Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հեծանիվ չենք հայտնագործելու. պետական բյուջեի ձևավորման համար նախ անհրաժեշտ են համապատասխան մուտքեր, որոնց ձևավորման հիմնական աղբյուրներն են հարկերը և ոչ հարկային մուտքերը: Իսկ մյուս կողմից էլ՝ ծախսերն են, որոնք ընդգրկում են սոցիալական ոլորտի (կրթություն, առողջապահություն), պաշտպանության, ենթակառուցվածքների, պետական պարտքի սպասարկման և այլ ոլորտների ֆինանսավորումը։

Իհարկե, խոշոր ֆինանսական մուտքեր ունեցող ու մեծ բնակչություն ունեցող պետությունները ահռելի բյուջեներ են կարողանում գեներացնել, որոնց համեմատ Հայաստանի պետական բյուջեն բավական սահմանափակ է, բայց խնդիրը ոչ միայն բյուջեի գեներացումն է, այլև դրա նպատակային ու թիրախային օգտագործումը։

Բայց որքան էլ զարմանալի է՝ ՀՀ իշխանությունները կենտրոնանում են ոչ թե բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ, այլ նրա վրա, որ ամեն անգամ ցույց տան, թե բյուջետային միջոցներն ինչքան կարևոր են պետության ու քաղաքացիների համար։ Նույնիսկ հանդիպում ենք ծայրահեղ դրսևորումների, երբ Փաշինյանը հայտարարում է, թե ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետական բյուջեն։

Մեկ այլ համեմատության շրջանակներում էլ նա նշում է, թե չկա ընտանիք, որ պետական բյուջեի միջոցներից չի օգտվում։ Իհարկե, կասկած չկա, որ պետական բյուջեն բոլոր քաղաքացիների համար նախատեսված պետական միջոցներ ի համամասնությունն է, ու բոլորն էլ օգտվում են կա՛մ բյուջեում եղած միջոցներից, կա՛մ այդ միջոցների ներդրման արդյունքներից։

Բնականաբար, քաղաքացիներն իրենց անհատական միջոցներով չեն կարող այնպիսի մասշտաբային հարցեր լուծել, որոնք լուծվում են պետական բյուջեի հատկացումների շնորհիվ։ Սակայն խնդիրն այլ է. իշխանությունները փորձում են մանիպուլացնել հասարակությանն ու պետական բյուջեի ընձեռած հնարավորությունները որպես լավություն ներկայացնել, այսինքն՝ «երեսով տալ»։ 

Ի՞նչ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը՝ հանրակրթությո՞ւնը, սոցիալական ապահովությո՞ւնը, առողջապահությո՞ւնը: Շատ կասկածելի ձևակերպում է: Չնայած Փաշինյանն ինքն էլ նշում է, որ ճշտելու ենթակա հայտարարություն է: Անընդհատ ժողովրդի աչքը խոթելով բյուջեից օգտվելու հանգամանքը՝ փաստացի նախ՝ դա ներկայացվում է որպես մեծ լավություն, երկրորդ՝ կիրառվում է որպես PR միջոց, այսինքն՝ իշխանությունը նույնացվում է պետության հետ: Այնինչ, նույն հասարակությունը պետք է հարց տա Նիկոլ Փաշինյանին՝ իսկ պետական բյուջեն իշխանություններն իրենց հոր տնի՞ց են բերել: Չէ՞ որ այն ձևավորվում է այն նույն քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։

Ընդ որում, հարկ վճարողները հռչակվում են որպես «հերոսներ», այնինչ դա ոչ թե հերոսություն է, այլ յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է։ Ստացվում է այնպես, որ քաղաքացիների հարկերի հաշվին բյուջեում ֆինանսական միջոցներ են ձևավորվում, իսկ հետո այդ քաղաքացիներին իշխանությունները «երեսով» են տալիս, թե ձեզ ինչոր ծառայություն է մատուցում պետությունը։ Այնինչ, պետությունն ուղղակի պարտավոր է իր քաղաքացիներին ծառայություններ մատուցել։

Ու այդ ծառայությունները կարող են լինել նաև պետական բարձր պաշտոնյաների գործունեության տեսանկյունից։ Հա, ի դեպ, մի առումով Փաշինյանը կարող է ճիշտ լինել, երբ ասում է «ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն»: Դա ճիշտ է միայն այն դեպքում, երբ «ՀՀ քաղաքացի» ասելով տվյալ դեպքում նկատի ունի բացառապես քպականներին:

 ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք

Լրացուցիչ նորություններ

...

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները