Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բեսպրեդելը մռնչում էր կատաղած, բայց չկարողացավ լռեցնել մեր «Բոլերոն»․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումը․

«Մեր «Բոլերոն»12-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀԱռավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։

Ոչ շատ արագ՝ այսուհանդերձ գլխի ընկա, որ «Բոլերոն» հնչում է ոչ թե որևէ խցից կամ որևէ խցում, այլ իմ մեջ՝ գիտակցությանս մեջ։ Սկզբում դա ինձ զարմացրեց, դա ինձ անհասկանալի թվաց, հետո հասկացա, որ «Բոլերոն» ինձ ինչ-որ տեղ է հրավիրում, ինչ-որ ճանապարհորդության։

Ու երբ հասկացա՝ ամեն ինչ դասավորվեց մեկ շարքում. պարզ դարձավ, թե ինչու է հնչում «Բոլերոն», և որտեղից է գալիս նրա ձայնը։2007 թվականի փետրվարի 20-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած առաջին հանրահավաքը՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 19-ամյակին։

Հրաշալի, պայծառ եղանակ էր, ու երբ տեխնիկան, բարձրախոսները պատրաստ էին գործարկման, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադիր-անդամ Սամսոն Ղազարյանը մոտեցավ ինձ և մի խտասկավառակ փոխանցեց. «Լավ երաժշտություն է, միացնենք հանրահավաքից առաջ»,– ասաց նա։

Նույնիսկ չհարցրեցի, թե ինչ է. ուղղակի միացրեցի, և Ազատության հրապարակում հնչեց Ռավելի «Բոլերոն». հետո միայն սկսվեց հանրահավաքը։ Դրանից առաջ Երևանում հանրահավաք մեկ էլ 2005-ի նոյեմբերին էր տեղի ունեցել՝ սահմանադրական կեղծված հանրաքվեի օրերին։ 2006-ը Հայաստանի համար քաղաքացիական հուսահատության տարի դարձավ, իսկ «Արմատ» կենտրոնի «պադվալում» քաղաքական նոր ուղեգիծ էր մշակվում, և այդ ուղեգծի հեղինակները կարծում էին, որ «հուսահատությունն էլ է ռեսուրս»։

Անկախ Հայաստանի առաջին սերնդի մի խումբ քաղաքական գործիչներ, որ կանգնած են Երրորդ Հանրապետության ակունքներում՝ անփորձ երիտասարդների հետ մի սեղանի շուրջ նստած, քաղաքացիական պայքարի հույս էին փնտրում հուսահատության մեջ։ Եվ գտան։2007-ի փետրվարի 3-ին Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Այլընտրանքի» մեծ հիմնադիր ժողովը, որը անցավ տրիումֆի ոգով։ 700 տեղանոց դահլիճում մի քանի հարյուր մարդ էլ ոտքի վրա էր կանգնած։
Այդ օրը մենք մի ուղերձ հղեցինք ներկաներին և մի որոշման եկանք նրանց հետ՝ «Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրենքի իշխանություն, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանություն»։

2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր. շատ մարդ չէր եկել հանրահավաքի. հազիվ 3-4 հազար։ Ազատության հրապարակում հնչում էր Ռավելի «Բոլերոն», իսկ հարթակում կանգնած էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանը, Սամսոն Ղազարյանը, Սամվել Գևորգյանը, ապագա քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանը, Դավիթ Մաթևոսյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, որ 2008-ի մարտի 1-ից հետո ավելի քան մեկ տարի անցկացրեց ընդհատակում։ 

Հարթակում էին նաև այժմ արդեն «Ազատության երգերի» հայտնի հեղինակ Մհեր Մանուկյանը, հայտնի հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Հայաստանի քաղաքացիների երեք սերունդ էր ներկայացված հարթակում, և հնչում էր «Բոլերոն»։Հարթակից բարձր հնչեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր 11 անդամների անունները, և հրապարակը ծափահարեց նրանց։

Մհեր Մանուկյանը ելույթ ունեցավ մի փունջ մանուշակ կրծքին փակցրած. այդ տարի մանուշակները շուտ էին ծաղկել։ Հրանտ Տեր-Աբրահամյանը ելույթ ունեցավ ի պաշտպանություն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի. հենց այդ օրերին էր, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հեռուստաեթերից Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանեց, և մենք՝ Հրանտի շուրթերով, նրան ասում էինք՝ դու ո՞վ ես, որ մեր Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանես։

Բայց պարզվեց՝ իզուր էինք պաշտպանում Վազգեն Մանուկյանի արժանապատվությունը, պարզվեց՝ նա չունի դրանից։2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր, Ազատության հրապարակում հնչել էր Ռավելի «Բոլերոն», և մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, մի պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ հետևյալի մասին. «Բեսպրեդել կոչվող գազանը այլևս չպետք է տեսնի մեր թիկունքը. նա պետք է տեսնի մեր աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ»։

Նվագարկիչից «Բոլերոն» այլևս չէր հնչում, բայց այն հնչում էր օդի մեջ։ Հանրահավաքից հետո երթ սկսեցինք. դուրս եկանք Սայաթ-Նովա փողոց։ Ոստիկանությունը գրոհեց մեզ վրա. նրանք ուզում էին մեր երթը մայթ տեղափոխել. մենք տեղի չտվեցինք. բեսպրեդելը չտեսավ մեր թիկունքը։ Նա տեսավ մեր աչքերը, նա իր վախճանը տեսավ մեր աչքերի մեջ, նա լսեց մեր «Բոլերոն»։ Երթը պսակվեց տրիումֆով, փոքր՝ բայց տրիումֆով։ Սայաթ-Նովա փողոցը մերն էր, այսինքն՝ քաղաքացունը. սա Հայաստանում առաջին երթն էր 2004-ի ապրիլից ի վեր։2007 թվականի փետրվարի 20-ին մանուշակը արդեն ծաղկել էր, փետրվարի 20-ին գարուն էր արդեն. այդ գարնանը Ազատության հրապարակում հնչեց «Բոլերոն», որը Ռավելինը չէր արդեն, արդեն մերն էր այդ «Բոլերոն»։

Մենք այլևս չունեինք խտասկավառակների, ձայնագրությունների կարիք. մենք շրջում էինք Երևանի փողոցներում և ինքներս, ինքներս հնչեցնում էինք մեր «Բոլերոն»։

Ոմանք ուզում էին հավատալ իրենց տեսածին ու լսածին, ոմանք չէին ուզում հավատալ իրենց տեսածին ու լսածին։ Անկախ սրանից, սակայն, «Բոլերոն» հնչում էր, և դա մեր «Բոլերոն» էր, Ռավելը մեզ համար էր գրել այդ «Բոլերոն»։«Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը»՝ ասում էինք մենք և հավատում էինք, որ մեր ձայնը հնչում է, ինչպես շեփորը «Բոլերոյի» մեջ։ Արձագանքը չուշացավ, և մեկին գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, և ակնհայտ դարձավ, որ հունձն առատ է լինելու, և ժամանակն էր մտածել հնձվորների մասին։ Սակավ էին հնձվորները...

Մեր երթը հասավ 2007 թվականի Մայիսի 9-ին, և Բեսպրեդելը մեզ դարանակալել էր Նալբանդյան 104-ում՝ ԿԳԲի շենքի մոտ։ Բեսպրեդելը հարձակվեց մեզ վրա, բայց նա չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ մեր աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ։ Բեսպրեդելը լսեց մեր «Բոլերոն»։ Բեսպրեդելը մռնչում էր կատաղած, բայց չկարողացավ լռեցնել մեր «Բոլերոն», և Երևանի Ազատության հրապարակում հայտնվեց Ազատության առաջին վրանը։

Մեր «Բոլերոն» տարերային ու բազմաձայն դարձավ, բայց արդարացավ մեր հույսը. դիրիժորի վահանակը թափուր չէր այլևս, և մեր ձայնը դարձավ ավելի վստահ և անհամեմատ ուժգին։

Հանդարտ հզորություն ստացավ մեր ընթացքը։ Բեսպրեդելը անզոր կրճտացնում էր ատամները, բեսպրեդելը դարանակալել էր մեզ, այս անգամ՝ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում։ Բայց նա սխալվում էր, նա չտեսավ մեր թիկունքը, նա միայն մեր աչքերը տեսավ և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ... Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր էր հնչում, մեր «Բոլերոն» համակել էր ողջ Հայաստանը։Բեսպրեդելը մռնչում էր խելագար, արյուն էր տենչում Բեսպրեդելը։ Նա ուզում էր տեսնել մեր թիկունքը, նա չէր ուզում տեսնել մեր աչքերը, որովհետև իր վախճանն էր տեսնում մեր աչքերի մեջ։ Բեսպրեդելը դավեր էր նյութում մեր դեմ, Բեսպրեդելը բոլոր կողմերից հարձակվեց մեզ վրա 2008-ի մարտի 1-ին։

Բայց չտեսավ, նա կրկին չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ միայն մեր աչքերը, մեր պսպղուն աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ։ Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր է հնչում, այլևս անլռելի է մեր «Բոլերոն», և տրիումֆով է պսակվելու մեր «Բոլերոն»։Բեսպրեդելը չի տեսնելու մեր թիկունքը, Բեսպրեդելը տեսնելու է մեր աչքերը, և մենք տեսնելու ենք մեր Հաղթանակը՝ նրա աչքերի մեջ։

Նա տեսնելու է մեր Հաղթանակը՝ մեր աչքերի մեջ։ Նա տեսնելու է իր վախճանը՝ Հայաստանի մեջ, մենք տոնելու ենք քաղաքացու Հաղթանակը՝ Հայաստանի մեջ։Անկասելի է մեր «Բոլերոն»։

Հ.Գ. «Բանտային օրագրի» այս գլուխը գրել եմ Մորիս Ռավելի «Բոլերոյի» հնչյունների ներքո։ Փորձեք ընթերցել «Բոլերոն» միացրած։ Լսեք «Բոլերոն» մինչև վերջ»։

Լրահոս

«Իրավունք». Ինչու են ՔՊ–ականները շրջանցում Վեհափառի թեման. Փաշինյանն ասել է. «Փոթորիկից առաջ միշտ էլ խաղաղ է»
«Հրապարակ». Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է
«Հրապարակ». Աննա Վարդապետյանին կզոհաբերե՞ն
«Իրավունք». Փաշինյանը հոգեբանական սեանս է կազմակերպել
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է
«Իրավունք». «Не все пропало» հանգստացեք. Կճոյանը դեռ հույսեր ունի
Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ»
ՔՊ-ի մարզային կառույցներում ակտիվ շարժ է սկսվել. ի՞նչ գործընթացներ են. «Ժողովուրդ»
Եվրամիությունը ՔՊ-ի համար նախընտրական անակնկալ ունի. «Ժողովուրդ»
Փետրվարի 25-ին, 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բшխվել է քարե պատնեշին․ վարորդը մшհացել է
Ծեծկռտուք Գյումրիում՝ «Տիկ-Տոկում» «գեղացի լակոտ» անվանելու համար
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին
Զուգարան չեն կարողանում կառավարեն, ուր մնաց՝ մայրաքաղաքը կառավարեն․ Զարոկյան (տեսանյութ)
ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post
Lamborghini-ն ամբողջությամբ հրաժարվել է էլեկտրական սուպերմեքենայի ծրագրից (Լուսանկարներ)
Կարևոր
Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները. «Իշխանություն»
Մանկապարտեզի տնօրեն է ձերբակալվել․ Մերսման սրահում պոռնկությա՞մբ են զբաղվել (տեսանյութ)
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են Նուբարաշեն ՔԿՀ այցելած փաստաբանին

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Զուգարան չեն կարողանում կառավարեն, ուր մնաց՝ մայրաքաղաքը կառավարեն․ Զարոկյան (տեսանյութ)

Արևմտյան Ադրբեջանի տեսությունը. նոր քաղաքական ռումբ Հարավային Կովկասում (տեսանյութ)

Հայաստանը դառնում է փորձադաշտ՝ ԱՄՆ-ի միջուկային ծրագրի ուժեղ ու թույլ կողմերը բացահայտելու համար (տեսանյութ)

«Արևմտյան Ադրբեջանը» խաղաղության նախագիծ չէ, այլ մարտահրավեր է հայկական պետականությանը (տեսանյութ)

Արցախից դեպի «Արևմտյան Ադրբեջան» և արտագաղթ․ Բաքուն պատրաստում է միլիոնանոց «դեսանտ» դեպի Երևան. Հայկ Նահապետյան (տեսանյութ)

Բանակցությունների ռուսական հարթակից արևմտյան հարթակ տեղափոխումը բացասաբար է անդրադարձել Արցախի ճակատագրի վրա. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

Միջուկային սպառնալիքներից մինչև պատերազմական ռիսկեր. Նորություն՝ ներգաղթային վիզայի դիմորդների համար

Վրաստանը հայտարարել է, որ աշխարհում կան ուժեր, որոնք հարմարավետ են զգում Ուկրաինայի հակամարտության հետ կապված

Բոլորը հասկանում են, որ օլիգարխները չպիտի հասնեն իշխանության. Ռուբեն Ռուբինյան

Ես էլ եմ պարգևավճար ստացել, հայտարարագիր կներկայացնենք՝ կտեսնեք. Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար

Ի՞նչ նպատակով են թշնամուն հանձնած քարտեզներից հետո հիմա էլ նկարահանավում և հրապարակվում դիրքերը

Ոտքի ենք ելնելու, ավելի վատ բաներ են սպասվում, եթե վերևներում մեր ձայնը լսելի չեղավ, խաբում են մեզ

ՈՒՂԻՂ․ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Մեծ քննարկում. Ոչ արևմտյան Ադրբեջանին (տեսանյութ)

TRIPP-ը հնարավորություն է, որից Հայաստանը պետք է կարողանա օգտվել. Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)

Հ1-եթերում Արցախ բառն արգելում են, իսկ Ռուբեն Վարդանյանը բանտից հայտարարում է՝ Արցախը կա և մնալու է (տեսանյութ)

231 դպրոց փակվելու է, թե՞ ոչ․ «Սա հանրապետության կենսունակության մահվան սցենար է». Ներսիսյան

Հայաստանը խաչմերուկում․ արտաքին շրջադարձ, ներքաղաքական լարվածություն և ճակատագրական որոշումներ

Հաջորդ տարի աշխարհի ծանրամարտի առաջնությունը կազմակերպելու ենք, ելնելով, Եվրոպայի առաջնության փորձից