Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մարգարիտա Հովհաննիսյանն, Ավինյանին բաց նամակով դիմելուց հետո, պատասխանել է իրեն արձագանքած վերադասին

Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին բաց նամակով դիմելուց հետո պատասխանել է իրեն արձագանքած վերադասին:

«Տիկին Հակոբյան, զբաղված եք բացահայտ բանսարկությամբ և խաբեբայությամբ, այս գործը կավարտվի դատական հայցով, բոլոր ապացույցները կան ի տարբերություն ձեր փողոցային ժարգոնի և պահվածքի, և մանդատ բաժանելով ընտրյալ ներին, հայտարարություններ անելով՝ «ոնց կուզեք, տենց էլ կանենք, մեր ձեռնա», և շատ հետաքրքիր է, թե ինչպես դարձաք տնօրեն առանց մասնագիտական կարողություններ ունենալու, անգամ չեք գիտակցում, որ տնօրենը դուք եք, և բողոքը տնօրենի անունով է եղել, շարունակեք այդ տեմպերով, շնորհակալություն»- գրել է Մարգարիտա Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը, ավելի վաղ բաց նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանից,

Պատճենը Երևան համայնքի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանը Քաղաք Երևան 18.01.2025թ.

 Դիմում


Հարգելի՛ պարոն Ավինյան,

 Ես Մարգարիտա Հովհաննիսյանս, շուրջ տասնչորս տարի է` ինչ ղեկավարում եմ Ավանի մ/մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ / մանկապարտեզը, և նման անհեթեթ իրավիճակում, ինչում այսօր եմ՝ երբևիցե չէի եղել։

Շուրջ երեք ամիս է՝ ինչ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ ֊ը ունի (հոկտեմբերից֊դեկտեմբեր) տնօրենի ժ/պ, խոսքը Արփինե Հակոբյանի մասին է, ով դեկտեմբերի 20-ից պաշտոնապես դարձավ տնօրեն։

Երեք ամիս շարունակ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57 մ / մանկապարտեզի աշխատանքային պրոցեսը պարբերաբար խաթարվում է, քանի որ մանկապարտեզի աշխատակիցներից երկուսը՝ Վարդուհի Հարությունյանը և Հայկանուշ Թորոյանը, տնօրենի կողմից գերարտոնված աշխատողներ են դարձել․ աշխատանքային օրերին անընդհատ ինտենսիվ հեռախոսային կապի մեջ են տնօրենի հետ՝ տեղեկացնելու կոլեգաներից յուրաքանչյուրի տեղաշարժի մասին, այս միջնորդավորված անհարկի «վերահսկողությունը» տհաճ իրադրության մեջ է դրել ողջ կոլեկտիվին, նրանք տեղյակ են ու սա ոչ միայն դիսկոմֆորտ է ստեղծել և կաշկանդվածություն, այլեւ ավելորդ լարվածությունից խաթարվում է մարդկանց բնականոն աշխատանքը։

 Իսկ արտոնյալ կարգավիճակն ու չենթարկվելու «ՄԱՆԴԱՏԸ» սույն անձիք ստացել են Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ջուլիետա Ազարյանից։

 Նա էր իր պաշտոնավարման օրոք հրավիրել ժողով ու մանկավարժական կոլեկտիվի ներկայությամբ հայտարարել սույն տիկնանց անունները և հայտնել, որ Վարդուհին և Հայկանուշը իր կողմից ստանում են «ՄԱՆԴԱՏ»՝ ինձ՝ որպես մանկապարտեզի ղեկավարի չենթարկվելու ու ՀՈԱԿԻ տնօրենի հետ ուղիղ կապի մեջ լինելու համար ։

  Սա ՀՈԱԿ տնօրենի գործունեության միակ անհեթեթությունը չէ։

  Հաջորդ աբսուրդն այն է, որ մանկապարտեզի կրտսեր 1-ին խմբում աշխատում է իր իսկ նշանակմամբ կես դրույքով մանկավարժական մի աշխատող, աշխատակցի հեռանալուց հետո խախտվում են երեխայի իրավունքներ և կեսօրից հետո աշխատանքային ռեժիմում երեխաների զարգացումն ու խնամքը գրեթե չի իրականացվում պատշաճ կերպով, ինչը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի հոդված 3, մաս 1,կետ 23֊ից։

ՄԻնչդեռ կրտսեր 1 խմբի տարիքային և զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելով՝ երեխաներն առավել խնամքի կարիք ունեն, և օրենքով սահմանված կարգով պարտավոր են կրտսեր 1 խմբում աշխատել երկու մանկավարժական աշխատողներ ու ևս երկու օգնականներ միաժամանակ։

 Իսկ ես, որպես մասնաճյուղի ղեկավար, չունեմ իրավասություն և լիազորություն աշխատակիցների նշանակումներ կատարելու հարցում, հետևաբար, հարկադրված փորձում եմ իրավիճակը շտկել ներքին ռեսուրսների հաշվին, սակայն դա երկարաժամկետ լուծում չի կարող լինել, արդյունավետ չէ և ամենակարևորը՝ անվտանգ չէ այս տարիքային խմբի երեխաների համար։

Ուստի որոշում ընդունողները պետք է և պարտավոր են հաշվի առնել այս տարիքային խմբի հանգամանքը․ 2-3 տարեկան երեխաները հիմնականում չեն կարողանում հստակ ձևակերպել իրենց կարիքները և մտքերը, դժվար են ընտելանում նոր մարդկանց։

Ի դեպ միակ դաստիարակի օգնականը, ով աշխատում է խմբում, գտնվում է երկարատև անաշխատունակության արձակուրդում, ինչի մասին տնօրենը տեղեկացվել է իմ կողմից և՛ գրավոր, և՛ բանավոր եղանակով, ըստ այդմ մինչ օրս չի նշանակել փոխարինող։

Հարկ է ընդգծել, որ այս պատճառը առաջացրել է ծնողական համայնքի լուրջ մտահոգությունը, միայն ծնողների միասնական բողոքից հետո Արփինե Հակոբյանի կողմից նշանակվեց աշխատակից (ինչի մասին պատշաճ իրազեկում չեմ ստացել և մինչ օրս էլ տեղեկացված չեմ, թե ինչ հիմունքներով է նշանակվել նույն անձը, արդյոք բավարարում է օրենքի պահանջներին, թեև հնարավոր է նշանակում չի էլ արվել)։

 Ընդգծեմ,

աշխատակիցը լրացուցիչ կրթության ծառայության մասնագետ է և չունի ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ որակավորում, և ո՛չ էլ աշխատանքային փորձ, այսինքն օրենքի պահանջ է խախտվել ենթադրաբար։

 Ստացվում է, որ մյուս խմբի սաները /ի դեպ վճարովի հիմունքներով/ զրկվելու են լրացուցիչ կրթության ծառայության սպասարկումից, քանի որ մասնագետը զբաղված է լինելու ոչ իր մասնագիտական գործունեությամբ և փոխարինելու է կրտսեր 1 խմբում։

Այս ամենը, բնականաբար, առաջացնում է կրտսեր 1 խմբի ծնողական համայնքի զայրույթը։

3․ Շուրջ 2 ամիս էր՝ ինչ մանկապարտեզում առկա էր ջեռուցման խնդիր նաև, ինչի մասին տեղեկացրել եմ և՛ գրավոր, և՛ բանավոր ճանապարհով, սակայն լուծում տրվեց միայն այն ժամանակ, երբ ծնողը զայրույթ-բողոք ներկայացրեց ՀՈԱԿ։

4․ Հոկտեմբեր ամսին ունեցել եմ գրավոր դիմում ֊բողոք Միջին բ խմբի ծնողական համայնքի կողմից, առ այն, որ մանկապարտեզում որպես հոգեբան նշանակված մասնագետը բռնություն է իրականացրել խմբի որոշ երեխաների նկատմամբ, ինչից հետո ահազանգել եմ, գրավոր տեղեկացրել եմ վերադասին՝ այն ժամանակ դեռ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ ունեցող Արփինե Հակոբյանին»։

Լրահոս

Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել
ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»
«Հրապարակ»․ 1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվեր
«Հրապարակ»․ Ավանդույթը չի խախտվի
«Հրապարակ»․ Ռուսաստանից սկսել են վախենալ
Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»
Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան (տեսանյութ)
Պաշտպանական ծախսերն ավելացնելու Բրիտանիայի վարչապետի ծրագիրը քննադատել են ֆինանսավորման պակասուրդի պատճառով
Ո՞ր կենդանակերպի նշանին է բախտ վիճակվելու հուլիսի 2-ին, ո՞վ կսկսի կյանքը նոր կետից
Աֆղանստանը ավիահարվածներ է հասցրել Պակիստանում ահաբեկիչների դիրքերին
Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ
Եմենի ափերի մոտ առևտրային նավի վրա զինված հարձակում է եղել
Սամվել Կարապետյանը մենակով չպիտի «դեւին» սպանի, էդպես չի լինում (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին
Մոնակոյում կներկայացվեն Հայաստանի լավագույն բրենդներն ու մշակութային արժեքները. «Armenia Connection Monte Carlo 2026»
Թրամփն արտահայտվել է Կատարի նվիրած նախագահական նոր ինքնաթիռի մասին. Մենք չէինք կարողանա նման ինքնաթիռ կառուցել
Ֆեյք նկարիչը վրձինը ձեռքն է առել, խզբզելով է զբաղված. Ստեփանյանը՝ ԿԸՀ-ի և ընտրությունների մասին (տեսանյութ)
Անտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհ
Գագիկ Ծառուկյանը մշտապես ճնշման տակ է եղել․ «յալվար ընկած» ուզում են ցույց տալ` իբր իրենք ամուր են (տեսանյութ)
Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը

Լրացուցիչ նորություններ

...

Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել

Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան (տեսանյութ)

Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ

Մոնակոյում կներկայացվեն Հայաստանի լավագույն բրենդներն ու մշակութային արժեքները. «Armenia Connection Monte Carlo 2026»

Իրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել․ Բանակցություններ Դոհայում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև (տեսանյութ)

Ինչո՞ւ հիմա. Իսրայելի կառավարության քայլը և երևանցիների արձագանքները (տեսանյութ)

Սպանության հետ գործ չունենք, նախնական տեղեկություններով՝ գազի արտահոսք է եղել. Արփինե Սարգսյան (տեսանյութ)

«SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Արցախի բալիկները հրամայում են

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար

Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան

Սյունիքում փրկարարները փրկել են վիրավnր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը

Վթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում

Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը

Բանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ)

Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները

Հուլիսի 1-ից Ռուսաստան մեկնողների համար նոր օրենքներ կգործեն