Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$782.04

BTC

$117387

ADA

$0.823434

ETH

$3741.9

SOL

$186.45

26 °

Yerevan

21 °

Moscow

40 °

Dubai

17 °

London

33 °

Beijing

17 °

Brussels

24 °

Rome

16 °

Madrid

BNB

$782.04

BTC

$117387

ADA

$0.823434

ETH

$3741.9

SOL

$186.45

26 °

Yerevan

21 °

Moscow

40 °

Dubai

17 °

London

33 °

Beijing

17 °

Brussels

24 °

Rome

16 °

Madrid

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը


ՄԻՊ աշխատակազմը հայտարարություն է տարածել․

«Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ մնալու օրենսդրական պահանջը, որևէ կերպ քննարկման առարկա չդարձնելով դեպքին առնչվող տարբեր հանգամանքների քննության անհրաժեշտության հարցը, որն այս փուլում այլ մարմինների իրավասության շրջանակում է, Մարդու իրավունքների պաշտպանը հարցը խիստ կարևորում է ատելության հրահրման և բռնության կոչերի քննության քրեադատավարական պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից:

Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության միջազգային չափանիշներին, Հայաստանում ատելության հրահրման և բռնության կոչերի քննության պրակտիկային ու առկա խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է դեռևս 2023 թվականին հրապարակված իր՝ «Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննությունը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական համակարգում» վերտառությամբ ուսումնասիրության շրջանակներում՝ անդրադառնալով ինչպես խնդրին վերաբերելի միջազգային չափանիշներին, այնպես էլ Հայաստանում առկա պրակտիկայի խնդիրներին:

Ատելության խոսքի քննությանը վերաբերելի միջազգային իրավական չափանիշներով մանրամասն ամրագրվում են այն բոլոր հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել ատելության հրահրման պարագայում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների իրավաչափությունը գնահատելիս:

Ըստ այդմ՝ հանրային շահին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արված հայտարարությունների, հրապարակումների, տարածված նյութերի, քաղաքական բանավեճի, քաղաքական բնույթի քննադատության և երկխոսության պարագայում խոսքի իրավաչափ սահմանափակման շրջանակը բավականին նեղ է, և այդ սահմանափակումը, հատկապես եթե այն իրականացվում է քրեաիրավական կառուցակարգերով, պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ։Ավելին, քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակը ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում, և պետությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի նրանց պաշտպանության նպատակով քրեաիրավական միջոցների դիմելու հարցում, հատկապես երբ առկա են այլ միջոցներ, որոնցով հնարավոր է արձագանքել անարդարացի քննադատությանը։Միջազգային չափանիշների համաձայն՝ ատելության կամ բռնության հրահրման փաստի առկայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպես, օրինակ՝ այն հանգամանքը, թե ում է ուղղված խոսքը, որքանով է այդ խոսքի հասցեատերը կամ թիրախավորված խումբը խոցելի տվյալ հասարակությունում: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր որոշումներից մեկով անդրադառնալով ոստիկանությանն ուղղված անվայելուչ, նսեմացնող և անհարգալից եզրութաբանությամբ քննադատությանը, կարևորելով ոստիկանների պաշտպանության համակարգի անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության միջոցով կատարվող հարձակումներից քրեաիրավական կառուցակարգերով պաշտպանության համատեքստում ոստիկանությունը, որպես իրավապահ մարմին, չի կարող դիտարկվել որպես չպաշտպանված փոքրամասնություն կամ ճնշումների և անհավասարության պատմություն ունեցող խումբ, կամ նախապաշարմունքների, թշնամանքի և խտրականության ենթարկվող խումբ կամ որևէ այլ պատճառով խոցելի խումբ։Ելնելով անձի կատարած հրապարակման և իրավասու մարմնի հաղորդագրության վերլուծությունից, նկատի ունենալով վերը շարադրված չափանիշները՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը։

Այդ հանգամանքը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ որևէ կերպ չեն կարող արդարացվել հասարակության որևէ խմբի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, պետական ծառայողների նկատմամբ պաշտպանվող որևէ հատկանիշով պայմանավորված՝ ատելության խոսքի, վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության տարածումը ու դրա միջոցով կատարվող հարձակումները։ Դրանք ոչ միայն չեն նպաստում պատշաճ քաղաքական երկխոսությանը, այլև հանգեցնում են բազմաթիվ հակաիրավական հետևանքների։

Այնուամենայնիվ, նույնիսկ այս իրավիճակում, նմանատիպ խոսքից պաշտպանության նպատակով քրեաիրավական կառուցակարգերի գործադրումը պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ և համապատասխանի միջազգային չափանիշներին։

Մարդու իրավունքների պաշտպանն այս փուլում ունեցած տեղեկատվության համատեքստում ձեռնպահ է մնում ատելության խոսքին առնչվող խնդրից զատ հարցին առնչվող այլ հանգամանքների առնչությամբ քննության անհրաժեշտության հետ կապված դատողություններ իրականացնելուց։

Դրան հնարավոր կլինի անդրադառնալ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին առնչվող այլ տեղեկատվության առկայության և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու դեպքում»։

Լրահոս

Ժամանակ գտեք եւ կարդացեք իմ հեղինականած գիրքը. Բագրատ Սրբազանը՝ Ավանեսյանին
Պաղեստինի դեսպանը Գազայում ստեղծված իրավիճակը անվանել է միջազգային կարգի փլուզում
Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա
Պենտագոնը 1700 զինվոր է ուղարկել միգրանտների դեմ պայքարելու համար
Մեծ Բրիտանիայի ավելի քան 200 պատգամավորներ կոչ են անում Սթարմերին ճանաչել Պաղեստին պետությունը
Ֆիդան. Մոսկվայի և Կիևի պատվիրակությունները ցանկանում են փոխզիջում գտնել
Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո
«Հրապարակ». Փաշինյանի հետ հեծանվավազքի մասնակիցը բարձր պաշտոն է ստացել
«Ժողովուրդ». 10 միլիո՞ն, թե՞ փոքր-ինչ ավելի պակաս աշխատավարձ կստանա Ռոմանոս Պետրոսյանը
«Հրապարակ». Մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում 102–րդ ռազմաբազա
Էջմիածնի փոխքաղաքապետին անգործ չեն թողել. ով է Արգիշտի Մեխակյանին խորհուրդներ տալիս. «Ժողովուրդ»
ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ»
Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ»
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը դարձել է «Ֆլայուան Արմենիայի» 50 %-ի սեփականատեր
Չիչարիտոն ներողություն է խնդրել
Երևանում «էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ օտարերկրացի է հոսպիտալացվել
Արարատ Միրզոյանը մեկնում է արձակուրդ
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում. Վահե Դավթյան
Էմիլի Ռատակովսկին բացահայտել է իր արևայրուքի նախընտրությունը
Ծաղիկ արտադրող ևս 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել. ՍԱՏՄ

Լրացուցիչ նորություններ

...

Ժամանակ գտեք եւ կարդացեք իմ հեղինականած գիրքը. Բագրատ Սրբազանը՝ Ավանեսյանին

44-օրյա պատերազմի մասնակիցը հետը բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ

Արամ Ա-ն ընդգծել է քրիստոնյա համայնքների միասնականության հրամայականը

ՀԷՑ-ը նոր հայտարարություն է տարածել

Թրամփը չի ցանկանում խոսել ինձ հետ․ Լուլա դա Սիլվա.«Եվրոեռյակը» Թեհրանին հետաձգում կտրամադրի․ FT (տեսանյութ)

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում

Մանրէաբանական շեղումներ. կասեցվել է կաթնամթերքի առանձին արտադրատեսակի արտադրությունը

Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Երեկոյան ժամերի Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Գնում ենք մեր նախկին տեղը կանգնենք, եթե տուգանեն՝ հավաքը շարունակելու ենք․ ակցիայի մասնակից

Մեզ ասում են էն տեղերը, որ տուրիզմի հետ կապ չունի․ Մատենադարանի մոտ գնամ, որ ի՞նչ անեմ․ քաղաքացի

Ազնավուրի նոր տեղադրված արձանը. ի՞նչ են կարծում դիտորդները

Հայաստանից 382 անձի մասին տվյալների արտահոսք է եղել

Ջուր չի լինի

Քաղաքացին Դավթաշենի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է թողել

Արևմուտքը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը օգտագործում է սեփական շահի համար․ Զախարովա (տեսանյութ)

Կամբոջայի ԶՈւ-ն հակահարձակվել է թաիլանդական զորքերի վրա (տեսանյութ)

Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել