Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչ զարգացումներ կան Տիրան Խաչատրյանի գործով


Իրավական առումով Տիրան Խաչատրյանին ներկայացված մեղադրանքը փուչ է, իսկ կալանքը պատժի տարրեր է պարունակում՝ առանց դատավճռի, «Փաստինֆո»-ին ասել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Ինչպես հայտնի է՝ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, սակայն գեներալ-լեյտենանտը մեղադրանքը չի ընդունում։

Արմեն Անդրիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է՝ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դեռևս առկա չէ տեղեկություն՝ մակագրման վերաբերյալ։ Կալանավորման որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը, պաշտպանի գնահատմամբ, անհայտ և անհասկանալի պատճառներով հետաձգվել է ։ Ընդ որում, հետաձգման վերաբերյալ գրավոր փաստաթուղթ չի ներկայացվել, պաշտպանին այդ մասին հայտնել են բանավոր։ Քրեական վարույթը քննվում է 2020թ․-ից, հինգ տարի նախաքննություն է իրականացվել, 2025թ․ հունվարին Տիրան Խաչատրյանին ձերբակալել են՝ կալանավորման ներկայացնելու համար, կալանավորել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, թե «ակտիվ քննչական գործողություններ» պետք է իրականացնեն, իսկ կալանավորումից մեկ-երկու օր հետո քննչական գործողություններ են իրականացվել՝ չորս անձի հետ առերեսում է իրականացվել, հետո գործն ուղարկել դատարան։

«Տիրան Խաչատրյանը 1,5 ամիս նստած սպասում է, որ գործն ուղարկեն դատարան, մինչդեռ կալանավորման հիմքում դրել էին, որ պետք է ակտիվ քննչական գործողություններ իրականացվեն»,- ասել է փաստաբանը։

Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ում հետ է իրականացվել առերես հարցաքննությունը, միայն նշել է՝ ՊՆ-ի՝ այդ օրերի հարավային խմբավորումների սպայական ղեկավար կազմն է, նրանց մի մասը շարունակում է ծառայությունը ՊՆ-ում։ Քրեական գործով այլ ցուցմունքներ ևս կան, սակայն վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ պետք է չորս անձանց հետ առերեսումներ տեղի ունենան։

Մինչև ձերբակալությունն՝ այս հինգ տարիների ընթացքում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ բազմաթիվ քննչական գործողություններ են իրականացվել, փաստաբանի փոխանցմամբ՝ վկայի կարգավիճակով ավելի քան տասն անգամ հարցաքննվել է՝ նույն հանգամանքների վերաբերյալ։

«Այնպես չէ, որ այդ հանգամանքները նախկինում անհայտ են եղել, հիմա հայտնվեցին։ Ավելի քան տասն անգամ հարցաքննվել է, դրանից հետո որևէ գործողություն չի իրականացվել, հիմա՝ վերջին պահին ձերբակալել են, կալանավորել, գործն ուղարկում են դատարան»,- ասել է փաստաբանը։

Ի՞նչ խնդիր էին լուծում այդ պայմաններում կալանավորելով․ փաստաբանը նշել է՝ կալանքը պատժի տարրեր է պարունակում՝ առանց դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի։

«Իրավական առումով՝ որևէ խնդիր ես չեմ տեսնում՝ լուծման համար»,- ասել է նա։  

Փորձում են պատերազմում պարտության մեղքը բարդել գեներալների վրա՞․ փաստաբանը զերծ է մնացել գնահատականներից, միայն ընդգծել է՝ իրավական առումով այդ մեղադրանքը փուչ է։

Դատաքննությունից պաշտպանության կողմի ակնկալիքները մեծ են, սակայն փաստաբանը կարևորում է, որ դատաքննությունը դռնբաց լինի։

«Այնպես չլինի, որ ձևական առումով ասեն՝ ռազմական կամ պետական գաղտնիք է պարունակում, դռնփակ անցկացնեն։ Մենք վստահ ենք Տիրան Խաչատրյանի անմեղության վրա, վստահ ենք, որ դա հաստատվելու է, բայց դրա ճանապարհը շատ ավելի հեշտ կանցնենք, եթե դատաքննությունն անցնի դռնբաց և հասարակությունը տեղեկացվի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Անդրիկյանը։

Լրահոս

ԻԻՀ պահապանների խորհուրդը շարունակում է երկրի կառավարումը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի իշխանությունների աշխարհագրական գիտելիքները իսպառ ցնդել են. Խաչատրյան
ՈՒՂԻՂ. ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի ասուլիսը
Իրանի քաղաքական ճգնաժամը՝ Խամենեի մահ, հրթիռային հարվածներ․ ՀՀ ՊՆ պաշտոնյա է կալանավորվել
Անվտանգային տեսանկյունից, փառք Աստծու, Հայաստանում խաղաղություն է. Ալեքսանյան
Կարևոր
Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան
Ինտրիգներ մի՛ փնտրեք. Սահմանադրության նախնական տեքստը մարտին կհրապարակվի
Հայաստանը լարվածության, նոր բարեփոխումների և միջազգային շուկաների կենտրոնում
Վերջին 7 տարում այնքան պարտք են կուտակել, որ մեր երեխաներն ու թոռները երկար վճարելու են դրա համար
Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք, արգելեք նրան գերիներից խոսել․ ԱԺ-ում լարվեց իրավիճակը
Մարդը 250 հազար վճարում ա ինչ-որ ընկերության, իր «Tesla»-ի ձիաուժը իջացնում ա, հսկողություն չկա՞
ՈՒՂԻՂ․ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Արաղչին Խամենեիի սպանությունը անվանել է միջազգային իրավունքի սկզբունքների դեմ հարձակում
Թրամփը հայտարարել է, որ Իրանի առաջնորդի պաշտոնի համար տեսնում է երեք թեկնածուի
Կարևոր
Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail
Շտապ
Իրանը հարվածում է Իսրայելին կասետային զինամթերքով (տեսանյութ)
Լույս չի լինի հետևյալ հասցեներում
Բժիշկը զգուշացնում է սուրճից ամբողջությամբ հրաժարվելու հետևանքների մասին
Իրանը հարձակվել է Իրաքում և Հորդանանում գտնվող ռազմական օբյեկտների վրա
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)

Լրացուցիչ նորություններ

...

ԻԻՀ պահապանների խորհուրդը շարունակում է երկրի կառավարումը. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի իշխանությունների աշխարհագրական գիտելիքները իսպառ ցնդել են. Խաչատրյան

ՈՒՂԻՂ. ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի ասուլիսը

Անվտանգային տեսանկյունից, փառք Աստծու, Հայաստանում խաղաղություն է. Ալեքսանյան

Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան

Ինտրիգներ մի՛ փնտրեք. Սահմանադրության նախնական տեքստը մարտին կհրապարակվի

Հայաստանը լարվածության, նոր բարեփոխումների և միջազգային շուկաների կենտրոնում

Վերջին 7 տարում այնքան պարտք են կուտակել, որ մեր երեխաներն ու թոռները երկար վճարելու են դրա համար

Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք, արգելեք նրան գերիներից խոսել․ ԱԺ-ում լարվեց իրավիճակը

Մարդը 250 հազար վճարում ա ինչ-որ ընկերության, իր «Tesla»-ի ձիաուժը իջացնում ա, հսկողություն չկա՞

ՈՒՂԻՂ․ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Թրամփը հայտարարել է, որ Իրանի առաջնորդի պաշտոնի համար տեսնում է երեք թեկնածուի

Տեղի է ունեցել ԱԽ նիստ․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Տարածաշրջանում պատերազմ է սկսվել, այս մարդիկ նարդի են խաղում․բացառված չէ՝ ընտրությունները հետաձգվեն (տեսանյութ)

Ադրբեջանցիները կարող են ներթափանցել Սյունիք. Խաչիկյանը՝ Իրանի դեմ հարձակման և ռիսկերի մասին (տեսանյութ)

ԴՕԿ կուսակցության համագումարը․ կուսակցությունը ընտրություններին կգնա դաշինքով

ՀՀ քաղաքական օրակարգը՝ ընտրություններից մինչև տարածաշրջանային խաղաղություն

Փաշինյանը կմեկնի Վրաստան. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին

Հայտնաբերվել է հանդիպակաց երթևեկող մեքենան․ Առանց ակցիզային դրոշմանիշի՝ ծխախոտների վաճառք

Հայաստանի լինել-չլինելու հարցը դրված է հարցականի տակ. Վարդան Ղուկասյան