Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ․ Միրզոյանի ելույթն՝ ԱՄՆ-ում

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հայտարարությունը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողությանը․
 
«Հարգելի՛ պետքարտուղար Բլինքեն,

Ձերդ գերազանցություններ, գործընկերներ,

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։
  
Մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։ Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում։
 
 Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն պետքարտուղար, և Ձեր թիմին այս ճանապարհին` մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար:

Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում։
 
 Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է խաղաղության օրակարգին և դրա իրագործմանը, ինչպես նաև շարունակելու սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար։
  
Ուրախ ենք նաև հայտարարելու, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Մենք հավատում ենք, որ համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն այս սպառնալիքը հասցեագրելու գործում։
 
Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով։

Նայելով ապագային՝ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։

Հարգելի՛ բարեկամներ, թող այս Կանոնադրությունը ծառայի որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների խորացման վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»։

Լրահոս

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Շտապ
Հայտնաբերվել է զինծառայողի դի. Ինքնությունը հայտնի է
Կարևոր
ԱՄՆ-ում հանցագործություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն
«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին
Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը. Նա «Բանակում»-ից հայտնի Գոռ Հարությունյանի եղբայրն է
Նիկոլ, տղա ես, արդար ընտրությոունների գնա. Հայրիկյան (տեսանյութ)
«Ռեալ Մադրիդը» դատապարտում է երկրպագուի նացիստական ողջույնը
Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ կարգավորել AZAL-ի ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը. Զախարովա
Բաքուն գործում է միջազգային արդար դատավարության սկզբունքների դեմ. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Մենք մեզ մրցակից համարում ենք միայն ՔՊ-ին․Գառնիկ Դանիելյան
Երևանում տեղի ունեցավ քննարկում «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը իրական խաղաղության» թեմայով (տեսանյութ)
Ծեծկռտուք՝ Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն (տեսանյութ)
«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)
Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
Վարշավայից մինչև Երևան․ խաղաղություն, ձերբակալություններ և կոշտ հայտարարություններ (տեսանյութ)
Իրանը փակում է Ադրբեջանի հետ սահմանի երկինքը. Նոր որոշում հայտարարագրման վերաբերյալ
19 տարեկան զավակը հորը չպետքա տեսնի այս ապակիներից այն կողմ. Արամ Վարևանյան
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվել է
Դպրոցներից փառքի անկյունների հեռացումը ազգային ինքնության դեմ քայլ է. Լևոն Ջավախյան
ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը

Լրացուցիչ նորություններ

...

Նիկոլ, տղա ես, արդար ընտրությոունների գնա. Հայրիկյան (տեսանյութ)

Բաքուն գործում է միջազգային արդար դատավարության սկզբունքների դեմ. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Մենք մեզ մրցակից համարում ենք միայն ՔՊ-ին․Գառնիկ Դանիելյան

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց

Վարշավայից մինչև Երևան․ խաղաղություն, ձերբակալություններ և կոշտ հայտարարություններ (տեսանյութ)

Իրանը փակում է Ադրբեջանի հետ սահմանի երկինքը. Նոր որոշում հայտարարագրման վերաբերյալ

19 տարեկան զավակը հորը չպետքա տեսնի այս ապակիներից այն կողմ. Արամ Վարևանյան

Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվել է

Դպրոցներից փառքի անկյունների հեռացումը ազգային ինքնության դեմ քայլ է. Լևոն Ջավախյան

ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը հանդես է գալիս Եվրոպայի խորհրդին ուղղված կոշտ բողոքով. քաղաքագետ

8 րոպե մինչև Լոնդոն․ նոր սպառնալիք․ ԵՄ-ն ՀՀ-ի ամենահուսալի գործընկերն է

ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ

Եթե ֆեյսբուքում ատելության խոսք է տարածվում, ուրեմն իրավաչափ է քրեական հետապնդումը

Դուք մեղքի զգացում չունեք որ մարդիկ քրեակատարողական հիմնարկում մահանում են. Հարց Գալյանին

Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է. Փաշինյանը եկեղեցու հարցում մարտավարությունը փոխել է

10.000 դրամը ողորմելի գումար է. Կամենդատյանը՝ թոշակների մասին

«Պահանջում ենք 50%-ով բարձրացնել կենսաթոշակները». ՀայաՔվեն Կառավարության դիմաց ակցիա է անում

ՈՒՂԻՂ. Կառավարության անդամների ճեպազրույցները

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆինանսների քարտուղարությունում