Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)


Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Երևան կատարած այցի ժամանակ առաջարկել է հայկական կողմին ռազմական պայմանագիր կնքել Իրանի հետ՝ Հայաստանի տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ: Եվ քանի որ Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությանը, Ահմադիանը նաև առաջարկել է Հայաստանին հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային գոտում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունից:

Այս մասին ռուսական մամուլում հրապարակված հոդվածում գրել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ հղում անելով ադրբեջանական Caliber.az կայքին:

Արժե՞ արդյոք հավատալ ադրբեջանական աղբյուրի հրապարակած տեղեկությանը:
Ի՞նչ նպատակով է ադրբեջանական կայքը հրապարակ նետել այս ինֆորմացիան և ինչո՞ւ է ռուսաստանցի փորձագետը հենվում այդ տեղեկության վրա:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը խորհուրդ է տալիս չհավատալ Բաքվի ստերին, թեև հավելում է, որ բոլոր դեպքերում Հայաստանի շահերից է բխում Իրանի հետ համագործակցության խորացումը ռազմական և անվտանգության ոլորտներում:

Euromedia24-ի հետ զրույցում իրանագետը նշեց, որ եթե Հայաստանը դիմի Իրանի ռազմական օգնությանը, Թեհրանը պատրաստ է ընդառաջ գնալ:Էմմա Բեգիջանյան.

 «Եթե որևէ երկիր դեմ է այդ հարցում Հայաստան-Իրան համագործակցությանը, թող ինքը գա, գործնական քայլեր անի: Եթե ոչ, Հայաստանը, իր գոյութենական հարցը կարևորելով, պետք է Իրանի հետ համագործակցի, որովհետև երկու երկրների անվտանգության շահերը համընկնում են: (...) Այնպես որ, եթե մենք ցանկանանք՝ սա այն դեպքն է, որ Իրանը 100 տոկոսով պատրաստ է համագործակցել»:

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Երևան էր այցելել հունվարի 9-ին:

Մինչ այդ նա եղել էր Բաքվում: Երևանում Ալի Աքբար Ահմադիանը հանդիպել էր իր հայաստանցի պաշտոնակցի՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը համոզված է՝ իրանցի պաշտոնյայի երևանյան հանդիպումների կարևորագույն թեման եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Էմմա Բեգիջանյան. «Ես համոզված եմ, որ կարևորագույն հարցը եղել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որովհետև նրանք անընդհատ հենց դրանով են սպառնում: Դա Իրանի օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է»:

Իրանական IRNA պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում Ալի Աքբար Ահմադիանն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը: Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որն Իրանը բազմիցս արտահայտել է Սյունիքի և հայ-իրանական սահմանի դեմ ցանկացած ոտնձգության վերաբերյալ:

Դեռևս 2022 թվականի հուլիսին Իրանի թիվ մեկ դեմքը՝ Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ընթացքում շեշտել էր, որ Իրանը չի՛ հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում:

Էմմա Բեգիջանյան. «Իրանի քաղաքական օրակարգում և ընդդիմություն, և դիմություն՝ բոլորը հակված են ուշադրությունը սևեռեն հենց այդ «միջանցքին», որովհետև այս խառը պայմաններում և Թուրքիան, և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Թե որքանո՞վ էր իրանցի պաշտոնյայի այցը կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ դրանից ընդամենը երկու օր առաջ հրապարակված հայտնի ելույթի և մասնավորապես՝ այն հայտարարության հետ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի», դժվար է ասել: Ամեն դեպքում, իրանագետները համոզված են, որ չնայած Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի որոշակի թուլացմանը՝ Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի հարցում փոփոխության չի ենթարկվել:

Էմմա Բեգիջանյան. «Ընդհակառակը, եթե փոխվել է՝ դեպի ավելի կոշտ դիրքորոշում, որովհետև դա իր համար շատ կարևոր է: (...) Իրանը միշտ Հայաստանը դիտել է ամենաապահով, վստահելի ճանապարհը դեպի Եվրոպա»:

Ալիևի հունվարի 7-ի սանձարձակ ու սպառնալից հայտարարություններից հետո Հայաստանում ավելացել են այն մտավախությունները, որ Ադրբեջանն իսկապես կարող է հարձակվել Սյունիքի վրա: Այս իրավիճակում շատերի հույսը արտաքին ուժերի և հատկապես Իրանի գծած «կարմիր գծերն» են՝ թույլ չտալ սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում:

Բայց եթե Հայաստանի ղեկավարությունը գործնական քայլեր չձեռնարկի Իրանի հետ ռազմական դաշինք ձևավորելու, Իրանի դիրքերը նույն Սյունիքում ամրապնդելու ուղղությամբ՝ ռազմական հարձակման դեպքում Թեհրանի համար շատ դժվար կլինի գործնականում հակազդելու ադրբեջանա-թուրքական ագրեսիային:Արամ Սարգսյան

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան

Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով

Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան

Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան

Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը

Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց

Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական

Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան

Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար

Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը

Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ)

Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար

Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է

Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը

Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել

ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը

Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է

Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են