Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ու նորից՝ մանիպուլյացիա, փաստական և բովանդակային կեղծումներ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտ կանուխ, մի պահ շեղվելով իր բանտային կյանքի հիշողություններից, Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Արցախի հիմնախնդրի բովանդակության մասին: Բացահայտ մանիպուլ յացիոն, փաստական և բովանդակային կեղծումներով լի գրառում: «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

 Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,-գրել է նա: 

 Սկսենք այս ոչ երկար գրառման մեջ Փաշինյանի թույլ տված փաստական, մեղմ ասած, սխալներից: Առաջինը՝ «բանակցային գործընթացը» ոչ թե մեկնարկել է 1994 թ. հրադադարից հետո, այլ դեռևս 1991 թվականին՝ ՌԴ և Ղազախստանի նախագահների միջնորդությամբ, և իր որոշակի արտացոլումն է ստացել նշված թվականի սեպտեմբերի 23ին Ժելեզնովոդսկում ԼՂԻՄ-ի հարցով ստորագրված ռուս-ղազախական ծրագրում: Երկրորդը՝ եթե նույնիսկ «բանակցային գործընթացի» հիմք վերցնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ապա էլի Փաշինյանը սխալ է, երբ հրադադարի կնքումն է համարում բանակցային գործընթացի մեկնարկը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականի մարտի 24-ին: Երրորդը՝ 1994 թվականի մայիսի 12-ին պաշտոնապես ուժի մեջ մտած հրադադարն իսկ հենց բանակցային գործընթացի որոշակի հետևանք է, այլ ոչ թե «բանակցային գործընթացի» մեկնարկ, ինչպես թյուրիմացաբար կարծում է (կամ՝ գիտակցաբար խեղաթյուրում է) Նիկոլ Փաշինյանը՝ դրանով մոլորեցնելով նաև այլոց: Չորրորդը՝ կոնկրետ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարը հաստատվել է «Բիշքեկյան արձանագրության» հիման վրա, մայիսի 4-5-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում՝ Ռուսաստանի միջնորդական առանցքային դերակատարմամբ:

Բանակցություններ, որոնց լիիրավ մասնակիցներն են եղել չճանաչված ԼՂՀ ներկայացուցիչները, որոնք նմանապես ստորագրել են հրադադարի փաստաթուղթը: Սա՝ ինչ վերաբերում է Փաշինյանի գրառման մեջ առկա փաստական կոպիտ սխալներին (կրկնում ենք՝ մեղմ ասած): Սահուն անցնենք Փաշինյանի բացահայտ ստերին՝ շարունակելով մեր վերջին դիտողությունից: Հինգերորդը՝ եթե (ինչպես Փաշինյանն է պնդում) «հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», ապա ադրբեջանական ագրեսիային դիմագրաված ու հաղթանակած Արցախի հաղթանակած ներկայացուցիչները կմասնակցեի՞ն նման «բանակցության», կստորագրեի՞ն նման թուղթ, ու, առհասարակ, եթե «Ադրբեջանի կազմ վերադառնալն» էր բովանդակությունը, էլ որպես ո՞վ կամ որպես ի՞նչ էին հրադադարի փաստաթուղթն ստորագրում նաև ԼՂՀ ներկայացուցիչները: 

Գանք 1994-2018 թթ. բանակցային գործընթացին: Այստեղ ևս Փաշինյանի ստախոսությունն այնքան ակնհայտ է, որ դա վայրկենապես է հերքվում: Նախ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային ամբողջ գործընթացում հայկական կողմերի ելակետային ու անսակարկելի մոտեցումը եղել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումը, տվյալ դեպքում՝ այդ իրավունքի փաստացի (դե ֆակտո) իրացումը իրավական առումով (դե յուրե) ամրագրելը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: 

Բացի այդ, «բանակցային գործընթացում» հատկապես 1998-ից հետո հայկական կողմերի համար չէր կարող լինել ու չի եղել այդպիսի «բովանդակություն», որի իմաստը... Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելն է: Ախր, բանակցված տարբերակների բովանդակություններն էլ վաղուց հրապարակված են ու հանրահայտ: Վերցնենք թեկուզ այդքան չարչրկված «Մադրիդյան սկզբունքները», որոնց վրա էլ խարսխված էր բանակցային գործընթացը, մինչև իշխանության չեկավ Փաշինյանն ու չսկսեց վերելակներում ու գաղտնի բանագնացների միջոցով «բանակցել» իր «զրոյական կետից»՝ ժողովրդից թաքուն ու ժողովրդի թիկունքում:

Այո, «մադրիդյան սկզբունքներում» նշվում էր նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին», բայց նախ՝ միայն այդ շրջանների, հետո՝ սահմանվում էր «Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանը Արցախին կապող միջանցք», իսկ որ ամենից կարևորն է՝ «Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով», պարզ ասած՝ հանրաքվեով: Ու այս բովանդակության ո՞ր կտորն է «Լեռնային Ղարաբաղը (Արցախ բառն էլ է վախենում արտասանել, գրել) Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:

Ոչ մի կտորը, նկատենք: Ու, հա, եթե բանն այնպես էր, ինչպես ստելով ներկայացնում է Փաշինյանը, ապա իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևն ինչո՞ւ էր դեռ 2016 թվականի հոկտեմբերին (Ապրիլ յան պատերազմից մի քանի ամիս անց) լացուկոծ դրել, թե՝ «փակ դռների ետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»):

 «Բացառապես ներքաղաքականի» մասին փաշինյանական խոսույթն ընդհանրապես չենք դիտարկի, քանզի դրանով, նման շահարկումներով կարկառուն զբաղվողներից մեկը հենց ինքն է եղել թե՛ խմբագրական, թե՛ պատգամավորական, թե՛ մանավանդ վարչապետական գործունեության շրջանում: Իսկ նրա դիտարկվող գրառման վերջնամասն ընդհանրապես ցինիզմի գրավոր «հուշարձան» է: Թողնենք նրան՝ իր «հայրենասիրության մոդելի» հորձանուտում, մանավանդ, որ ակտիվ օգտատերերը բավականին «նախշազարդ» մեկնաբանություններ այդ գրառման ներքո լիուբոլ արել են: Գործնականում նրա այդ «միտքը» ևս մեկ արտացոլումն է իր այն աններելի հայտարարության, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի»: 

Թե բա՝ «սխալն» այն է, եղել, որ 2018-ին իմացել է, բայց չի ասել, չի բացատրել: Էհ, գոնե «զինակիցներիդ» բացատրեիր, նրանց, որ գնում, Ակնայում նռերով ֆոտոսեսիաներ էին անում, թե՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է»: Բա նրա՞նց ինչու չի բացատրել: Լավ, իսկ երբ իրեն ուղիղ մեղադրում էին, որ իշխանության է բերվել, որպեսզի Արցախը հանձնի թուրքին, ինչո՞ւ էր այդպես կատաղում, բորբոքվում, սրտիկավիրակապված ձեռքով հագի շորերը պատառոտելու շարժումներ անում, թե՝ «ժողովո՜ւրդ, ես դեռ չեմ բանակցել, ինձ մեղադրում են... ժողովո՜ւրդ, հենց բան պայմանավորվեմ, կգամ ու ձեզ կասեմ...»: Թե՞ հեղափոխական մորուսի հետ այդ ամենի հիշողությունն էլ է «սափրվել»: Հա, բայց մենք հո դեռ կանք, մենք էլ հո ընտրողական «հիշողությամբ» չենք տառապում:

 Լավ, իսկ ինչո՞ւ է Փաշինյանը ասում ստեր, որոնք վայրկենապես են հերքվում: Իրականում շատ պարզ է ամենը. դա քարոզչական տեխնոլոգիա է. ասվում է բացահայտ սուտ՝ հաշվարկով, որ դա քննարկման առարկա դառնա, ձևավորվեն ասվածի կողմնակիցներ ու հակառակորդներ, շրջանառեն այն, ու դա հնարավորինս արծարծվի:

Փաստորեն, ստացվում է, քանզի մենք էլ քննարկման առարկա դարձրեցինք: Բայց և մյուս կողմից՝ անտեսել այսքան ակնհայտ ստերն անտեսելը, դրանց չանդրադառնալն էլ բանի նման չէ... Հ.Գ.- Ամենից կարևորը. հիմա ինչ էլ ասի Փաշինյանը, անջնջելի ու անբեկանելի փաստն այն է, որ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում (2022 թ. հոկտեմբերի 6, Պրահա), այդ ինքն է հրապարակավ ուրացել Արցախը: Սա է փաստը, իր դեպքում՝ նաև խարանը: 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

Լրացուցիչ նորություններ

...

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»