Ուկրաինական ուժերը պայթեցրել են Մոսկվայի մարզում գտնվող խոշոր նավթատարը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ ուրբաթ՝ հոկտեմբերի 31-ին, ոչնչացվել են «Կոլցևայա» նավթատարի երեք գծեր, որոնք վառելիք էին մատակարարում ռուսական բանակին։
«Անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանող ցանցը և թշնամու օբյեկտի «պաշտպանությունը» կիսառազմական պահակախմբի կողմից անարդյունավետ էին. բենզինի, դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի փոխադրման համար օգտագործվող բոլոր երեք խողովակաշարերը միաժամանակ պայթեցին։ Նավթամուղը շարքից դուրս եկավ», – ասվում է Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է գերատեսչության հայտարարության մեջ, «Օղակ» գլխավոր նավթամթերքատար խողովակաշարի երկարությունը 400 կիլոմետր է։








