Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ալիևն ամենայն հավանականությամբ խնդիր է դրել՝ Հայաստանում առաջացնել քաոս. Վահե Հովհաննիսյան


«Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով Ալիևի վերջին պահանջների ցանկը Հայաստանի լիկվիդացիայի ծրագրային փաթեթ է։ Հայաստանը չունի որևէ պատկերացում, թե ինչպես է պետք հակազդել։ Բայց 2025 թ-ի հնարավոր ընթացքը ճիշտ հասկանալու համար պրոցեսին ամբողջական է պետք  նայել։

Մինչև այդ Բաքուն հայտարարել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերն ուղարկված են դատական քննության՝ նրանց մեղադրելով պատերազմական և տնտեսական հանցագործությունների և այլնի մեջ։

Դրան հաջորդեց Ադրբեջանի դատախազության կոչը ՀՀ իրավապահ մարմիններին՝ համագործակցել Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած այն անձանց և վկաներին հայտնաբերելու գործում, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։

Ալիևն իր քաղաքական պահանջների ու «իրավական- դատավարական» պրոցեսների միջոցով Հայաստանի վրա նախապատրաստում է ահռելի ճնշումներ։ Դրանք լինելու են լավ փաթեթավորված ու արտաքին աշխարհի համար հնարավորինս ընկալելի։ Իսկ Բաքվի դատերն ունեն ահռելի պոտենցիալ՝ ազդելու հայաստանյան միջավայրի ու տրամադրությունների վրա։ Մենք սրան պատրաստ չենք։

Նման զարգացումներին հակազդելու որևէ նշան ցույց չի տալիս Հայաստանի քաղաքական և պետական միտքը։ 2025-ին Ադրբեջանական ահռելի ճնշումներին մենք հակադարձում ենք մեր էլիտար պրիմիտիվիզմով, զարգացումները ճիշտ չընկալելու մեր հայտնի կարողութամբ ու ստրատեգիական մտածողության դեֆիցիտով։

Իսկ ժամանակը գնում է։

Չեմ ուզում խտացնել գույները, բայց Ալիևն ամենայն հավանականությամբխնդիր է դրել՝ Հայաստանում առաջացնել քաոս։ Այդ ուղղությամբ արդեն լուրջ նախապատրաստական աշխատանք է արվել։ Նրանք ոչ մի պատահական բան չեն անում՝ ընդհուպ մինչև նոր պահանջների ցանկը ռուսական լրատվամիջոցով հնչեցնելը։ 

Ներհայաստանյան քաոսը, հանրային քաոտիկ տրամադրություններն ուղղակի բացելու են մեր երկրի դռները թշնամու անհավանական սցենարների առաջ։ Հիշեք, որ Հալեպն ու Դամասկոսն էլ էին անկումից օրեր առաջ արտաքուստ խաղաղ, ռեստորանալեցուն քաղաքներ։Ալիևն արդեն շատ լավ գիտի, որ հայ հասարակությանը կարելի է «տուշոնկաների» մոնտաժված կադրեր հրամցնել և զանգվածային խելագարության հասցնել։

Նույնն անելու է ավելի մեծ մասշտաբներով՝ այս դատերի միջոցով։ Բաքվում սկսվող դատերով նա փորձելու է Հայաստանում բարոյալքման և զանգվածային փսիխոզի տրամադրություններ ստանալ։

Իսկ մենք չունենք որևէ մշակված ստրատեգիա, թե ինչպե´ս ենք արձագանքելու այդ դատավարությանը, ինչպե´ս ենք մեր հասարակությանը պատրաստելու դրան։ Մենք հասկանո՞ւմ ենք, թե ի´նչ շոկ է ապրելու առանց այն էլ կոտրված մեր հասարակությունը։ Մենք կաբինետներում փսփսում ենք, թե մեզ ինչե´ր կարող են մատուցել՝ բարոյալքելու համար առանց այդ էլ պարտված ու քանդված մեր հանրային համակարգը։ Պետք է ճիշտ մարտավարություն և երկար աշխատելու մեխանիզմներ։

Պետք է կայացվեն սառը որոշումներ։Ադրբեջանն այս ամենը զուգակցելու է Հայաստանի տարածքում գտնվող «հանցակիցների » հանձնման պահանջով։ Թվարկե՞լ ցանկը, թե՞ կհասկանաք։ Իսկ մենք գիտենք, թե ինչ ռեակցիա կարող է տալ հայ հասարակությունը, իշխանությունը։Պատկերացրեք Մանվելի Գրիգորյանի տուշոնկայի բեմադրությունը՝ տասնապատիկ ավելի էմոցիոնալ ֆոնով։

Իսկ վերջում Ալիևը դնելու է հստակ պետական պահանջներ ու սպառնալիքներ։ Ինչպե՞ս ենք դիմակայելու. հարցազրույցներով, ԱԺ հարց ու պատասխանով, ֆեյսբուքյան պոստերո՞վ։ 

Ալիևը գնում է Հայաստանի վրա տոտալ ճնշման ճանապարհով։ 2025-ը պահանջելու է հանրային կյանքում էական փոփոխություներ, նոր ասելիքով։

Իրավիճակն է դրան տանելու։

Այս ամենի մասին պետք է շատ լուրջ խոսել՝ միտինգներից դուրս, փակ միջավայրերում, քննարկելով բոլոր քայլերը»։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Իրանի հետ կապված գործընթացը գնում է փակուղի․ Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ
Իրանին տրված վերջնաժամկետի ավարտին 48 ժամ է մնացել. Թրամփ
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները
Երևանյան սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել
«Չայնիի» ոլորաններում «Kia Forte»-ն մոտ 100 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է ձորում. վարորդն ու 2 ուղևորները, փրկվել են ամրագոտու շնորհիվ
ԱՄՆ–Ռուսաստան պայքար, ներքին սկանդալներ ու ողբերգություն․ պայթյունավտանգ օր Հայաստանում (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցում
Ըստ ԱԺ նախագահի՝ ՀՀ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է. Թեհրանը զգուշացրել է Թել Ավիվին (տեսանյութ)
Փաշինյան-Պուտին հանդիպումը նոր լարվածության սկիզբն էր Պողոսյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին (տեսանյութ)
Ամենամեծ սպառնացող վտանգը ընտրություններից հետո կլինի, եթե ՔՊ-ն ընտրվի. Կարինե Աճեմյան (տեսանյութ)
«Հռոմի պապն ասում է՝ դուք նահատակ ժողովուրդ եք, ասում եմ՝ չէ, ինքն ասում է, ես ասում եմ». Փաշինյան (տեսանյութ)
ՔՊ-ի՝ իշխանության մնալու երաշխավորն Ալիևն է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Կարևոր
Դավիթը թույլ է շատ, թթվածնով է շնչում. փաստաբան
Հնդկաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Միրզոյանին և ՀՀ կառավարությանը
Խաղաղությանը միտված ուղին այլընտրանք չունի. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Խաղաղությանը միտված ուղղին այլընտրանք չունի. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Փորձելու են մեզ ապագայի փոխարեն տանել անցյալ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան