Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը գրում է․

«Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»

20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

(հատված)

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։

Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի՝ սրի քաշվող միլիոնավոր ներկայացուցիչներ և տվյալ ազգի ուրիշ միլիոնավոր ներկայացուցիչներ, ովքեր անմռունչ սպասում են սրի քաշվելու իրենց հերթին։

Ավելի ճիշտ՝ չեն սպասում իրենց հերթին, այլ մի ներքին հույս ունեն, որ այդ ճակատագիրը կշրջանցի իրենց։ Հենց նոր բոլորի և յուրաքանչյուրի աչքի առաջ իրենց նման բազմության սրախողխող արեցին, բայց յուրաքանչյուրը և դեռևս կենդանի բոլորը, միևնույն է, մի ներքին համոզմունք և հույս ունեն, որ նույնը իրենց հետ տեղի չի ունենա։

Յուրաքանչյուրն ինքն իրեն վստահեցնում է, թե տեղի ունեցողը կշրջանցի իրեն, տեղի ունեցողը իրեն չի վերաբերում և ուրեմն՝ ավելի լավ է ինքը չխառնվի, և բռնությունը գուցե չնկատի իրեն։

Ինձ միշտ զարմացրել են այն տեսարանները, երբ մի տասնյակ՝ թեկուզ զինված մարդիկ գնդակահարության և խոշտանգումների են քշում հազարների. թեկուզ անզեն և հյուծված հազարների։ Թեկուզ զինված՝ տասնյակները անզոր են թեկուզ անզեն՝ հարյուրյակների, հազարների դեմ։

Նույնիսկ եթե անզոր չեն, եթե անգամ նրանց շանսերը հավասար են, եթե նույնիսկ հավասար չեն. չէ՞ որ քշվողների 90 տոկոսի վերջը խիստ կանխատեսելի է։ Եվ ուրեմն՝ եթե մեռնելն է, ինչո՞ւ չմեռնել արժանապատիվ, ինչո՞ւ անապատ քշվող հայերը չեն հարձակվել ու ջնջխել իրենց քշող ասկյարներին։

Մի պարզ պատճառով. զինված պահակախմբերի վրա առաջին հարձակվողները մեծ հավանականությամբ պետք է տեղում զոհվեին, նրանց հետևողները միայն պահակախմբի զենքին տիրանալու շանս պիտի ունենային։

Ահա այստեղ է խնդիրը. ոչ ոք չի ցանկացել լինել առաջին հարձակվողը, այսինքն՝ պոտենցիալ զոհը։

Դեռ ավելին, ոչ ոք չի ցանկացել լինել հարձակվողների երկրորդ խմբի մեջ, ոչ ոք չի ցանկացել վտանգել իրեն, ոչ ոք չի ցանկացել քայլ անել իրավիճակի փոփոխության ուղղությամբ։ Բոլորը հույս են ունեցել, որ ուրիշ ինչ-որ մեկը, ինչ-որ ուրիշներ իրենց փոխարեն կպայքարեն էլ, կազատագրեն էլ, կզոհվեն էլ, և իրենք կվայելեն այդ ուրիշների կյանքի գնով ձեռքբերված ազատությունը։

Սպանդանոցի ճանապարհին բոլորը սպասել են, որ հայտնվի որևէ մեկը, որ անի այն, ինչն այնքան պարզ ու տրամաբանական է թվում, ինքնին ենթադրվող ու հասկանալի։

Բոլորը սպասել են, որ այդ մեկը կհայտնվի, բոլորը համոզված են եղել, որ այդ մեկը իրենք չեն։ Բոլորը զարմացած են. մի՞թե չկա այդ մեկը, բոլորը թուքումուր են անում բոլորին՝ այդ մեկը դառնալ չցանկանալու համար։ Բոլորը փորձում են քշվող մահապարտների անծայրածիր շարքում աննկատ մնալ, մինչև հայտնվի այն մեկը, որ հայտնի չէ, թե ով է, բայց յուրաքանչյուրին հայտնի է, որ դա ինքը չէ, յուրաքանչյուրին հայտնի է, որ ենթադրվող անելիքը իր անելիքը չէ, յուրաքանչյուրին հայտնի է, որ իր անելիքը մահապարտների շարքում անմռունչ և հնազանդ քայլելն է՝ շառից և փորձանքից հեռու։

Այս մտածողությունն է հնարավոր դարձնում ցեղասպանությունը, սա է կոչվում ցեղասպանության մեխանիկա։ Որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան։ Հայոց կոտորածները տարիներ են տևել, բայց դրանք նախապատրաստվել են երկար դարերի ընթացքում, և դա ոչ թե ուրիշներն են նախապատրաստել, այլ մենք ինքներս՝ որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ։ Այս ամենը չեմ գրում պատմական վերլուծություն անելու համար. դա թող անեն պատմաբանները՝ Սերժ Սարգսյանի ստեղծելիք հայթուրքական համատեղ հանձնաժողովում։

Շատ ավելի կարևոր է հասկանալ այսօրվա, ընթացիկ քաղաքական և հանրային պրոցեսների պատմական իմաստը, ձևակերպել այն մարտահրավերը, որ ծառացած է մեր առաջ, և որի դեմ պայքարը միավորել է մեզ. դա նույն՝ ցեղասպանության մեխանիկան է։ Այսօր, հենց հիմա Հայաստանի ժողովուրդը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդությամբ պայքարում է ինքն իրեն ցեղասպանության մեխանիկայից դուրս դնելու համար։

