեցության, արդար կառավարման դրական փորձ ունենք կուտակած, որն իհարկե ամեն օր կատարելագործման և ավելի լավը դարձնելու մեծ ձգտումով ու պատասխանատվությամբ եմ կայացրել կրկին առաջադրվելու իմ որոշումը, որը բխում է նաև խոշորացված համայնքի բնակչության լայն շրջանի անկեղծ քաջալերումից և անցնող ժամանակաշրջանի մեր գործունեությանը տված բարձր գնահատականից։

Բոլորիս է հայտնի, որ հետպատերազմյան շրջանում ապրում ենք դժվար ժամանակներ, որից անմասն չէ նաև մեր խոշորացված համայնքը։Մենք պարտքի խորը զգացում ունենք նաև մեր համայնքի անմահացած հերոսների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ հանուն մեր արժանապատվության և բարեկեցության, ուստի և մեր ամեն քայլը պետք է խարսխվի պատասխանատվության բարձր զգացումով՝ հանուն մեր վաղվա օրվա։Ես լավատես եմ ու վստահ, որ մեր կուտակած փորձով, գիտելիքներով և համախմբումով կշարունակենք մեծ ծրագրեր իրականացնել մեր համայնքի բոլոր բնակավայրերում։

Ես չեմ ցանկանում մանրամասն և հատ առ հատ նշել այն ծրագրերը, որոնք իրականացվել են իմ ղեկավարման տարիներին, քանզի դրանք բոլորիդ աչքի առաջ են եղել և յուրաքանչյուրդ ինչ-որ առումով ականատեսն ու շահառուն եք եղել մեր սկսած ծրագրերի, որոնք միայն սկզիբն են եղել։Այժմ նորից Ձեր վստահությունը ստանալով, էլ ավելի մեծ ծրագրեր կյանքի կկոչենք և Ձեր կյանքը քայլ առ քայլ կդարձնենք ավելի բարեկեցիկ։Այսպիսով, հարգելի բնակիչներ, դիմում եմ ձեզ, հայտարարելով, որ Փարաքար միավորված համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից, որպես Փարաքար միավորված համայնքի ղեկավարի թեկնածու, մասնակցելու եմ 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք ընտրություններին՝ ակնկալելով Ձեր աջակցությունը և վստահությունը՝ հանուն մեր միավորված համայնքի՝ Փարաքարի կայուն և իրատեսական զարգացմանը։Առաջադրումս արդարացված է նշված բարեփոխիչ քաղաքական ուժի կողմից, քանի որ «Ազգային առաջընթաց» կուսակցության կարգախոսով միանում ենք Նոր Հայաստանի կերտմանը՝ հանդիսանալով նրա անբաժանելի մասնիկը։«Ազգային առաջընթաց» կուսակցության աջակցությամբ մեր համայնքում հիմք կդրվի և կձևավորվի այնպիսի բարենպաստ իրավաքաղաքական միջավայր, որի արդյունքում ՄԵՆՔ՝ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՈՎ ի վիճակի կլինենք լիարժեք իրացնել մեր քաղաքացիական ու քաղաքական իրավունքներն ու ազատությունները։

Մենք նաև կկերտենք Հայոց պետականության աննախադեպ առաջընթացը՝ հիմնված ազգային առաջնահերթությունների վրա»,- գրել է նա։Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրել է 2024 թ․ մայիսի 22-ին՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը: Հրաժարականից հետո կարճ ժամանակ անց Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կալանավորվել է ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկը։

Ըստ ՔԿ-ի՝ պաշտոնատար անձինք չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա և ապօրինաբար օտարել գույքը։

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին

Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում

Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են

Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից

Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