Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտի ծառայություններից օգտվելու համար ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան


Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է․

«Սիրելի՛ երևանցիներ,ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։Անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև ս.թ. փետրվարի 1-ը պահպանվում է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը հետևյալ սակագներով.

● ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ,

● տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։Որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ լինեք օգտվել հանրային տրանսպորտի ծառայություններից, ծանոթացնում ենք ձեզ՝ նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր։

Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգինTransport.yerevan.am կայքի միջոցով կարող եք.

1. ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները,

2. ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը և ծննդյան ամսաթիվը,

3. արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։

Մինչ տոմսային փաթեթ ձեռք բերելը ստուգեք, որ

.1. ֆիզիկական բանկային քարտի վավերականության ժամկետը, որում ցանկանում եք լիցքավորել տոմսային փաթեթը, չի ավարտվում մինչև տոմսային փաթեթի ժամկետի ավարտը,

2. Ֆիզիկական բանկային քարտն ունի անհպում վճարման հնարավորություն։ Կարևոր է հաշվի առնել նաև, որ Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարումները չեն ակտիվացնում տոմսային փաթեթը, քանի որ այն հասանելի է միայն ֆիզիկական քարտում։Արտոնությամբ տոմսային փաթեթները transport.yerevan.am կայքով ձեռք բերելու համար անհրաժեշտ է 

.1. գրանցվել transport.yerevan.am կայքում,

2. անցնել առցանց նույնականացում,

3. արտոնյալ խմբին պատկանելիությունը հաստատելու պարագայում տոմսերը հասանելի կլինեն արտոնյալ գներով։ Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, սկսած 08․01․2025թ․-ից ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը (հասցեներին կարող եք ծանոթանալ transport.yerevan.am կայքի միջոցով)։

Սպասարկման կետերի միջոցով դուք կարող եք

․1. ձեռք բերել տրանսպորտային քարտ,

2. անցնել անձի նույնականացում՝ արտոնության հասանելիության ստուգման համար,3. արտոնության հասանելիության հաստատման դեպքում ձեռք բերել տոմսային փաթեթ՝ կցելով այն ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային կամ տրանսպորտային քարտին։ Արտոնությամբ տոմս գնելու համար սպասարկման կետեր անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։

Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս վճարվում է 500 ՀՀ դրամ երաշխիքային գումար։

Գումարը կարող եք հետ ստանալ քարտը վերադարձնելու դեպքում։ Վերադարձը պետք է իրականացնել Telcell ընկերության սպասարկման կետերում։

Նոր տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում պետք է հաշվի առնել, որ այն կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո

3 ժամվա ընթացքում։

Նաև խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։

Տեղեկացնենք նաև, որ մոտ օրերս արտոնյալ խմբերի սպասարկում կիրականացվի նաև վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում), որի մանրամասները լրացուցիչ կհայտնվի։

Առաջիկա օրերին կհայտարարենք նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։

Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ transport.yerevan.am կայքի միջոցով»։

Լրահոս

Գիտնականները բացահայտել են՝ երբ ծնվել է Յուպիտերը (Լուսանկար)
ՀՀ նախագահը մասնակցել է Սասունիկի նորակառույց դպրոցի բացմանը
Օգոստոսին հաքերները 163 միլիոն դոլարի կրիպտոարժույթ են գողացել
Տիմատիի վերադարձը՝ սոցիալական ցանցերի քննարկման կենտրոնում
Չկայացած մարդիկ են ծաղրում. ես ու Աղազարյանն առաջին «ծիծեռնակներն» էինք, մեզ «վռնդեցին»․Ասլանյան (տեսանյութ)
Ինչպե՞ս անցավ կրթական փորձարկումը. սեպտեմբերմեկյան հարցում (տեսանյութ)
Ջուր չի լինելու սեպտեմբերի 4-ին և 5-ին
Կարևոր
ՇՀԿ գագաթնաժողովը վերջնական հռչակագիր է ընդունել
Աֆղանստանում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել․ՔՊ Արեն Մկրտչյանի լիազորությունները դադարեցվել են (տեսանյութ)
«Բոլորը սկսեցին ստել». Օքսանա Սամոյլովան և Ջիգանը լքել են շոուն Բանկոկում
«Խեղդելու եմ».. Երգչուհու վրդովմունքը համերգի կազմակերպչի պահվածքից (տեսանյութ)
Նովակ Ջոկովիչն աննախադեպ ռեկորդ է սահմանել Մեծ սաղավարտի մրցաշարերում
Կարևոր
Հայ ժողովրդին հուսահատությունից հանելու, լավատեսություն ներշնչելու համեստ մղումով․ Լևոն Տեր-Պետրոսյան
Կարևոր
Ուշակովը մեկնաբանում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների մակարդակի բարձրացման մասին լուրերը
«24 ժամում հասցնել ամեն ինչ». Մալախովի ռոմանտիկ պահերը Փարիզում
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը կոչ են անում ՄԱԿ-ին կանխել Իրանի դեմ պատժամիջոցները
ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշումը նշանավորում է Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված նոր քայլ. Վալտոնեն
Գազայում սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 348-ի, որոնցից 127-ը՝ երեխաներ
Ռոնալդուի շքեղ նվերը՝ Ջորջինայի ձեռքին առաջին անգամ հրապարակային միջոցառմանը
Երևանի նախկին քաղաքապետն օտարել է մի քանի դպրոցի հողատարածքներ․ 16 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ նախագահը մասնակցել է Սասունիկի նորակառույց դպրոցի բացմանը

Ինչպե՞ս անցավ կրթական փորձարկումը. սեպտեմբերմեկյան հարցում (տեսանյութ)

Ջուր չի լինելու սեպտեմբերի 4-ին և 5-ին

Աֆղանստանում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել․ՔՊ Արեն Մկրտչյանի լիազորությունները դադարեցվել են (տեսանյութ)

Երևանի նախկին քաղաքապետն օտարել է մի քանի դպրոցի հողատարածքներ․ 16 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Այսօրվանից նպաստների տրամադրման ամբողջ գործընթացը թվայնացվել է

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդական իրավունքները կլինեն թվային ձևաչափով

Ալիևը ՌԴ-ի հարցում ունի երկու տարբերակ․ Հնդկաստանը սպասում է Պուտինի այցին դեկտեմբերին (տեսանյութ)

Օտարերկրացի դատապարտյալներից հայտնաբերվել են թմրանյութ և հեռախոսներ

Խորհրդարանում հյուրընկալվել է Շվեդիայի Ռիկսդագի աշխատանքային խումբը

Ի հեճուկս ջանքերիս՝ դե, իհարկե, չհասցրեցի գիրքս ավարտել մինչեւ Չինաստան ժամանելը. Աննա Հակոբյան

Վարորդական վկայական ստանալու քննությունների վերահանձնում սեղմ ժամկետներում. նոր հնարավորություններ

Telegram-ում նոր գործառույթ է ավելացվել

Գազ չի լինելու

Վանդալիզմն այսպես է լինում․ Լիլիթ Գալստյան

ԱՊՀ երկրների ավելի քան 100 մասնակիցներ պրակտիկա են անցել Ռուսաստանում․ «ԻնտերՆովոստի»

Արարատի մարզում 4-օրյա երեխայի շիրմաքարը կոտրել են

Հրդեհ Արզական գյուղում

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի մոլորված անդամներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