Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Օր ու գիշեր կրթությունից խոսող կառավարությունը «Կրթություն» թերթը լուծարեց


Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում ընդունեց «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու վերաբերյալ։

Հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նախաձեռնություններով:

Որոշման ուղեկցող գրության մեջ ասվում է.«Ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ:

Արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը, բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը:

««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ Արդարադատության նախարարության կոլեգիայի 21-ը նոյեմբերի 1997 թվականի թիվ 45/13 որոշմամբ թիվ 736 վկայական ստացած «Կրթություն» շաբաթաթերթի խմբագրությունը ««Կրթություն» թերթի խմբագրություն»  ՊՓԲԸ վերակազմակերպելու մասին ՀՀ կրթության և գիտության նախարարության 29.12.2000 թ. Թիվ 428-Մ հրամանով:

««Կրթություն» թերթի խմբագրություն» ՊՓԲԸ-ն հանդիսանում է   «Կրթություն» շաբաթաթերթի  խմբագրության իրավահաջորդը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որպես լիազոր մարմին) ենթակայությամբ գործող ««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը 100 % պետական սեփականություն հանդիսացող ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը կազմում է 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ՝ բաժանված 10 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերից, յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով:

««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում, որպես սեփական կապիտալ ներառված չի անշարժ գույք, ինչպես նաև հիմնադրի կողմից  անհատույց գտագործման իրավունքով գույք չի ամրացվել: Այս տարիների ընթացքում գործունեություն է ծավալել ԿԶՆԱԿ-ի շենքում:

Չնայած շահույթ հետապնդող կազմակերպության իր կարգավիճակին՝  բյուջեի 10%-ը ձևավորվում է պետական բյուջեի հատկացումներից` պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման համար:

Թերթերի տպագրությունը և տարածումը պահանջում են շատ ռեսուրսներ՝ թուղթ, էներգիա, տպագրական սարքեր, մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրներ:

Համացանցի դարաշրջանում ավանդական թերթերի ընթերցողները նվազում են՝ իրենց տեղը զիջելով արագ զարգացող վեբ հիմքով այլընտրանքային լրագրերին, ուստի թերթերի տպագրության համար նախատեսված ռեսուրսները կարելի է ուղղել այլ նախաձեռնությունների կամ նախագծերի, որոնք առավել արդյունավետ կլինեն ժամանակակից պայմաններում:

Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության հիմնական նպատակներից է Հայաստանը զարգացած և մրցունակ տնտեսություն դարձնելու առաջնահերթությունը, որը շեշտադրում է երկրի տնտեսության մրցակցային առավելությունների ձևավորումը՝ հիմնվելով գիտության և բարձր տեխնոլոգիաների վրա՝ որպես զարգացման առաջնային նախապայման:Էլեկտրոնային հարթակներից տեղեկատվություն ստանալը լայն հնարավորություններ են ստեղծում:

Կայքերից օգտվելով՝ մարդիկ կարող են անմիջապես ստանալ և տարածել իրենց  հետաքրքրող բազմաբնույթ նյութեր, ինչը շաբաթաթերթերը չեն կարող ապահովել, քանի որ լուրերը դառնում են ուշացած և արդիականությունը կորցրած, իսկ պահանջվող ռեսուրսները չեն արդարանում՝ տպագիր տարբերակի առարկայական, պատկերավոր ու ինտերակտիվ տեղեկատվություն չտրամադրելու պատճառով:

Թվարկված խնդիրները նպաստում են թերթի վաճառքների կրճատմանը, ինչն էլ ազդում է եկամուտների վրա:

««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը՝ որպես առևտրային կառույց, պետք է ձգտի շահույթ ստանալ, ինչը սահմանված է որպես կազմակերպության հիմնական նպատակ, և հնարավոր է չկարևորի այն գործառույթները, որոնք չեն ապահովում ֆինանսական ինքնաբավություն:

Ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունմամբ կապահովվի ««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը, ինչպես նաև կլուծվի ««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման հարցն ու որոշակի չափով կթեթևանա պետության պարտավորությունը:

Ինչ վերաբերում է ««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության գործառույթների իրականացմանը, ապա հարկ է նշել, որ իր գործառույթներից մեծ մասն իրագործվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ համապատասխան կայքում հրապարակելով կրթության ոլորտի նորությունները»:

