Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև: 

Հարց – Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում: 

Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջև սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված:

Հարց – Իսկ ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, որոնք, ինչպես նշված է սահմանազատման հանձնաժողովների մամուլի հաղորդագրության մեջ, օգտագործվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից:

Պատասխան – Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը: 

Հարց – Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Ի՞նչ է դա նշանակում և ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները:

Պատասխան – Այդ ձևակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության և գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը և իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչև Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են: 

Հարց – Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու: Եվ ընդհանրապես Կիրանցի հատվածում հարցերն ինչպե՞ս են լուծվում. նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է: 

Պատասխան – Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, և կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները և կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ:

Հարց - Ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում։

Պատասխան - Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձևով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, և սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար և չկա:  

Հարց – Իսկ ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա: 

Պատասխան – Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման: 

Հարց – Կարծիք կա, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի Հանրապետության կողմից, և սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար: 

Պատասխան – Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որևէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետև վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ և սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում եւս:

Լրահոս

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու
Իրանն առաջին անգամ հայտարարել է, որ Կատարը գերեվարել է իր երեք օդաչուներին
Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել
Շախմատի Մ20 ԵԱ․ Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները
Վահան Կոստանյանը կարճ զրույց է ունեցել Զելենսկիի հետ
Վարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ժամանակը երբ գա, դու էլ չնեղանաս․ ժողովուրդը իր տեղը ցույց կտա (տեսանյութ)
65 տարեկանը պաշտոնի համար խոչընդոտ չէ. Ծնկի ենք բերել աշխարհի ամենազինված բանակին․ ԻՀՊԿ (տեսանյութ)
Այսօր դերասանուհի Աիդա Կարապետյանի հարսանիքն է (տեսանյութ)
Օգոստոսի կեսին ձեզ հաջողություն է սպասվում. 3 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կզգան հարստության և փողի առատության աճ
«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան
Գողություն՝ Երևանի «Ֆաբրիկա» ռեստորանից. կասկածյալի ինքնությունը հայտնի է
Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ
Կարևոր
ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան,որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի. Շարմազանով
Արտակարգ իրավիճակ Սևանում. Մանրամասներ
Կիևում քննարկվել է Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ակտիվացումը
Ֆրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքը
Պուտինը դեռ պատրաստ չէ նոր մոբիլիզացիա հայտարարել. The Guardian
Մի շարք պաշտոնների համար այլևս չի գործի 65 տարեկանի սահմանափակումը
Երևանում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Լրացուցիչ նորություններ

...

Ժամանակը երբ գա, դու էլ չնեղանաս․ ժողովուրդը իր տեղը ցույց կտա (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան

ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան,որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի. Շարմազանով

Կիևում քննարկվել է Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ակտիվացումը

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Մահվան դեպքերը՝ բանակում. Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահի հետ

Արմեն Գրիգորյանին հեռացրին՝ Ալեն Սիմոնյանին էլիտայում պահելու համար․Պապիկյանի դիրքերն էլ անսասան չեն (տեսանյութ)

Վահան Կոստանյանը Կիեւում է. հանդիպել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի հետ

ՔՊ-ն թող միայնակ գնար․ հիմա տեսեք երջանիկ դեմքերը․ բաց ասել են՝ ինչ է սպասվում (տեսանյութ)

Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ)

Էս երկրում ոչ մեկ չի կարա հաշվիչ դնի, բացի «Տաշիրից»․ Եղոյան

Եթե ձեզ նորից կալանավորեն, ի՞նչ եք անելու, քննարկե՞լ եք հարցը

Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞, սրիկա բառը ինչպե՞ս է գնահատում «Ուժեղ Հայաստանը»

Սերիալի նման զարգացումներ ապահովելու համար չենք ԱԺ-ում, հարկ լինի՝ կպատասխանենք. Ղահրամանյան

Էդգար Ղազարյանը վայր կդնի՞ մանդատը․ Կարապետյանը որոշում ունի՞

Փաշինյանը կասի, թե Միրզոյանը կասի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կասեցվի

Ձերբակալություններ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. Ռուսաստանը կոշտ սպառնացել է Ճապոնիային

Եթե վիրավորանքին վիրավորանքով պատասխանեք, տենց մինչև ո՞ւր կհասնենք․ Վարդևանյան