Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ամենախոշոր ձեռնարկության ու ամենախոշոր հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական պրոցեսը փաստացի խաթարված էր մոտ տասն օր, քանի որ մի քանի տասնյակ անձ ոչ միայն չէին ներկայանում աշխատանքի, այլև փորձում էին խոչընդոտել մնացյալի՝ աշխատանքի անցնելու ցանկությանն ու իրավունքին:

Երեկ ծավալուն հարցազրույց է տվել «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ մասնավորաբար շեշտելով, թե այն, որ կոմբինատի վրա ցանկացած ճնշման պատճառ հենց կոմբինատի մեծ նշանակությունն է, հասկանալի է բոլորին։ «Միանգամայն հասկանալի է, որ տարբեր ուժեր ցանկանում են օգտագործել իրավիճակն իրենց շահերի համար, վերահսկողություն ունենալ կոմբինատի վրա»,-ասում է Խուդոլին:

Խոսելով պահանջների մասին՝ գլխավոր տնօրենը նշում է, որ արտադրության դադարեցումը տեղի է ունեցել մի խմբի կողմից` աշխատավարձերի ուլտիմատիվ բարձրացման պահանջից հետո։ «Կոմբինատում ամենաբարձր աշխատավարձն է, և ոչ միայն Հայաստանում։ Մեզ համար աշխատավարձերի համակարգի մասին հետազոտություն իրականացնող միջազգային ընկերության տվյալների համաձայն` ունենք ամենաբարձր աշխատավարձը միջինացված, ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլ նաև` ԱՊՀ տարածաշրջանի երկրների:

Ես նույնիսկ չեմ խոսում սոցիալական արտոնությունների մասին, բոլորը գիտեն, և դա միանշանակ ճշմարտություն է, որ որևէ այլ ձեռնարկությունում նման արտոնություններ չկան։ Այս երեք տարվա ընթացքում 2021 թվականից հետո մենք վերականգնել ենք «ստաժիրովկան», 13-րդ աշխատավարձը։

Տարեկան պարգևավճարի գործակիցը, որը երբևիցե չի գերազանցել 1-ը, ավելացրել ենք 50 տոկոսով, այսինքն՝ պարգևավճարի գործակիցը հասցրել ենք ռեկորդային ցուցանիշի, հասցնելով մինչև իսկ 1,4-1,5 ու դա էլ բոլորդ գիտեք»,-ասում է Խուդոլին և հավելում, որ այն մարդիկ, ովքեր այս անօրինական գործողությունների հեղինակն են և հիմնական հրահրողները, իր պատկերացմամբ, չեն ներկայացնում կոլեկտիվին, չեն ներկայացնում կոլեկտիվի տեսակետը, լեգիտիմ չեն:

«Մենք հասկանում ենք՝ ինչու են սկսվել այս անօրինական գործողությունները, դա շատ պարզ է... Առաջինը հետաքրքրությունն է կոմբինատի նկատմամբ, և երկրորդը՝ այն մարդիկ, ովքեր պլանավորել են այս գործողությունները, մոլորեցնում և օգտագործում են կոմբինատի կոլեկտիվին իրենց անձնական նպատակներին հասնելու համար»,-նշում է ԶՊՄԿ գլխավոր տնօրենը:Նա նաև ասել է, որ այն ամենը, ինչ կոմբինատի ղեկավարությունը խոստացել է, կատարվում է. «Ես միանգամայն երաշխավորում եմ, որ առաջին հերթին աշխատավարձերի համահարթեցման համակարգը, որը խոստացել ենք, առաջիկա ամիսներին արդյունքներ կտա, և հետագայում էլ այն լրամշակվելու է։

Դա կբերի միջինը աշխատավարձերի մոտ 20 տոկոս բարձրացման։ Պատրա՞ստ ենք արդյոք մենք հետագայում ևս շարունակել վերանայել աշխատավարձային համակարգը և առավել կատարելագործել այն ու վերանայել: Միանշանակ։ Երկրորդը՝ շատ հարցեր հնչեցին բժշկական ապահովագրության վերաբերյալ։ Մենք անցած տարի մրցույթ ենք անցկացրել, և հաղթեց մի ընկերություն, որի հետ մենք շատ խնդիրներ ունեցանք, քանի որ այն չի կարողանում իր առջև դրված պահանջները կատարել։

Մենք տեսնում ենք դրանից բխող ռեակցիան, և միանշանակ երաշխավորում, որ առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի, որի պայմանը կլինի ոչ թե էժանությունը, այլ այն երաշխիքը, որ մեր պահանջները բժշկական ծառայության ապահովման առումով անառարկելիորեն կկատարվեն: Դա ես երաշխավորում եմ։ Ավելին, մենք մտածում ենք սեփական ապահովագրական ծառայությունը ստեղծելու մասին` կոմբինատի ներսում։

Հաջորդ հարցը վերաբերում է աշխատանքի պայմաններին։ Մենք գիտակցում ենք, որ անելիքներ շատ կան և այդ ուղղությամբ արդեն իրականացրել ենք տեխնիկական աուդիտ։ Յուրաքանչյուր արտադրամասի համար առանձին կներկայացնենք կատարվելիք փոփոխությունները։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ անել, ինչպես և ինչպիսի ժամկետներում։

Այս խնդրով ի սկզբանե զբաղվում էինք: Այդ հարցերը լուծելի են և լուծվում են, կա՞ր անհրաժեշտություն այդ պատրվակով կոմբինատը կանգնեցնել։ Իմ պատկերացմամբ՝ ո՛չ։ Բայց որոշ ուժեր, ակնհայտորեն, որոշել են այդ հարցերն օգտագործել գործադուլ կազմակերպելու համար, ներկայացնելով, թե գործադուլը միակ ամենաճիշտ քայլն է` այս իրավիճակում»:Ի՞նչ ելքեր է տեսնում տնօրենը:

«Տարբերակ առաջին՝ դուրս ենք գալիս աշխատանքի, շտկում ենք ստեղծված իրավիճակը, գործում ենք յուրաքանչյուրս մեր պարտականությունների շրջանակներում, կոմբինատը վերսկսում է արտադրությունը ու արտադրանքի, խտանյութի առաքումը, և հնարավոր կլինի կատարել վճարումները, այդ թվում՝ աշխատավարձի մասով լիարժեք և ժամանակին։ Երկրորդ տարբերակը. եթե աշխատավորները համարում են, որ կարելի է կանգնել, շարունակել չաշխատել, այդ տարբերակը նույնպես հնարավոր է։

Այդ դեպքում կոմբինատը շարունակելու է տնտեսման խիստ ռեժիմով աշխատել՝ սահմանափակելով ու հետաձգելով բոլոր վճարումները օրենքի սահմանված կարգով։ Դրանից բոլորը կտուժեն: Ես աշխատանքից հեռացրել եմ 8 անձի, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել գործադուլի կազմակերպման գործում։

Եվ ես համարում եմ, որ հենց այս մարդկանց միջոցով է կոլեկտիվը օգտագործվել երրորդ ուժերի կողմից։ Որևէ մարդ, նրանցից բացի, այլևս չի հեռացվելու։ Այնպես որ, հանգիստ ներկայացեք աշխատավայր։ Բայց ես գիտեմ, որ որոշ ուժեր, նաև անձինք, որոնք անգամ չեն աշխատում կոմբինատում , և անգամ որոշ մարդիկ, ովքեր չեն էլ ապրում Քաջարանում կամ Կապանում, հիմա գտնվում են այստեղ և մասնակցում են այս ապօրինի գործողություններին։

Ավելին, շատ են դեպքերը, երբ ուղղակի սպառնում են մեր աշխատակիցներին, որպեսզի նրանք դուրս չգան աշխատանքի որևէ պարագայում։ Ես կոչ եմ անում, բնականաբար, գնալ աշխատավայր, երաշխավորում եմ իմ և կոմբինատի ղեկավարության կողմից, որ կապահովենք աշխատանքի ներկայացած յուրաքանչյուր մարդու անվտանգությունը։

Յուրաքանչյուր միջադեպի առթիվ, միանշանակ, դիմելու ենք պատկան մարմիններին, սա արդեն նշանակում է բոլոր կարմիր գծերի հատում, երբ սկսում են սպառնալ մարդկանց։ Դա չի մնալու անարձագանք։ Մենք ստեղծելու ենք անանուն հարթակ, որ ցանկացած իրավիճակի մասին բոլորը կարողանան բարձրաձայնել, և ամեն դեպքի առթիվ մենք դիմելու ենք իրավապահ մարմիններին։

Մեր աշխատակիցների անվտանգությանը ոչինչ չի սպառնալու, այդպիսի բան չի լինելու, կարող եք վստահ լինել»,ամփոփում է Խուդոլին:Ի դեպ, ի հավելումն՝ նշենք, որ այս օրերին ավելի մեծ թափով է ակտիվացել ադրբեջանական քարոզչամեքենան՝ ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի: Զուգադիպությո՞ւն է: Հազիվ թե:

Լրահոս

Կևին դե Բրույնեն այն ֆուտբոլիստն է, ումով ես հիանում էի վերջին 7-8 տարիների ընթացքում․ Անդերսոն
Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրшխավորել Ռուսաստանի քաղաքացիներին․ Զախարովա
«Ռեալը» մոտ է «Լայպցիգի» եզրային հարձակվող Յան Դիոմանդեի տրանսֆերն իրականացնելուն
Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
Սանկտ Պետերբուրգում ականջակալների համար ծeծի են ենթարկել և կողոպտել 24-ամյա երիտասարդին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը
Թեթև շարժիչով օդանավը մխրճվել է տան տանիքի մեջ
«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասին
Փաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)
Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ
Նորիսը հաղթեց Ֆորմուլա 1-ի Հունգարիայի Գրան պրիի որակավորման փուլում
«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվ
«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը
Կարևոր
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի. ՌԴ փոխվարչապետ
Հնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնին
«Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ժամանակ բանվոր է մшհացել
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր Նովակ

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»