Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Խելացի էր, ընկերասեր, բազում երազանքներ ուներ Լևոնս». Լևոն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ ինն ամիս անց. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աստծո տված էր Լևոնս ու Աստծո տարած: Երկար ենք սպասել նրա ծննդին: Երկու մեծ քույրիկների միակ եղբայրն է: Խելացի էր, պարտաճանաչ, ընկերասեր, ժպտերես: Հայրենասեր էր, դա փոքրուց էր իր մեջ սերմանվել, կարծես հայրենասիրության ոգով ծնված լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Լևոնի մայրիկը: 

Լևոնը ծնունդով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է։ Սովորել է Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում: Իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Լեոյի անվան ավագ դպրոցում։ «Լևոնն ուսման հետ այդքան էլ սեր չուներ, ավելի շատ սիրում էր մեքենաներ: Տարված էր դրանցով: Իր ցանկությունն էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում սովորելը: Սպորտը շատ էր սիրում, բայց քանի որ Սիսիանում էինք բնակվում, այնքան էլ լայն հնարավորություններ չկային սպորտով զբաղվելու համար: Անսահման սիրում էր իր քույրիկներին, ուզում էր, որ նրանք միշտ իր կողքին լինեին:

Որոշել էր գեղեցկության սրահ բացել, ունենալ իր սեփական բիզնեսը, որ քույրիկներն էլ իր հետ աշխատեին, իրենից հեռու չլինեին: Սովորելուն զուգահեռ Լևոնս աշխատում էր ժամանցի կենտրոններից մեկում, սիրում էր երեխաներին, հաճույքով շփվում նրանց հետ: Այդ տարիքում իր աշխատանքով գումար էր վաստակում, չէր սիրում որևէ մեկին նեղություն տալ: Հակառակը՝ փորձում էր օգտակար լինել մեզ իր թեկուզ փոքրիկ լումայով»: Իսկ հետո եկավ բանակ մեկնելու շրջանը:

Մայրիկն անկեղծանում է՝ որդու հետ զրուցել են արտերկիր մեկնելու մասին, բայց Լևոնն ընդդիմացել է: «Ասաց, որ երբեք չի մեկնի երկրից չծառայելու համար, շեշտեց՝ դա իրեն պատիվ չի բերի, պետք է ծառայի մեր հայրենիքին»: Լևոնը 2019 թ.-ի հուլիսի 9-ին մեկնում է ծառայության:

Ծառայել է Արցախի պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (Ցոր) զորամասում: Եղել է հրետանային դասակի առաջին հրանոթի հաշվարկի մեխանիկվարորդը: Մայրիկը հիշում է որդուն ծառայության ճանապարհելու օրը: «Իր հետ գնացինք Սիսիանի զինկոմիսարիատ, այնտեղից ճանապարհեցինք Երևան, հետո էլ Երևանից ճանապարհեցինք Արցախ: Լևոնս ծառայում էր Ստեփանակերտում՝ Ցորի զորամասում: Ուրախացանք, որ քաղաքում է ծառայելու: Երբ արդեն երդմնակալության արարողությանը գնացինք իր մոտ, շատ ուրախ էր, ժպիտը դեմքին: Մեծ խմբով էինք գնացել, Լևոնս զարմացել էր բոլորին տեսնելով:

Իր ծառայությունը շատ լավ է անցել, հաճախ էինք գնում իր մոտ: Մինչև պատերազմն իրենց տարել էին պոլիգոններ, Լևոնի մոտ ինչոր ալերգիա էր առաջացել: Նրան ստիպողաբար, քանի որ հրաժարվել է, ուղարկել էին բուժկետ: Ինքն անձամբ գրել էր՝ չի գնա, քանի որ իր մեքենան ոչ մեկին չի վստահի, պետք է իր մեքենայի մոտ լինի: Այդ ընթացքում զրուցում էինք, երկուերեք օր մնաց այնտեղ, ասում էի իրեն՝ Լևո՛ն ջան, մնա, բուժումդ նորմալ ստացիր, արձագանքեց. «Չէ, մա՛մ, պետք է գնամ, իմ մեքենայի «գլխին» լինեմ, չեմ վստահում ոչ մեկին»: Այդքան մեծ էր իր սերը մեքենայի նկատմամբ»: 

Հետո սկսվեց պատերազմը: «Մինչև պատերազմի սկսվելը՝ սեպտեմբերի 26-ին, Լևոնս զանգահարեց և գումար խնդրեց. «Մամ, երկար ժամանակով դիրքեր ենք գնալու, գումար է պետք, որ քաղցրավենիք գնեմ»:

Ուղարկեցի գումարը: Հաջորդ առավոտյան գնացի աշխատանքի: Լևոնս ամեն առավոտ զանգահարում էր, այդ օրը զանգն ուշանում էր: Անհանգիստ էի, ներսումս տագնապ կար, բայց մտածեցի՝ դիրքեր են գնացել, ավելի ուշ կզանգի: Հետո գործընկերս ասաց, որ պատերազմ է սկսվել: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց հետս: Անմիջապես զանգեցի Լևոնիս, չպատասխանեց: Զանգեցի ընկերոջ հեռախոսահամարին՝ մո՛քս, հանգիստ մնացեք, լավ ենք, դիրքեր ենք գնում: Խնդրեցի, որ հենց տեղ հասնեն, Լևոնն ինձ հետ կապ հաստատի: Լևոնս զանգեց. «Մա՛մ, հանգիստ եղիր, ամեն ինչ լավ է, մերը հրետանին է, ամեն ինչից հեռու ենք»:

Դրանից հետո ամեն օր զանգահարում էր, անգամ օրվա մեջ մեկ անգամից ավելի: Շատ կարճ էինք խոսում, որ հանկարծ տղաներին չխանգարենք, իրենց վնաս չտանք, Լևոնն էլ որևէ բան չէր ասում, միայն այն, որ ամեն ինչ նորմալ է, և իրենք էլ լավ են»: Հոկտեմբերի մեկին Լևոնի քույրիկի որդին է ծնվում: «Լևոնս զանգեց, այդ լուրը լսելիս կարծես ավելի ոգևորվեց, շատ էր ուրախացել. «Ձեզ լավ նայեք, մինչև արձակուրդ կգամ»: Լևոնն իր քույրիկների երեխաներից միայն մեկին է տեսել՝ մեծ թոռնիկիս, որն այնքան նման է իրեն թե՛ տեսքով, թե՛ խառնվածքով, թե՛ անգամ թուշիկների փոսիկներով: Ամեն ինչով նման է քեռուն»:

Լևոնի վերջին զրույցն ընտանիքի հետ եղել է հոկտեմբերի 10-ին: «Այդ օրը զանգահարել է բոլոր հարազատներին, երեքչորս անգամ ինձ հետ է խոսել: Վերջին զանգը երևի ժամը 10-ի կողմերն է եղել: Զգուշացրեց. «Մամա՛, կարող է մի քանի օր զանգ չլինի, հեռախոսների մարտկոցները նստել են, կապը լավը չէ»: Իրեն միայն ասում էի՝ Լևո՛ն ջան, խնդրում եմ, զգույշ և ուշադիր եղիր, որ ապահով տուն գաս»: Լևոնը, բացի իր վարորդական պարտականությունները կատարելուց, օգնել է հաշվարկի անձնակազմին՝ մարտ վարելով հակառակորդի դեմ։ Թշնամուն պատճառել է մեծաթիվ կորուստներ՝ խոցելով նշանակետեր, զրահատեխնիկա, կրակային դիրքեր, տասնյակից ավելի հետևակ։ Ցորի տղաները եղել են պատերազմի թեժ կետերում՝ Վազգենաշեն, Ջրական, Վարանդա, Արա լեռ, Հադրութ, Ջուվառլու: 

Լևոնը վիրավորվել է ոտքի շրջանում, բայց մնացել իր մարտական ընկերների կողքին: Նա Ցորի 1ին մարտկոցի 21 հրետանավորներից մեկն է, որոնք հոկտեմբերի 12-ին զոհվեցին Ջուվառլու կոչվող հատվածում՝ կռվելով թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Տիկին Անուշն ասում է՝ հետո սկսվեց փնտրտուքը, դռնեդուռ ընկնելը: «Ոչ ոք մեզ չէր աջակցում, անընդհատ մեզ խաբում էին՝ երեխեքը բունկերում են, ապահով տեղում են: Զոհվելուց ինն ամիս անց Լևոնի և իր մի քանի ընկերների մասունքները «գտանք»: Մեզ հայտնեցին, որ ԴՆԹ համընկնում կա, չէի հավատում, կրկնակի հետազոտություն արեցինք, համընկնումը հաստատվեց»:

Լևոնի հոգեհանգիստը զինվորական արարողակարգով տեղի է ունեցել 2021 թ.-ի հուլիսի 2ին ՄալաթիաՍեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, հաջորդ օրը հուղարկավորությունն էր: «Երբ 2021 թ.-ի նոյեմբերի 2ին Ցորի 1ին մարտկոցի 11 տղաների մասունքները փոխանցեցին ընտանիքներին, մեր ցավը կրկնապատկվեց. Լևոնիցս մեզ մասունքներ հանձնեցին»:

 2022 թ.-ի ապրիլի 5ին Լևոնի հայրական՝ Սիսիանի Սպանդարյան գյուղում բացվել է հուշատախտակ՝ նվիրված Լևոնին ու 44-օրյա պատերազմում անմահացած ծնունդով սիսիանցի բոլոր տղաներին: 2022 թ.-ի հոկտեմբերին Երևանի Շենգավիթի համայնքում՝ Լևոնի տան բակում, տեղադրվել է հուշաղբյուր՝ ի հիշատակ Լևոնի և Ցորի հրետանավորների: Ապրելու ուժի մասին:

Տիկին Անուշը հինգ թոռնիկ ունի: «Երբ պետք է ծնվեր փոքր աղջկաս բալիկը, Լևոնս եկավ երազիս ու ասաց. «Մա՛մ, Լուանան հյուր է գալու մեզ, իմ ընկերուհին է, անպայման կընդունես նրան: Ու ծնվեց մեր աղջիկը, նրան անվանակոչեցինք Լեոնա: Ես ապրում եմ իրենցով: Աղջիկներս, թոռնիկներս են ուժ տալիս, որ ամուր լինեմ»:

 Հ. Գ. Լևոն Գրիգորյանն Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին
Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին (տեսանյութ)
Քաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարի
Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը
Ալեն Սիմոնյան ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում (տեսանյութ)
ԱՄՆ-ը կնպաստի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությանը. Ռուբիո
Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մաhվան մասին. Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը` Ռաիսա Մկրտչյանի մաhվան կապակցությամբ
Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնաuպանnւթյnւնը
Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները
Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերին (տեսանյութ)
Կարևոր
Գլխավոր դատախազություն. Ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 423 հաղորդում է ստացվել
Իսրայելը Լիբանանի հետ համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց ավիահարված է հասցրել երկրի տարածքին
Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին (տեսանյութ)
Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. Փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում

ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»

Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»

Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»

Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»

Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է

«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է

«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»