Սա մի փոփոխություն է, որի արդյունքում մարդը տվյալ երկրի բնակչից վեր է ածվում քաղաքացու, և ուրեմն՝ որևէ մեկի դեմ տեղի ունեցող ապօրինությունը համարում է ի՛ր դեմ տեղի ունեցող ապօրինություն, այդ ապօրինության դեմ պայքարը համարում է իր անձնական գործը, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված է այսօր, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված կլինի վաղը, և ուրեմն՝ պատրաստ է իրենից կախվածը անել՝ անարդարության և ապօրինության դեմ պայքարին աջակցելու, այդ պայքարը խթանելու և նրա անշրջելի և վերջնական հաղթանակին հասնելու համար։

Մեծ հաշվով, այս պայքարի, քաղաքացիական պայքարի հիմքում ընկած է «ցեղասպանություն» տերմինի, հասկացության ասոցիատիվ ընկալման փոփոխությունը։

Հայ ավանդական մտածողությունը «ցեղասպանություն» հասկացությունը նույնացնում է «թուրքի», այսինքն՝ թշնամու, արտաքին աշխարհի թշնամական գործողությունների հետ։ Նոր հայաստանյան մտածողությունը երևույթը փորձում է ընկալել ինքնահայեցման միջոցով, փորձում է ընկալել երևույթի ներքին պատճառները, որ թաքնված են ցեղասպանված ժողովրդի, այսինքն՝ մեր իսկ մտածողության հիմքում։ Ավանդական մտածողությունը ցեղասպանության կանխարգելումը, այսինքն՝ կրկնության բացառումը կապում է արտաքին աշխարհում փոփոխություններ հարուցելու հետ (ցեղասպանության միջազգային ճանաչում և այլն), նոր մտածողությունը շատ ավելի կարևոր է համարում ներքին փոփոխությունները, փոփոխությունները հանրային մտածողության և հանրային հարաբերությունների ոլորտում։

Նման մոտեցումը հենվում է այն գիտակցության վրա, որ ցեղասպանության մեխանիկան այսօր էլ թելադրում է մեր հանրային մտածողության և հարաբերությունների կերպը, կանխորոշում մեր հանրային և անհատական վարքագիծը։ Անարդարությունը, ապօրինությունը, լկտիությունը, բեսպրեդելը ասկյարի նման այսօր էլ մեզ զրկում են հայրենիքից, և մեզնից յուրաքանչյուրը հույս ունի, որ ինքը չի դառնա ապօրինության զոհ, և նման ճակատագրից խուսափելու համար հարկավոր է լուռ ու մունջ ապրել որպես հնազանդ հպատակ։

Այսպես, թերևս, մտածում էին Երևանի Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ, երբ լսեցին Պողոս Պողոսյանին սպանելու լուրը։ Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ մտածում էին, թե իրենք չեն դառնա քոչարյանական բեսպրեդելի զոհը, քանի որ չէին հանդիպում նրան ու չէին ասում «Բարև, Ռոբ»։

Եվ ուրեմն՝ Քոչարյանի թիկնազորը սամասուդի չի ենթարկի իրենց, քանի որ իրենք իրենց տներից դուրս էլ չեն գալիս։ Բայց սխալվում էին Բուզանդի փողոցի այսպես մտածող բնակիչները, որովհետև շատ չանցած Քոչարյանի կարմիր բերետավորները նրանց դուրս վռնդեցին իրենց իսկ տներից։ Երբ Բուզանդի փողոցի բնակիչներին դուրս էին շպրտում իրենց տներից՝ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանը իրեն պաշտպանված էր զգում, նրան թվում էր, թե տեղի ունեցողը չի առնչվում իր հետ, նրան թվում էր, թե բեսպրեդելը չի հասնելու իրեն։

Բայց հասավ. իհարկե, ոչ թե իր տան մեջ, այլ միայն շենքի մոտակայքում։ Երբ Մարտի 1-ին բեսպրեդելը գնդակահարում էր Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Տիգրան Աբգարյանին, մյուսներին, Արթուր Սահակյանի «Ռադիոլուրը» ինֆորմացիոն աջակցություն էր հասցնում մարդասպաններին՝ ստահոդ լուրերի տարածման առաջնային խողովակ դառնալով։

Արթուր Սահակյանը գաղթական է հիմա, և նրա բախտը բերել է. նրա փոխարեն մարդասպանները հոշոտել են իր հանրապետական ընկերոջը, նույն մարդասպանները, որոնց թիկունքին էին Արթուր Սահակյանը և նրա հանրապետական սպանված բարեկամը՝ 2008 թվականի մարտի 1-ին։

Այս մարդիկ՝ Արթուր Սահակյան, Գագիկ Պողոսյան, Շահեն Հովասափյան, Պողոս Պողոսյան, Լևոն Գուլյան՝ անմռունչ դեպի Դեր Զոր քշվող նահատակներից են, ցեղասպանության մեխանիկայի զոհեր, որոնք ուրիշների հետ տեղի ունեցողը իրենց հետ տեղի ունեցող չեն համարել, իսկ երբ բեսպրեդելը հասել է իրենց՝ զարմացել են. մի՞թե չկա մեկը, որ այս ամենին, այս լկտիությանն ու ապօրինությանը վերջ դնի»։

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան

Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով

Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան

Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան

Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը

Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց

Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական

Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան

Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար

Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը

Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ)

Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար

Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է

Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը

Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել

ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը

Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է

Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են