Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում. Սերժ Սարգսյան


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

«Հայրենակիցնե´ր, Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մենք նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար։

Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած՝ Հայաստանի կառավարիչների հերթական անամոթ ստերին, փուչ խոստումներին, նայել միայն ու միայն փաստերին:

Տարբերենք կեղծիքը իրականությունից, չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող, բայց պետությունը չավարտվող պատերազմի ճիրանները գցած, 44-օրյա պատերազմում երկիրը խայտառակ պարտության տարած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանից տարածքներ զիջած ու սեփական աթոռը պահելու մոլուցքով տարված, պատերազմում պարտությունն ամեն գնով արդարացնելու համար ամեն ինչի պատրաստ իշխանազավթներին։

Նրանք չունեն ամոթ, չունեն բարոյականություն, չունեն խիղճ, չունեն պատիվ և վերջապես՝ չունեն Հայրենիք։Եկեք այսօր ֆիզիկապես թե մտովի մեր ամբողջ հոգով ու սրտով լինենք իրենց կյանքը Արցախյան ազատամարտում և Հայաստանի պաշտպանության համար զոհաբերած մեր նահատակների ընտանիքների հետ, աջակից ու կարեկից լինենք իրենց օջախներից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին, լինենք Եռաբլուրում և Ծիծեռնակաբերդում, Դադիվանքում և Ամարասում, Գանձասարում և Ղազանչեցոցում։ Մտքի ուժը զորեղ է, և մեր աղոթքները թող մտովի հասնեն նաև մեզ համար նվիրական ու սրբազան այդ վայրերը: Եկեք մեր ամենօրյա պայքարով գոտեպնդենք Ադրբեջանի բանտերում պատանդառված հայ գերիներին։

Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին։

Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օրառաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ, ամուր պահել մեր ազգային արժեքները, որ շուրջ յոթ տարի ոտնակոխ են անում ամեն քայլափոխի:

Մեր ընտանիքների անդորրը, մեր զավակների ապագան և պետության լինելությունը սա´ է պահանջում մեզնից յուրաքանչյուրից:

Ամանորի և Սուրբծննդյան վեհ ու սքանչելի խորհրդի ներքո մաղթում եմ, որ աստվածային սերն ու խաղաղությունը անպակաս լինեն ձեր օջախներից, խաղաղությունը մեր հինավուրց հողի վրա լինի արժանապատիվ և հարատև:Հաստատակամություն և հաջողություն եմ մաղթում ձեզ նոր տարում մեր պետության կործանարար այս ընթացքը կասեցնելու գործում:Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»:

Լրահոս

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով
Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը
Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին
Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան
️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ
Դատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին
Կարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին
«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է
Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ)
Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք. Միրզոյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել
Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին
Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը
Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում

Լրացուցիչ նորություններ

...

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա

Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից

Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին

Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան

️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ

Դատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին

Կարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին

Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք. Միրզոյան

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել

Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին

Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը

Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում

Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին

Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին

Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն

ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին

Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին