Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռազմագերիներին վերադարձնելու հարցը կարծես առաջնահերթություն չէ Փաշինյանի կառավարության համար. Գենսեր

Ռազմագերիներին վերադարձնելու հարցը կարծես առաջնահերթություն չէ Փաշինյանի կառավարության համար», - The Armenian Report-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել մեկ տարուց ավելի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանը: Շուրջ 20 տարվա փորձ ունեցող իրավապաշտպան Ջարեդ Գենսերը, որ հարյուրավոր քաղբանտարկյալների շահերն է ներկայացրել տարբեր երկրներում, այս համոզմանն է եկել վարչապետ Փաշինյանի հայտարարություններից:

«Այն հայտարարությունները, որ նա արել է Ռուբենի և մյուսների մասին, ցույց են տալիս, որ նրանց վերադարձնելու հարցը առաջնահերթություն չէ։ Դա հիասթափեցնող է, քանի որ Ռուբենը և մյուսները հայեր են, և կառավարության գործն է օգնել իր քաղաքացիներին, ովքեր այլ երկրում հայտնվել են վատ վիճակում։ Իրականում հենց Հայաստանի կառավարությունը պետք է այլ երկրների կառավարություններին կոչ աներ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և ռազմագերիներին։ Բայց կարծես այս հարցն առաջնահերթություն չէ նրանց համար», - ասել է Գենսերը:

Ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ոչ էլ Արտաքին գործերի նախարարությունն առայսօր չեն դատապարտել Բաքվում ավելի քան մեկ տարի գերի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունն ու նրանց առաջադրված տասնյակ ծանրագույն մեղադրանքները։

Վարչապետը նախօրեին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդամենը մտահոգիչ համարեց դատավարության տեսարանները։

Իր լռությունը Փաշինյանը բացատրում է չվնասելու տրամաբանությամբ.

«Ես Ձեզ հավաստիացնում եմ, ես հիմա կարող եմ հայտարարություն անել, որ Ձեր ասած հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն լինի, բայց էդ հայտարարության ազդեցությունն ու հետևանքները էդ մարդիկ զգալու են բանտում իրենց մաշկի վրա: Էս մենք հասկանում ե՞նք, թե՞ չենք հասկանում», - խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի հարցին արձագանքեց վարչապետը:

Իսկ արդյոք Փաշինյանը չէր վնասում Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին, երբ անցած տարվա օգոստոսին հրավիրած ասուլիում մի շարք հարցապնդումներ էր անում Ռուբեն Վարդանյանի՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ մեկնելու դրդապատճառների մասին. - «Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց: Ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել էդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց Հայաստանի Հանրապետություն, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով, և ո՞վ վերջում ասեց՝ «գիտե՞ք ինչ, մենք էդքան էլ լավ չենք ճանաչում ինքը ով է, որովհետև ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է»:
Ի դեպ, Հայաստանի վարչապետի հենց այս հարցադրումներից հետո Բաքվի բանտում հարցաքննեցին Ռուբեն Վարդանյանին։ Իրավապաշտպաններն ահազանգեցին՝ այդ հայտարարությունը կարող է օգտագործվել գերիների վերադարձը ձգձգելու կամ անհնարին դարձնելու նպատակով։Չնայած Հայաստանի կառավարության համար, ինչպես Ռուբեն Վարդանյանի փաստաբանն է պնդում, գերիների վերադարձի հարցն առաջնահերթություն չէ, Ջարեդ Գենսերը կարծում է, որ ԱՄՆ նոր վարչակազմն առաջիկայում ճնշումներ կգործադրի Ալիևի վրա այս հարցում։ Ընդ որում, իրավապաշտպան-փաստաբանն ասում է, որ ոչ միայն Ռուբեն Վարդանյանի և մյուս բանտարկյալների, այլև ավելի համընդհանուր հարցերի, մասնավորապես՝ արցախահայերի էթնիկ զտման հարցով արդեն քննարկումներ է սկսել Թրամփի վարչակազմի հետ։

«Ես կարող եմ իմ փորձից ասել` աշխատելով և' պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, և' ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ, նրանք հստակ և կոշտ դիրքորոշում կդրսևորեն Ալիևի նկատմամբ», - վստահեցրել է փաստաբանը:

«Եթե Ալիևը մտածում է, որ կարող է անել ինչ ուզում է՝ առանց հետևանքների, նա առաջիկայում միանգամայն այլ բանի ականատես կլինի Վաշինգտոնում։ Մենք արդեն սկսել ենք խոսել նոր վարչակազմի պաշտոնյաների հետ այժմ ստեղծված իրավիճակի և տեղի ունեցողի շուրջ՝ ոչ միայն Ռուբենի գործով, այլև ավելի համընդհանուր, կապված էթնիկ զտման և Արցախի կառավարական ինստիտուտների լուծարման հետ», - ընդգծել է Գենսերը:

«Կարծում եմ, որ մենք առաջիկայում կտեսնենք բոլորովին այլ քաղաքականություն Վաշինգտոնից։ Դա մեծ ճնշում կբանեցնի Ալիևի վրա, որպեսզի նա փոխի իր դիրքորոշումը։ Գիտեք, բռնապետները քաղաքական բանտարկյալներին ազատ են արձակում միայն այն դեպքում, երբ ստիպված են լինում դա անել»», - ասել է ամերիկացի իրավապաշտպանը՝ շարունակելով. - «Եվ ես կարծում եմ, որ Ալիևը առաջիկայում շատ արագ կհասկանա, որ Թրափի վարչակազմը, նախագահը, պետքարտուղարը և մյուսները չեն պատրաստվում սպասել և թույլ տալ շարունակել այդ վատ վերաբերմունքը Արցախի ժողովրդի և նրա նախկին ղեկավարների նկատմամբ՝ առանց հետևանքների»։

Ամերիկացի հայտնի իրավաբանը նաև հիշեցրել է նախագահ Թրամփի՝ ամիսներ առաջ արած հայտարարությունը, որ կսատարի արցախահայերին։

«Այժմ Ալիևը պետք է երկու անգամ մտածի, թե ինչ է անում ։ Նախագահ Թրամփն արդեն ստանձնել է նախագահի պարտականությունները, նա հրապարակային խոսել է՝ դատապարտելով էթնիկ զտումները, ու ասել, որ կկանգնի Արցախի հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների կողքին։ Սա, կարծում եմ, կստիպի Ալիևին վերանայել իր դիրքորոշումը»։

Դոնալդ Թրամփն արցախահայության իրավունքների մասին խոսել է երկու անգամ՝ նախագահական ընտրություններից առաջ, դեռ անցած տարվա նոյեմբերին։ Truth Social սոցիալական ցանցում անդրադառնալով, իր ձևակերպմամբ, 120 հազար հայ քրիստոնյաների հետապնդմանը և Արցախից բռնի տեղահանմանը, խոստացել էր՝ «երբ դառնա նախագահ, կպաշտպանի հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, կվերականգնի խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Նյութը՝ Azatutyun.am

Լրահոս

24 ժամ ջուր չի լինի. հասցեներ
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Լիտվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում
Բուխարեստում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն
Ձեր առաքինության, կարծրության, բնատուր տաղանդի մասին բազմաթիվ փաստեր ու հիմնավորումներ կմեջբերեի, եթե չլիներ չվնասելու մտահոգությունս. Աշոտ Ղուլյանը՝ Լևոն Մնացականյանի մասին
Էստոնիան հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի ավելի քան 100 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
Բերբոքը չի բացառել Ուկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը
Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Լը Պենը կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել Ֆրանսիայում
Առաջարկվում է ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը սահմանել
Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղարը Նեթանյահուի հետ այցելել է Լացի պատը
Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժել Ադրբեջանին. Արցախի հարցը փակված չէ Մինսկի խմբի լուծարումով (տեսանյութ)
Ուզբեկստանում գնացքի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով կան զոհեր
Մադրիդում մեկնարկել են ԱՄՆ-ի և Չինաստանի բարձր մակարդակի բանակցությունները
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել
Հնդկաստանում ուժեղ երկրաշարժ է եղել
ԱՄՆ պետքարտուղարը Նեթանյահուի հետ այցելել է Երուսաղեմի Լացի պատ (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը ժամանել է Չինաստան (տեսանյութ)
Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդ է ձերբակալվել, իբր, ինքնաձիգով և նռնակներով միջոցառման վայրին մոտենալու համար
Ռուսաստանը փորձարկել է հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռը

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ պետքարտուղարը Նեթանյահուի հետ այցելել է Երուսաղեմի Լացի պատ (տեսանյութ)

Ռուսաստանը փորձարկել է հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռը

Էրդողանը հայտարարել է թուրքական ընդդիմության ճգնաժամի մասին

Բերբոքը չի բացառել ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայում

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ գնել իր Ս-400 համակարգերը. ԶԼՄ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը կայցելի Ադրբեջան

Թրամփը չիրագործելի պայման է դրել Եվրոպայի առջև

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իսրայել

Պուտինը շքանշան է շնորհել Մեդվեդևին՝ նրա ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

ԵԽ–ում հրաժարվել են մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Չարլի Քըրքի հիշատակին

Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը ձերբակալվել է

Լոնդոնում ցուցարարները գրավել են Նելսոնի սյան պատվանդանը

Աղջիկը բնակարան է այրել՝ TikTok-ում ուշադրություն գրավելու համար

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը քննադատել է Ադրբեջանին․ ինչո՞ւ

Ռուսական հրթիռները կարող են րոպեների տարբերությամբ հասնել եվրոպական մայրաքաղաքներ․ Ռյուտե (տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳՆ-ն սպառնացել է ԵՄ-ին պատասխան միջոցներով (տեսանյութ)

Թրամփը կրկին շփոթել է Հայաստանը և Ալբանիան․ Իմ համբերությունը Ռուսաստանի նկատմամբ սպառվում է. Թրամփ

Թրամփը հայտարարել է Ջորջ Սորոսի և նրա կազմակերպությունների նկատմամբ հետաքննություն սկսելու մասին

Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահը նշանակվել է Կառավարության ժամանակավոր ղեկավար

ԱՄՆ-ը զգուշացրել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու անթույլատրելիության մասին