Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր». Աստվածաշնչյան 10 պատվիրաններից 9-ն է. Ռոմանոս Պետրոսյան


Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Աստվածաշնչյան 10 պատվիրաններից իններորդը ասում է.

«Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր»…

Սուրբ Ծննդի այս հրաշագեղ առավոտ չէի անդրադառնա «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի՝ ինձ եւ ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը վերաբերվող մի գրառման, եթե հեղինակի հետ այս մասին ամիսներ առաջ տետատետ խոսակցություն ունեցած չլինեինք եւ դույզն իսկ օբյեկտիվություն ու պոլիտկոռեկտություն պահպաներ իր գրառման մեջ հանրային գործունեություն ծավալող սույն անձը։Իսկ անդրադարձս կներկայացնեմ 5 անհերքելի փաստերի ամփոփ արձանագրմամբ՝

Փաստ 1. Հ.Խուրշուդյանը հանդիսանում է ՊՎԾ-ից ազատված՝ Հետք-ի հրապարակման աղբյուրը հանդիսացող Սուսաննա Մուրադյանի մտերիմը (նրանց միավորում է «Ժառանգություն» կուսակցության շրջանակներում համատեղ երկարատեւ գործունեությունը), ով տեւական ժամանակ է «թիրախավորել» է Ծառայությանը եւ ինձ՝ փորձելով այդ կերպ «վրեժխնդիր» լինել Ս.Մուրադյանին ՊՎԾ-ից աշխատանքից ազատելու համար։

Ընդ որում, այս արշավն սկսվել է շատ ավելի վաղ՝ Ս.Մուրադյանի ձեռամբ ՊՎԾ-ից կազմակերպված որոշակի ծառայողական տեղեկատվության հատվածական արտահոսքով, ինչը եւս նրա հանդեպ վստահության կորստի հավելյալ պատճառներից մեկն է դարձել։

Փաստ 2.

Թե՛ ՊՎԾ-ն, եւ թե՛ «Արմենիա» ԲԿ-ն պաշտոնապես հերքում են տարածել Հետք-ի հրապարակման վերնագրում եւ տեքստի մեջ տեղ գտած մի շարք մերկապարանոց եւ զրպարտիչ պնդումների վերաբերյալ, ինչպես նաեւ ՊՎԾ-ն այս պահին պաշտոնական հայց է պատրաստում՝ նշված հրապարակման կապակցությամբ դիմելու Դատարան, ընդդեմ Հետք պարբերականի եւ այս գործով՝ նրա ինֆորմացիոն աղբյուր հանդիսացող ՊՎԾ նախկին աշխատակից Ս.Մուրադյանի։

Փաստ 3.

ՊՎԾ-ի հաստիքացուցակը հաստատվում է Վարչապետի Որոշումով՝ որտեղ հստակ սահմանված են մասնագիտացված ստորաբաժանումների եւ դրանցում պետական վերահսկողների կազմը, քանակը, դրույքաչափերը եւ այլն։
Այդ հաստիքները համալրվում են «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքների եւ մի շարք օրենսդրական ակտերի պահանջներով՝ հատուկ ընթացակարցերով։

 Ծառայության ղեկավարը ունի ընդամենը 2 խորհրդական։ Բացի մասնագիտացված սսորաբաժանումներից՝ ինչպես բոլոր պետական գերատեսչություններում, ՊՎԾ-ում եւս կան ոչ մասնագիտական, հայեցողական հաստիքներ (իրավախորհրդատու, խորհրդական ստորաբաժանումներում՝ առանձին գործառույթներ իրականացնող եւ այլն), որոնք որեւէ կերպ չեն առնչվում մասնագիտացված հաստիքացուցակին, եւ դրանց համալրումը հայեցողական է, ինչը եւ վերապահված է Ծառայության ղեկավարին՝ համալրելու իր վստահելի կադրերով, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարությամբ։

Փաստ 4.

Ինչպես սույն գրառման, այնպես էլ Հետք-ի բուն հրապարակման մեջ տեղ գտած պնդումները քննության առարկա են դարձել Հակակոռուպցիոն կոմիտեում քննված (իմ հաղորդման հիման վրա նախաձեռնված), ապա եւ՝ կարճված քրեական վարույթի նյութերում, սակայն դրանցում որեւէ հանցակազմ չի բացահայտվել (այդ մասին հեղինակն անձամբ եւս իրազեկված է)։ 

Փաստ 5.

ՀՀ-ն իրավական պետություն է, եւ ցանկացած անձ, ով հստակ տեղեկություն եւ անհերքելի փաստեր ունի պետական համակարգի որեւէ օղակում առերեւույթ չարաշահման, հովանավորչության, կոռուպցիոն երեւույթների, իր իսկ խոսքերով՝ «մութ գործունեության» վերաբերյալ, պարտավոր է այդ մասին անհապաղ հաղորդում ներկայացնելու իրավապահ մարմիններին (համացանցում ուղղորդված ինֆորմացիոն արշավներ կազմակերպելու փոխարեն)։

Հ.Գ. Կոչ եմ անում, մասնավորապես, հասարակական գործունեություն ծավալող եւ որոշակի լսարան ու ճանաչում ունեցող գործիչներին՝ չփորձել իրենց հանրային հեղինակությունը օգտագործել կանխակալորեն՝ նեղ-անձնական ու ընկերային շահերի սպասարկման նպատակով (հեղինակի խոսքով՝ «ԽԾԲ-ների» համար), օգտվելով նաեւ հանրության լայն զանգվածների՝ խնդրո առարկայի վերաբերյալ անիրազեկվածությունից։

Այդկերպ անհարկի թիրախավորելով պետական կառավարման համակարգի մարմիններին եւ գործիչներին՝ ում գործունեության առանցքում բացառապես պետական շահն է, անխուսափելիորեն կարող եք վնաս հասցնել վերջիններիս բարի համբավին, իսկ զրպարտանքի դեմ դատական ճանապարհով պայքարը ենթադրում է երկար ու ժամանակատար գործընթաց, ինչը մասամբ կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը։ 

Հ.Գ.Գ. Մեկնաբանություններում կարող եք ծանոթանալ ՊՎԾ եւ «Արմենիա» ԲԿ պաշտոնական հերքումներին։ Ողջախոհություն եմ մաղթում բոլորիս 2025-ին»:

Լրահոս

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան

Լրացուցիչ նորություններ

...

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)