Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ես ինձ զսպում եմ, մայրն ու կինը չեն դիմանում»․ Բաքվի դատարանից հրապարակված կադրերում ընտանիքը տեսել է Դավիթին

65-ամյա Նելսոն Ալահվերդյանը մի քանի օր առաջ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակում դիտել է Բաքվի գերության մեջ գտնվող տղայի ուղարկած տեսանյութը։ Forrights.am-ի հետ զրույցում պատմում է՝ մի քանի րոպե էր տևողությունը։

«Մինչ դատը նկարահանած տեսանյութ է եղել։ Մենք էլ ենք ուղարկում, ինքն էլ է ուղարկում, խոսելը սահմանափակ է։ Կարմիր խաչում ենք գնում, նայում, չեն թողում զապիս անենք, մի երեք րոպե վիդեո է»,-ասաց հայրը՝ նշելով, որ որդին ամեն շաբաթ նաև տուն է զանգում, մի քանի րոպե խոսելու հնարավորություն են ունենում։

«Տնից, երեխաներից է հացրում։ Իրենից էլ, որ մի բան հարցնում ենք, լռում է, ուրիշ բանից է խոսում։ Առողջական խնդիր ուներ՝ ստամոքսի հետ կապված, հիմա հարցնում եմ՝ ո՞նց ես, ասում է՝ լավ եմ»։

Որդին 36-ամյա Դավիթն է, գերության մեջ է ընկել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Սզնեք գյուղի մատույցներում։ Հունվարի 17-ին Բաքվում պահվող 23 հայ գերիների դատավարությունն է մեկնարկել՝ այդ թվում, Դավիթինը։ Ադրբեջանական կողմի հրապարակած կադրերը, անցկացվող դատավարությունը ցավագին են ընդունել Դավիթի ընտանիքում։



«Այդ օրը ինքն էլ էր դատարանում։ Շատ վատացել ենք, ես որպես տղամարդ ինձ զսպում եմ, կանայք չեն դիմանում, շատ վատ է»,-ասաց Դավիթի հայրը։

Ադրբեջանը հայ ռազմագերիներին ծանր մեղադրանքեր է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Դավիթի հայրը անհեթեթություն է համարում որդուն առաջադրած մեղադրանքները։ Նշում է՝ որդու հետ Սզնեքից գերեվարված այնպիսի անձիք կան, որ գրագիտության խնդիր ունեն, ինչպես կարող է նրանց ևս նման ծանր մեղադրանք առաջադրվել։ «Բոլորին նույն հոդվածով են դատում, բայց մարդ կա տառերը չգիտի, նույն հոդվածն են դրել, ինչ ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-ասաց նա։

Դավիթը Ստեփանակերտի համալսարանում դասախոս է աշխատել, սակայն, յուրաքանչյուր ամիս կամավոր մեկնել է դիրքեր, ծննդավայր Սզնեքը պաշտպանելու համար։ Ադրեբջանի բանակի հարձակման ժամանակ Դավիթը դիրքերում է եղել՝ իր հերթափոխն է եղել։ Ընտանիքի անդամներին ասել է, որ գյուղից դուրս գան, ինքը ավելի ուշ կմիանա իրենց։ Տարեց ծնողները, կինը և անչափահաս երեխաներն այլ բնակիչների հետ մեծ դժվարությամբ հեռացել են Սզնեքից։

«Սեպտեմբերի 19-ին պատերազմը երբ սկսվեց, դրանից մի քանի ժամ առաջ մեզ ասել էին, որ հարձակում է լինելու։ Այնպես էր ստացվել, որ մեր գյուղի բնակիչները աշխարհազորով գնում էին դիրքեր՝ 10 օրով, հետո նոր գնում իրենց գործին։ Հարձակումից հետո գյուղը տարհանել են, դիրքերում գտնվողները մնացել են, որ հետո դուրս գան։ Մենք Խաչմաչ գյուղ ենք գնացել, ասել են ապահով տեղ ա։ Դավիթը իր ընկերների հետ մնացել է գյուղում։ 20 թվից հետո խրամատները մեր տան մոտ էր, ինքն այդտեղ է մնացել, ինձ ասաց՝ մամային վերցրու, դուրս արի։ Խաչմաչ ոտքով ենք հասել՝ անտառով, որովհետեև թշնամին Ստեփանակերտ տանող մայրուղին փակել էր, մի կերպ հասել ենք։ Այդտեղից էլ գիշերը տեղափոխվել ենք Ստեփանակերտ։

Ստեփանակերտում էինք արդեն, Դավիթի հետ կապ չկար, ես ուզում էի ոտքով հետ գնայի, տանեցիք չթողեցին։ Մտածեցինք, որ շրջափակման մեջ են, դուրս են գալու, Կարմիր խաչին ու փրկարարներին ենք դիմել, ման են եկել, չեն գտել, շրջափակման մեջ գտնվողները եկան, Սզնեք գյուղի բնակիչները չկային»,-ասաց հայրը։

Հայրը որդու մասին մինչև հոկտեմբերի 7-ը որևէ տեղեկություն չի ունեցել, փնտրել են զոհերի, վիրավորների մեջ, բայց չեն գտել։ Այդ օրը Ադրբեջանից զանգ են ստացել։



«Զանգահարել են կնոջը, ասել են՝ ուզո՞ւմ ես ամուսնուդ հետ խոսել։ Մի երկու րոպե խոսել են, ասել է՝ իմ մասին մի մտածեք, լավ մնացեք»,-ասում է հայրը և նշում, որ մինչ այս վերջին անգամ որդու հետ խոսել է գյուղից դուրս գալուց առաջ՝ հրաժեշտ են տվել միմյանց սեպտեմբերի 19-ի երեկոյան։

Դավիթի հայրը հույսը չի կորցնում, որ որդին հետ է վերադառնալու, սակայն, իշխանության գործողություններում արդյունք չի տեսնում։

« Մի գուցե ղեկավարությունը զբաղվում է այս հարցով, բայց արդյունքը չենք տեսնում։ Եթե արդյունը լինի՝ կտեսնենք, բայց մես ասում են, թե զբաղվում են վերադարձի համար»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել