Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱԺ-ում քննարկվեց տնտեսական ընկերությունների կորպորատիվ կառավարման կանոնագրքի սահմանման մասին օրինագիծ

ՀՀ Ազգային ժողովում շրջանառության է դրվել կազմակերպությունների համար կորպորատիվ կառավարման կանոնագրքի սահմանման և դրան կամավորության սկզբունքով միանալու վերաբերյալ օրենքի նախագիծը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  մայիսի 17-ի նիստում Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի՝ այս պարագայում Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատվող իրավական ակտ է, որը պարունակում է տնտեսական ընկերության կառավարման  արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ և կանոններ»,-պարզաբանեց Պապոյանը՝ հավելելով, որ կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կլինի կամավոր, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Ըստ օրինագծի՝ կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունը պատկանում է տնտեսական ընկերությունների մասնակիցների ընդհանուր ժողովին, եթե օրենքով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Նախարարը՝ մանրամասնեց, որ դեռևս 2010 թվականից ՀՀ կառավարությունը որդեգրել է առևտրային իրավաբանական անձանց շրջանում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառությունը խրախուսելու և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի առաջխաղացմանն աջակցելու քաղաքականություն։

«Սակայն իրականության մեջ այդպիսի իրավունք կառավարությունն այդ ժամանակ չի ունեցել։ Այսինքն, եղել են կառավարության որոշումներ, բայց օրենսդրական համապատասխան լիազորություններ սահմանված չեն եղել։

Առաջին դրույթը հենց այդ մասին է, որպեսզի կառավարությանը և լիազոր մարմնին տրվի այդ հնարավորությունը»,-ասաց Պապոյանը։

Ըստ այդմ՝ առաջարկվում է քաղաքացիական օրենսգրքով սահմանել կորպորատիվ կանոնակարգի հասկացությունը և դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը, սահմանել նաև դրա կիրառման կամավորության սկզբունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, և կիրառող իրավաբանական անձանց շրջանակը։

«Կամավորության սկզբունքը նշանակում է, որ ընկերությունները պարտավորություն չունեն միանալու այս կանոնագրքին՝ չնայած այն հանգամանքին, որ առաջատար երկրներում, աշխարհի տնտեսապես զարգացած երկրներում, երբ նվազագույն որոշ ցուցանիշներ անցնում են կազմակերպությունները, այդտեղ նույնիսկ պարտադիրության սկզբունք կա։ Մեր դեպքում համարում ենք, որ սկզբի համար նվազագույնը պետք է լինի կամավորություն։ Կազմակերպությունը կարող է ընդունել այն ակտը հենց այն տեսքով, որն Էկոնոմիկայի նախարարությունը կընդունի և կարող է որոշակի մեկնաբանություններով ընդունել։ Բայց, բնականաբար, այդ դեպքում պոտենցիալ ներդրողները տեսնում են, որ այդ նույն տեսքով չի ընդունվել, այլ որոշակի մեկնաբանությամբ, որովհետև կորպորատիվ կառավարման կանոնագիրքը հենց պոտենցիալ ներդրողների իրավունքների պաշտպանության, կորպորատիվ կառավարման կանոնների հստակեցման համար է»,-ներկայացրեց Պապոյանը՝ հավելելով, որ կորպորատիվ կառավարումը նպատակ ունի աջակցելու երկարաժամկետ ներդրումների ներգրավման նպատակով անհրաժեշտ վստահության և հաշվետվողականության միջավայրի կառուցմանը, կայուն աճի ու ֆինանսական կայունության ձևավորմանը։

Քաղաքացիական օրենսգրքով Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալու վերաբերյալ իրավանորմեր նախատեսելով՝ ոչ միայն ստեղծվում է կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման համար օրենսդրական ամուր հիմք, այլև ընդգծվում է կազմակերպությունների համար այդ համակարգի ներդրման և կիրառման կարևորությունն ու արդյունավետությունը։

Ըստ հիմնական զեկուցողի՝ նշված մոդելը հաշվի է առնում նաև միջազգային լավագույն փորձը՝ խրախուսելու կորպորատիվ կառավարման կանոնագրքի կամավոր ընդունումն, ինչպես նաև օրենքով դրան միանալու պարտադիր հիմքեր նախատեսելու հնարավորություն է ընձեռում։ Առաջարկվող մոդելն օրենսդրին թույլ կտա իր հայեցողությամբ և միջազգային նորմերի ու փորձի հաշվառմամբ սահմանել այն ոլորտները, որտեղ Կանոնագրքին միանալը պետք է լինի պարտադիր։ Միևնույն ժամանակ, նման մոտեցումն իրավաբանական անձանց բավարար հայեցողություն և ազատություն է տալիս իրենց իսկ խնդիրների ու նպատակների հաշվառմամբ կանոնագրքի կիրառության վերաբերյալ որոշում կայացնելու առումով։

Լրահոս

Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ
200 կգ ոսկու ձուլակտոր և միլիարդավոր լիրաներ. Թուրքիայում բացահայտել են հանցավոր կազմակերպության գործի մանրամասները
Խոշոր վթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են
Շվեյցարիայում ձիաքարշ սայլը բախվել է ծառի. զոհվել է 73-ամյա կին, կան վիրավորներ
Քենտուկիում համերգի ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, վիրավորների թվում երկու երեխա կա (Լուսանկարներ)
Երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
Ռումինիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքը խոցել է ՆԱՏՕ-ի կործանիչը
Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ)
Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն մեկնել է Բաքու
Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. Պատճառը հայտնի է
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին
Բժիշկը բացատրել է գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման վտանգները
Մելինե Դալուզյանն առաջարկություն է արել իր սիրելիին
«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակել
Ուկրաինայում հակամարտության պատճառով անհետ կորածների թիվը հասել է 266,000-ի
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում
Ուժգին երկարաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում

Լրացուցիչ նորություններ

...

Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին

Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը

Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ

Brent-ն էժանացել է

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 22-ի դրությամբ

Ո՞ր երկրներն են ամենից շատ ծախսում կրթության վրա

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին

Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ին

Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ին

Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 19-ի դրությամբ

Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել