Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը


Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր հնգամյա «Երկրի գործընկերության շրջանակը» (ԵԳՇ):
Այս շրջանակի նպատակն է նվազեցնել աղքատությունը և նպաստել բարգավաճմանը ողջ երկրում՝ ստեղծելով ավելի լավ աշխատատեղեր, զարգացնելով մարդկային կապիտալն և ուժեղացնելով դիմակայունությունը։Վերջին տարիներին Հայաստանը զարգացման զգալի ձեռքբերումներ է ունեցել։
Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և օտարերկրյա ներդրումների ցածր և գործազրկության բարձր մակարդակը դեռևս հանդիսանում են աճի հիմնական խոչընդոտները:

Կրթության և առողջապահության անհավասար հասանելիությունն ու արդյունքները սահմանափակում են բնակչության աշխատունակությունն ու արտադրողականությունը: Հայաստանը խոցելի է նաև կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:

Նոր ռազմավարությունն ընդգծում է տնտեսական ցնցումների, անկայունության և հակամարտությունների, բնական աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը:

Հաստատված գործընկերության շրջանակը կօգնի Հայաստանին ունենալ.

.Ավելի շատ ու ավելի լավ աշխատատեղեր՝ ապահովելով մասնավոր հատվածի աճի ավելի լավ պայմաններ և հասցեագրելով աշխատուժի հմտությունների բացը:

.Ավելի ուժեղ մարդկային կապիտալ՝ բարելավելով որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու սոցիալական պաշտպանությունը:

.Ավելի դիմակայուն տնտեսություն՝ կլիմայի նկատմամբ կայուն տնտեսական գործունեության զարգացման և պետական ​​և ինստիտուցիոնալ համակարգերի հզորացման միջոցով։

Սա ներառում է պետական ​​ֆինանսների կառավարումը, ռազմավարական պլանավորումը և պետական ​​կառավարման բարեփոխումները։
«Գործընկերության այս նոր շրջանակը վկայում է մեր հանձնառության մասին՝ աջակցելու Հայաստանին ավելի դիմակայուն և ներառական տնտեսություն կառուցելու գործում:

Կենտրոնանալով աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի և դիմակայունության վրա՝ մենք նպատակ ունենք բարելավելու հայերի կյանքի որակը և օգնելու երկրին հաղթահարել ապագա մարտահրավերները»,- ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Նոր ռազմավարությունն ընդգծում է մասնավոր կապիտալի մոբիլիզացումը Համաշխարհային բանկի խմբի կառույցների կողմից՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) սերտ համագործակցության միջոցով:

ՎԶՄԲ-ի կողմից ակնկալվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ խթանելու բարեփոխումները, որոնք թույլ կտան ՄՖԿ-ին և ԲՆԵԳ-ին ներգրավել ավելի շատ մասնավոր կապիտալ:

ՄՖԿ-ն, իր ուշադրության կենտրոնում պահելով մասնավոր հատվածը,  նախատեսում է խթանել ներդրումները ենթակառուցվածքներում և տնտեսության իրական հատվածներում, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով: Վերոնշյալ գործընկերության շրջանակում ՄՖԿ-ն կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունն ու ներդրումը կայուն ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպիսիք են «կանաչ» էներգիան, ջուրը, կապը և ավելի «կանաչ» տրանսպորտը:

ՄՖԿ-ն նաև կաշխատի ֆինանսական հաստատությունների հետ՝ ընդլայնելու կլիմայահենք ապրանքների հասանելիությունը, խթանելու կայուն ֆինանսներն ու կանաչ պարտատոմսերը, ինչպես նաև առաջ մղելու թվային փոխակերպումը: Նախատեսվում է, որ կազմակերպության ներդրումները կկազմեն 500-700 միլիոն ԱՄՆ դոլար:

ՄՖԿ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն ասաց. «Մենք նպատակ ունենք խթանել մասնավոր հատվածի աճը Հայաստանում՝ օգտագործելով կայուն ֆինանսների և մասնավոր կապիտալի մոբիլիզացման մեր փորձը: Նոր ռազմավարության շրջանակներում մեր համատեղ ջանքերով մենք նպատակ ունենք նպաստել կանաչ զարգացմանը՝ ապահովելով երկրի երկարաժամկետ բնապահպանական և տնտեսական բարեկեցությունը»։

Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին աղքատության կրճատման և ավելի բարեկեցիկ ու դիմակայուն ապագա ստեղծելու զարգացման ճանապարհին: 1992 թ․ Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել, այդ թվում՝ մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը, ներառյալ ներդրումային վարկավորումը, դրամաշնորհների տրամադրումը, վերլուծական աշխատանքն ու տեխնիկական աջակցությունը:

Հայաստանն աջակցություն է ստացել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր երկիր դարձավ 2023 թվականին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ 1995 թ․-ից ի վեր, երբ Հայաստանը դարձավ անդամ պետություն, ՄՖԿ-ն ներդրել է մոտ 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ մոբիլիզացումը, ԲՆԵԳ-ը՝ մոտ 39 միլիոն ԱՄՆ դոլար։

Լրահոս

Աբրահամյան․ «Խաղաղության խաչմերուկը» մոռացության է տրվել, մինչ Ալիևը խոսում է Նախիջևանի նոր կարգավիճակի մասին
Ուկրաինական հրթիռային հարված Բելգորոդին․ 6 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ
Վարդան Ոսկանյան․ Ադրբեջանցի «մասնագետների» ներգրավումը Հայաստանի տարածքում ինքնիշխանության նկատմամբ անարգանք է
Կոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է Գյումրիում
Ինչ իրավիճակ է Լարսում եւ ՀՀ ավտոճանապարհներին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ
200 կգ ոսկու ձուլակտոր և միլիարդավոր լիրաներ. Թուրքիայում բացահայտել են հանցավոր կազմակերպության գործի մանրամասները
Խոշոր վթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են
Շվեյցարիայում ձիաքարշ սայլը բախվել է ծառի. զոհվել է 73-ամյա կին, կան վիրավորներ
Քենտուկիում համերգի ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, վիրավորների թվում երկու երեխա կա (Լուսանկարներ)
Երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
Ռումինիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքը խոցել է ՆԱՏՕ-ի կործանիչը
Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ)
Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն մեկնել է Բաքու
Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. Պատճառը հայտնի է
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին

Լրացուցիչ նորություններ

...

Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին

Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը

Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ

Brent-ն էժանացել է

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 22-ի դրությամբ

Ո՞ր երկրներն են ամենից շատ ծախսում կրթության վրա

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին

Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ին

Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ին

Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 19-ի դրությամբ

Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել