Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ատելության մթնոլորտի ճարտարապետները նեղվում են ատելությունից. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատորներ կարելի է գրել այն թեմայով, թե ինչ խոստումներ են տվել քպական իշխանությունները, ապա ձախողել կամ ուղղակի «գրել սառույցին»։ Ավելին, շատ դեպքերում նրանք ուղղակի իրենց հայտարարածի հակառակն են կատարել։ 

Դրա ամենավառ վկայություններից մեկը հռչակված «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունն» էր, որը մեկ հարկի տակ պետք է համախմբեր բոլոր քաղաքացիներին։ Բայց ի՞նչ սեր, ի՞նչ հանդուրժողականություն, ի՞նչ համախմբում, հենց իշխանության հասնելու առաջին իսկ օրերից, ավելին՝ հենց իշխանազավթման ողջ գործընթացում Փաշինյանն ու իր թիմակիցները գործի դրեցին ատելության ու թշնամանքի սերմանումը։ Ատելություն և անհանդուրժողականություն գեներացրին նախկին իշխանությունների հանդեպ, ապա դագաղների ու սև ժապավենների ֆոնի ներքո իշխանության եկան։ Ու թվում էր, թե գոնե այսքանով կբավարարվեն, բայց ոչ։

Դրանից հետո մի նոր ուժով սկսեցին թշնամանք ներարկել նախկին իշխանությունների և ընդդիմադիր ուժերի հասցեին այն համատեքստում, թե մեր բոլոր դժվարությունների ու դժբախտությունների համար նրանք են մեղավոր։ Ավելին՝ այդ «մութ ուժերն» են, որ բռնել են իշխանության ոտքից, սաբոտաժ են անում ու չեն թողնում, որ իշխանությունները ծաղկեցնեն մեր երկիրն ու բարելավեն քաղաքացիների կյանքը։ Ու մինչև հիմա այս պատումը թելվում ու թելվում է, իսկ կյանքից հոգնած ու մեղավորներ փնտրող մարդիկ կուլ են տալիս խայծը՝ միամիտ հավատ ընծայելով դրանց։ Հետո հասարակության, քաղաքական շրջանակների այն հատվածը, որը համաձայն չէր իշխանությունների վարած քաղաքականության հետ, անմիջապես հռչակվեց «հակահեղափոխական» ու «ներքին թշնամի»։

Մի խոսքով՝ «սև»: Այս ամենը զուգահեռվում էր իշխանությունների տեսակետին հակառակ հանդես եկող մարդկանց, գործիչների ու ուժերի նկատմամբ ատելության սերմանումով, քրեական հետապնդումներով, հարձակումներով, որի արդյունքում նրանք դառնում էին մեղադրանքների ու թշնամության թիրախ։ Այս պայմաններում, բնականաբար, անիմաստ է խոսել կառուցողական քննարկումների ու երկխոսության մասին, երբ թեմաների բովանդակային հատվածը մի կողմ է նետվում, իսկ դրա փոխարեն առաջին պլան են մղվում հայհոյանքներն ու լուտանքները։

Ու այդպես ժամանակի ընթացքում մեր հանրության ներսում ատելության դոզան ավելանում ու ավելանում էր, ինչն էլ իր հերթին պետք է պարպվեր։ Բայց մի պահ եկավ, որ իշխանությունների սերմանած ատելությունն իր սուր ծայրով հենց իրենց դեմ թեքվեց։ Այդպես շատերը, ովքեր իշխանության համար ուրիշներին էին հայհոյում ու անիծում, հիմա նրանց են հայհոյում։

Իսկ թե ինչու, շատ ծավալվելու կարիք չկա, դա բոլորին է հայտնի: Հիմա Փաշինյանը նեղվում է այդ ամենից: Դեռ հարցի մի կողմն է, որ նա էլ հիանալի գիտի պատճառները: Մյուս կողմից՝ չէ՞ որ հենց ինքն է այսպիսի իրավիճակի ճարտարապետը։ Ավելին, այս ճղճիմ մթնոլորտն ու ոչ կառուցողական գործելակերպն այնքան է արմատավորվել, որ իշխանական թիմի ներսում են միմյանց կոկորդ կրծում։ Ուշադրություն դարձրեք՝ ինչպես են մեկը մյուսի մասին արտահայտվում և ինչ բառապաշարով։

Ու նրանց համար կարմիր գծեր չկան, քանի որ հատում են անձնականի ու գործնականի սահմանները։ Այսպիսի իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխող ուժը ոչ թե կենտրոնանում է միավորելու վրա՝ թեկուզ գաղափարական հիմքերի վրա, այլ բաժանելու։ Չնայած նրանց բոլորին միայն մեկ իրողություն է միավորում՝ ատելությունը։ Հա, ներողություն, մեկ էլ աթոռը... 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք

Լրացուցիչ նորություններ

...

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները