Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Հերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ջուլիետա Ազարյանը, ով կփոխարինի Դավիթ Առուշանյանին, նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ առանց բարձրագույն կրթության։

30-ամյա Ջուլիետա Ազարյանը, քաղաքական կարիերա չունենալով, միանգամից դարձել է Ավան վարչական շրջանի ղեկավար: Նա 2016 թվականին ավարտել է ՀՀ Երեւանի Էստրադայի եւ ջազային արվեստի պետական քոլեջը։

Քոլեջն ավարտելուց հետո միայն 8 տարի անց, երբ 2 տարի է, ինչ զբաղեցնում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, այս տարի՝ 2024 թվականին, ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետ եւ այժմ սովորում է այնտեղ։

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը 2013-2014 թվականին կամավոր է եղել World Vision Armenia կազմակերպությունում։ 2015 թվականին եղել է «Բի Դի Էն» ՍՊԸ-ի գլխավոր Visual Merchandiser-ը:2018 թվականին եղել է «Բեմել» ընկերության միջոցառումների կազմակերպիչը։

2020 թվականի հոկտեմբերին կազմակերպել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների խթանման եւ արտաքին կապերի» վարչության արտահանման միջոցառումները։

2021-2022 թվականներին աշխատել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների աջակցման եւ հետներդրումային սպասարկման» վարչությունում՝ որպես ծրագրերի համակարգող։2021 թվականին հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու։

04․08․2022-04․08․2024 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի քարտուղարը։

Ազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է:Ջուլիետա Ազարյանը 2021 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում։

2023 թվականին, երբ զբաղեցրել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, 1 մլն դրամով հողամաս է ձեռք բերել Փարաքար համայնքում։

Ազարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 282 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար։Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 991 հազար դրամ, որից 6 մլն 516 հազարը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, իսկ 405 հազարը այլ եկամուտ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 853 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Հենց սրա համար Ազարյանը ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 69 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է»:

Լրահոս

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք

Լրացուցիչ նորություններ

...

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները