Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվրաինտեգրման գործընթացը կհանգեցնի Հայաստանի հայաթափմանը. Մոդեստ Կոլերով (տեսանյութ)

Հայաստանը Ռուսաստանում դիտարկվելու է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու թեկնածու, երկու աթոռին միաժամանակ նստել հնարավոր չէ: Euromedia24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանցի վերլուծաբան, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության նախկին գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ խոսելով Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին:
Ռուսաստանցի քաղաքագետը հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որ Հայաստանի կառավարության այդ որոշումն իրենք համարում են ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ:

Մոդեստ Կոլերով. «Ռուսաստանի դիրքորոշումն այս իրավիճակի վերաբերյալ արտահայտել է փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Օվերչուկը: Նա հայտարարեց, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հեռանկարը և անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը անհամատեղելի են: Ի՞նչն է այստեղ աչք զարնում: Ռուսաստանը, հիմա զբազված լինելով Ուկրաինայի գործերով, երկրորդ, երրորդ հերթի է հետաձգում Հայաստանի հետ իր գործերը: Դա հասկանալի է: Նա ժամանակ չունի զբաղվելու Հայաստանով: Բայց Օվերչուկը, որպես Ռուսաստան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, հստակ հայտարարեց, որ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտումը համատեղելի չէ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ: Դա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանում դիտարկվելու է որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու թեկնածու: Միաժամանակ երկու աթոռին նստել չի հաջողվի, և Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը սկսվել է»:

Մոդեստ Կոլերովը խիստ վնասակար է համարում եվրաինտեգրման գործընթացը Հայաստանի համար և համոզված է, որ ոչ ոք չի պատրաստվում մոտակա պատմական հեռանկարում Հայաստանին ընդունել Եվրամիություն, բայց ԵՄ մտնելու հռետորաբանությունն ինքնին բացառում է նախկին խորհրդային հանրապետությունների հետ Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները:
Ռուսաստանցի վերլուծաբանը տեսնում է եվրաինտեգրման գործընթացով Հայաստանի բնակչության մի զգալի մասի ակնհայտ ոգևորությունը և ասում է, թե շատ լավ գիտի Հայաստանի քաղաքացիների այդ հետաքրքրության հիմնական գերիշխող մոտիվները: Ըստ Կոլերովի, առաջին հերթին դա ԵՄ ազատ մուտքի և աշխատանք փնտրելու հնարավորությունն է, որը զրուցակիցը կործանարար է համարում, քանի որ իր կարծիքով՝ դա կհանգեցնի մասսայական արտագաղթի և երկրի հայաթափման:

Մոդեստ Կոլերով. «Հայաստանի համար եվրոպական ինտեգրացիան հավասար է, - հավասարության նշան, - երկրի դեպոպուլյացիայի, հավասար է հայերի զանգվածային արտագաղթի Հայաստանից: Դրա մասին պետք է խոսել անկեղծորեն և ուղիղ: Ես կարծում եմ, որ Հայաստանից հայերի արտահոսքի գործընթացը, կարելի է ասել, արդեն սկսվել է: Հայաստանը չի դիմանա այդ ինտեգրացիային, այն կանհետանա որպես բնակեցված երկիր»:
Կոլերովը որպես օրինակ բերեց բալթյան երկրների դեպքերը: Իր խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելուց հետո Էստոնիայից հեռացել է բնակչության 20, Լիտվայի բնակչության 30 և Լատվիայի բնակչության 50 տոկոսը:

Մոդեստ Կոլերով. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը հենց այնպես չէ հավակնում Սյունիքի տարածքին: Մինչև վերջին պատերազմը Սյունիքում՝ ամբողջ այդ հսկայական տարածքում, ապրում էր ընդամենը 40 հազար մարդ: Դրանից հետո այնտեղից հեռացավ 7 հազար մարդ: Այո՛, կարճ ժամանակով Սյունիքը բնակեցվեց մոտ 10 հազար հայերով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներով, բայց նրանք արդեն հեռացել են: Եվ այս ամայացումը խոսում է այն մասին, որ արդեն այսօր Հայաստանը չի կարող պահել Սյունիքն իր բնակչության ուժերով»:
Արդարության համար նշենք, որ Մոդեստ Կոլերովը ճիշտ չի ներկայացնում տվյալները: Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներով՝ Սյունիքի մարզում ապրում է ոչ թե 40 հազար, այլ 140 հազար երեք հարյուր մարդ:

Թե ինչպես է Հայաստանը պատրաստվում համատեղել անդամակցումը ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միանալու ձգտումները, առայժմ պարզ չէ: Կրեմլը հաղորդել էր, որ հունվարի 17-ին Հայաստանի վարչապետը զանգահարել է Ռուսաստանի նախագահին և պարզաբանել Եվրամիության հետ հարաբերությունների ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի հետ կապված իրավիճակը, իսկ Ռուսաստանի նախագահը տվել է իր մեկնաբանություններն ու գնահատականները: Բայց թե կոնկրետ ինչ պարզաբանումներ է տվել Փաշինյանը և ինչ գնահատական է տվել Պուտինն այդ ամենին՝ պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում են:


Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան

Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով

Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան

Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան

Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը

Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց

Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական

Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան

Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար

Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը

Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ)

Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար

Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է

Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը

Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել

ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը

Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է

Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են