Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլ Փաշինյանը եռանդունորեն նախապատրաստում է հայերի ձուլումն այլ ազգերի ու ցեղերի մեջ. Արմեն Այվազյան

Պատմաբան-քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է․


Նիկոլ Փաշինյանը եռանդունորեն նախապատրաստում է հայերի ձուլումն այլ ազգերի ու ցեղերի մեջ, որոնց թվում լինելու են Ալիևի ազդարարած 350.000 ադրբեջանցիները, ինչպես նաև «մահմեդական հայերի» անվան տակ Թուրքիայից Հայաստան բերվելիք թուրքերն ու քրդերը։ Ուրիշ ինչ կերպ կարելի է մեկնաբանել Շվեյցարիայում մի խումբ սփյուռքահայերի առաջ Փաշինյանի ասած հետևյալ ցնդաբանությունները.


«Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Ընդ որում, էս տրամաբանությամբ, հայ ժողովրդի մաս են նաև նրանք, ովքեր էթնիկ հայ չեն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի են»։ 


Փաշինյանը տալիս է նաև ազգ հասկացության այնպիսի տգետ մի սահմանում, որը հակասում է ազգերի, էթնոսների և ազգայնականության մասին հին և նոր բոլոր գիտական տեսություններին. «Ազգը, իմ ընկալմամբ, մարդկանց այն խումբն ա, որը միավորված ա էթնիկ ծագմամբ, և էդքանը»։

Իսկ հիմա համեմատենք այս անգետի խոսքը իր բազմամյա քաղաքական հովանավոր՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների առջև արտասանած հետևյալ զգլխիչ հայտարարությունների հետ.

«Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ և խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային... տարանջատումներից։ Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը... պարզապես հայ է»

(«Հայաստանը մի պետություն է առանց սփյուռքի եւ բոլորովին այլ պետություն՝ սփյուռքով». – Հայաստանի Հանրապետություն, 26 սեպտեմբերի 2008)։

Ըստ էության, Սարգսյանն ու Փաշինյանն ասում են նույն բանը։ 


Պարզ է, որ հայությանը քայլ առ քայլ տանում են դեպի ձուլում և թուրքացում։ Եթե նիկոլը կամ նրան փոխարինելու եկած օտարի հերթական դրածոն մնացին իշխանության ղեկին, ապա Հայաստանում վերջերս բնավորված տարբեր ազգերի և ցեղերի ներկայացուցիչները հռչակվելու են «հայ ժողովրդի մաս»՝ դրանից բխող ՀՀ անխուսափելի ինքնալուծարմամբ։ Դրանից հետո հայերին ֆիզիկապես ոչնչացնելու կարիքն էլ կվերանա։


Ամեն ինչ կկատարվի հեշտ ու հանգիստ։ Ցավոք սրտի, այս սցենարը սահուն կերպով իրագործվելու է, եթե միայն Հայաստանում գոնե մեկ անգամ չհաջողվի իրականացնել որակական իշխանափոխություն, որը կբերի ՀՀ ազգային անվտանգության ամբողջ համակարգի զրոյից կառուցմանն ու Հայկական բանակի վերածննդին։ 

Հայ ժողովրդի փրկության հնարավորություններն օրեցօր, ժամ առ ժամ պակասում են, բայց դեռ ամեն ինչ կորած չէ...


Լրահոս

Մարդիկ կմտածեն, որ իրենց քվեարկությունն անիմաստ էր, պետք է բացատրել. Մհեր Գրիգորյան
Ինչպե՞ս է Սրբուհի Գալյանը տարբերելու ատելության խոսքը խոսքի ազատությունից
Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին . Տհաճ իրավիճակ՝ ՔՊ-ում․ ով կլինի ցուցակի առաջին կինը
Ազատությունից զրկվածների համար քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների հարցերը պիտի լուծվեն
Կրակոցներից տուժածների վիճակը ծանր է, նրանք գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո․ Ավանեսյան
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն Կառավարության անդամներին գրքեր է նվիրել
CNN. Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ
WSJ. ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում կենտրոնացնում է իր ամենամեծ ռազմաօդային ուժերը
ՈՒՂԻՂ․ Կառավարության անդամների ճեպազրույցները
Reuters. ԱՄՆ-ը տարաձայնությունները լուծելու համար սպասում է Իրանի առաջարկներին
WSJ. ԱՄՆ-ը դուրս է բերում իր բոլոր զորքերը Սիրիայից
Սպիտակ տունը ցավալի է համարում Վատիկանի կողմից Խաղաղության խորհրդին մասնակցելուց հրաժարվելը
Լավրովը հայտարարել է Գազայում հրադադարի խախտման մասին
La Repubblica. Իտալիան հրաժարվում է վիզա տրամադրել ռուս պարալիմպիկ մարզիկներին ուղեկցողներին
CBS. ԱՄՆ-ը քննարկում է Իրանին հարված հասցնելու հնարավորությունը այս շաբաթավերջին
Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19-ին կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստին
Ռուբիոն պլանավորում է այցելել Իսրայել՝ Իրանի հարցով բանակցություններ վարելու համար
Աշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ»
Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»
Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելու. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է

Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ Սրբազանի նամակը՝ Վենսին

Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Ալիևին

Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դու ի՞նչ ես կարդում. Փաշինյան (տեսանյութ)