Լրահոս

Կարևոր
Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան
Ինտրիգներ մի՛ փնտրեք. Սահմանադրության նախնական տեքստը մարտին կհրապարակվի
Հայաստանը լարվածության, նոր բարեփոխումների և միջազգային շուկաների կենտրոնում
Վերջին 7 տարում այնքան պարտք են կուտակել, որ մեր երեխաներն ու թոռները երկար վճարելու են դրա համար
Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք, արգելեք նրան գերիներից խոսել․ ԱԺ-ում լարվեց իրավիճակը
Մարդը 250 հազար վճարում ա ինչ-որ ընկերության, իր «Tesla»-ի ձիաուժը իջացնում ա, հսկողություն չկա՞
ՈՒՂԻՂ․ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Արաղչին Խամենեիի սպանությունը անվանել է միջազգային իրավունքի սկզբունքների դեմ հարձակում
Թրամփը հայտարարել է, որ Իրանի առաջնորդի պաշտոնի համար տեսնում է երեք թեկնածուի
Կարևոր
Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail
Շտապ
Իրանը հարվածում է Իսրայելին կասետային զինամթերքով (տեսանյութ)
Լույս չի լինի հետևյալ հասցեներում
Բժիշկը զգուշացնում է սուրճից ամբողջությամբ հրաժարվելու հետևանքների մասին
Իրանը հարձակվել է Իրաքում և Հորդանանում գտնվող ռազմական օբյեկտների վրա
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում
Շտապ
Թեհրանում կրկին պայթյուններ են որոտացել
Կարևոր
Երեկ սպանված Խամենեիի թոռնուհին ընդամենը 14 ամսական էր (Լուսանկար)
Գարնան առաջին շաբաթը երջանկություն կբերի կենդանակերպի 4 նշանի
Կարևոր
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը

Լրացուցիչ նորություններ

...

Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան

Ինտրիգներ մի՛ փնտրեք. Սահմանադրության նախնական տեքստը մարտին կհրապարակվի

Հայաստանը լարվածության, նոր բարեփոխումների և միջազգային շուկաների կենտրոնում

Վերջին 7 տարում այնքան պարտք են կուտակել, որ մեր երեխաներն ու թոռները երկար վճարելու են դրա համար

Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք, արգելեք նրան գերիներից խոսել․ ԱԺ-ում լարվեց իրավիճակը

Մարդը 250 հազար վճարում ա ինչ-որ ընկերության, իր «Tesla»-ի ձիաուժը իջացնում ա, հսկողություն չկա՞

ՈՒՂԻՂ․ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Թրամփը հայտարարել է, որ Իրանի առաջնորդի պաշտոնի համար տեսնում է երեք թեկնածուի

Տեղի է ունեցել ԱԽ նիստ․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Տարածաշրջանում պատերազմ է սկսվել, այս մարդիկ նարդի են խաղում․բացառված չէ՝ ընտրությունները հետաձգվեն (տեսանյութ)

Ադրբեջանցիները կարող են ներթափանցել Սյունիք. Խաչիկյանը՝ Իրանի դեմ հարձակման և ռիսկերի մասին (տեսանյութ)

ԴՕԿ կուսակցության համագումարը․ կուսակցությունը ընտրություններին կգնա դաշինքով

ՀՀ քաղաքական օրակարգը՝ ընտրություններից մինչև տարածաշրջանային խաղաղություն

Փաշինյանը կմեկնի Վրաստան. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին

Հայտնաբերվել է հանդիպակաց երթևեկող մեքենան․ Առանց ակցիզային դրոշմանիշի՝ ծխախոտների վաճառք

Հայաստանի լինել-չլինելու հարցը դրված է հարցականի տակ. Վարդան Ղուկասյան

Փաշինյանը ՀՀ պետական պարտքը կրկնապատկեց. իրականանում են ամենահոռետեսական կանխատեսումները (տեսանյութ)

Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱՄՆ֊ի միգրացիոն բանտից ԴՕԿ կոիսակցոիթյան 3֊րդ համագումարին

Ընտրությունն այս անգամ լինելու է բարոյականի և անբարոյականի միջև. Թովմաս ուրարակիր Առաքելյան

Սինոդական կառույցի ստեղծումը կարող է վտանգել եկեղեցու միաբևեռությունը․ Կրոնագետ