Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, գերակտիվացել է սոցիալական ցանցերում: Այնպես չէ, որ մինչև հիմա պասիվ էր, բայց վերջին շրջանում իսկապես գերակտիվ է դարձել: Տեսանյութ՝ տեսանյութի ետևից, գրառում՝ գրառման վրա:

Մեկը մյուսից «մարգարտափայլ», իսկ գրառումներն էլ՝ այնպիսի ստերով ու մանիպուլ յացիաներով, որ էլ ասելու չի: Ինքն իր հետ մրցման է մտել:

Ռեկորդ ռեկորդի հետևից: Նախօրեին, օրինակ՝ հիշել էր Կիրանցի, ավելի ճիշտ՝ Հայաստանի այդ սահմանամերձ բնակավայրին անմիջականորեն հարող հայկական տարածքներն իր անձնական քմահաճույքով թշնամուն հանձնելու մասին: Նույն «սկավառակն էր պտտել», թե՝ «Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել»:

 Թե ով ու ինչպես է որոշել այդպիսի «ՀՀ սուվերեն տարածքը», ցավոք, նույնպես հայտնի է. Նիկոլ Փաշինյանը դա արել է... հիմնվելով ինչոր հանրագիտարանների վրա, ինչոր Ալմաթիի հռչակագրի:

Դե, հանրագիտարանով սահման ու տարածք որոշելը այնպիսի անհեթեթություն է, որ այդ ամենից հասկացող ողջամիտ մասնագետները ծիծաղից ուշագնաց կլինեն, իսկ հայ մասնագետները երևի պիտի լացեն, որովհետև դա տեղով մեկ ողբերգություն է:

Ալմաթիի հռչակագրում ընդհանրապես ոչ մի քարտեզ չի մատնանշվում: Առհասարակ, այդ հռչակագիրը ոչ թե միջպետական սահմանների մասին է, այլ փլուզված ԽՍՀՄի անկախացած երկրների համագործակցության կառույց ձևավորելու:

Այն, որ դա անպիտան փաստաթուղթ է նախկին ԽՍՀՄ տարածքում որևէ հակամարտություն կարգավորելու, նախկին ԽՍՀՄ որևէ երկու երկրի միջև սահման որոշելու հարցում, հանգիստ կարելի է հիմնավորել այն ակնհայտ իրողությամբ, որ մինչև հիմա որևէ հակամարտության կամ միջպետական հարաբերությունների որևէ կարգավորման դեպքում այդ հռչակագիրը չի վկայակոչվել: Ավելին, Արցախի հակամարտության կարգավորմամբ զբաղված մի քանի տասնյակ օտարազգի միջնորդների ու խնդրին Փաշինյանից տասնապատիկ լավ տիրապետող փորձագետների մտքի ծայրով իսկ չի անցել նման անհեթեթություն առաջարկել:

Բայց Փաշինյանը բռնեց ու, այդ հռչակագրի վրա հիմնվելով, ի մեծ ուրախություն Անկարայի, Բաքվի, առհասարակ, հայության թշնամի թուրքական ու ադրբեջանական հանցագործ իշխանությունների, արյունով ու բազում արժանի հայորդիների կյանքերի գնով ազատագրված հայկական տարածքները գրչի մի շարժումով նվիրեց թշնամուն:

Ու միայն Կիրանցում չէ: Գորիս-Կապան ճանապա՞րհը հիշեցնենք, թե՞ Շուռնուխը, թշնամուն Փաշինյանի իշխանության կողմից հանձնված Իշխանասա՞րը հիշեցնենք, թե՞ Սև լիճը, Ջերմուկի մերձակա բարձունքնե՞րը հիշեցնենք, թե՞ Սոթքի:

Ախր, ո՞ր մեկն ասես: Այսինքն, բոլոր այդ դեպքերում Փաշինյանն ինչի՞ հիման վրա է Հայաստանի տարածքները տվել թշնամուն:

Այդ ո՞նց է, որ ինքը տարածքները տալիս ու տալիս է, բայց երբ բանը հասնում է Հայաստանի շահերն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելպահպանելվերականգնելուն, միանգամից անգիր արած ասում է. «Մենք ռազմական ճանապարհով ոչինչ չենք անելու»: 

Այսինքն, թշնամուն պարզորոշ ակնարկում է, որ նա կարող է ավելի ու ավելի առաջ գալ, նորանոր տարածքներ զավթել, միևնույնն է, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն չեն դիմադրելու:

Կամ՝ Կիրանցի հետ կապված նորից հիշել է «կադաստրի թղթերի», այսինքն՝ ՀՀ քաղաքացիների ունեցած սեփականության վկայականների մասին այն տարածքներում, որոնք ինքը տվեց թշնամուն, Հայաստանի բանակի ստորաբաժանումները դուրս հանեց տասնամյակներով պաշտպանված ու ամրացված դիրքերից՝ դրանք ևս նվիրելով ադրբեջանական ագրեսորներին, որոնք արդեն այդ նույն Կիրանցի անմիջական հարևանությամբ մինչև ատամները զինված ռազմակայան են ձևավորել:

Դե, հաստատ ոչ բարի նպատակներով: Փաշինյանը կադաստրային վկայականների վերաբերյալ ասում է. «Մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ, և ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի»: Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ ենթադրել:

Սա պետության ղեկավա՞ր է խոսում: Ենթադրության հիման վրա մարդու սեփականություն տնօրինելու հիմքն անհիմն ես համարո՞ւմ: Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում, թե այդ վկայականներն ապօրինի են տրվել: Մարդիկ իրե՞նք են իրենց տներում նստած՝ տնայնագործական եղանակով «կադաստրի թուղթ» գրել:

Իհարկե՝ ոչ: Համապատասխան կառույցն է տվել այդ վկայականները, համապատասխան պետտուրքերն ու վճարումները կատարելուց հետո: Դա քաղաքացու խնդիրը չի ընդհանրապես: Հետևաբար, ոչ ոք իրավունք չունի նրանից խլել իր սեփականության իրավունքի օրինական հիմքերը, էլ չենք ասում՝ սեփականությունը:

Բայց այդ ամենը քիչ համարելով՝ Փաշինյանը այնպիսի սուտ է ասում, որից ոչ միայն եփած, այլև գրիլի սարքի մեջ գտնվող հավերի ծիծաղը կգար: Ասում է. «...Ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել:

Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների և շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասն, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում»: Այո, հիշում ենք այդ «ուղիղ եթերները», հատկապես այս տարվա ապրիլի 20-27-ի միջակայքում:

Հիշում ենք այն ուղիղ եթերները, երբ հազարավոր (առանց չափազանցության) ոստիկաններ, ոստիկանական զորքեր, կարմիրբերետավոր, սև բերետավոր «բրիգադներ» ուղղակիորեն շրջապատել էին Կիրանցն ու Ոսկեպարը: Հիշում ենք, թե ինչպես էին հարձակվում մարդկանց վրա, քաշքշում, ծեծում, ահաբեկում, ձերբակալում, ինչպես էին տեղի որոշ «երկրապահներ» մեքենայի տակ գցելու նպատակով մեքենան քշում մարդկանց վրա: Հիշում ենք նաև ապրիլի 26-ի սևբերետավորների հարձակումը: Թե բա՝ «չենք ահաբեկել»:

Չեն ահաբեկել, պարզապես շաբաթներով տեռորի են ենթարկել, այդ թվում՝ այն ժամանակվա ՆԳ նախարարի, մարզպետի ու մնացյալ «նիկոլականների» ակտիվ ներգրավմամբ: Թե բա՝ «չենք ահաբեկել»: Լո՞ւրջ: Երևի դա ուրի՞շ Նիկոլ Փաշինյան է գնացել Ոսկեպար ու Կիրանց և ահաբեկել հայ մարդկանց, որ եթե այսօր, հենց հիմա տարածքները չտանք, մի շաբաթից Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը կհարձակվեն:

Դժվար է միարժեքորեն ասել, թե ինչու է Փաշինյանը հիշել Կիրանցի ու հայկական հողերն ամենաայլանդակ ճնշումներով թշնամուն հանձնելու մասին՝ այդ ամենը արդարացնելու, «սպիտակափետուր» ներկայանալու ենթատեքստով: 

Թերևս, շուտով պատրաստվում է նորանոր «կիրանցներ» անել Հայաստանի գլխին:

Ու մեկ էլ՝ այդ ամենի խորապատկերում Փաշինյանը գրում է. «...Հայհոյանքներին առավելևս հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»:

Փաշինյանը գիտի, թե բոլորը իր չափ պարապ են, որ գիշերցերեկ սոցցանցերում լինեն: Ինքը դեռ ֆեյսբուքներում արձագանքող հայհոյախոսներից է տեղյակ: Բա որ իմանար, թե որքան մարդ պարզապես «զահլա չի դնում», քանիսը սոցցանցեր չեն մտնում, քանիսն էլ մտնում, բայց իր անունն ու պատկերը տեսնել չեն ուզում:

Բայց: Ամենից կարևորը. այդ ժողովուրդը կարող է խոսել նրան ներելու մասին: Բայց դա հաստատապես չի լինելու: Դե, գուցե մի որոշ ժամանակ «ընդդիմադիր» դարձած իր լրագրողից ու էլի մի քանիսից բացի: Չի կարող, հասկանո՞ւմ եք, ներում լինել այն ամենի համար, ինչ արել է Փաշինյանը:

Ինչքան էլ քրիստոնեական արժեքները սրբորեն պահպանենք: Չկա բնության մեջ նման բան, առավել ևս, երբ անցել են ներում հայցելու անդառնալիության կետը:

Լրահոս

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան
Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով
Փետրվարի 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Մահացել է հայտնի պարուսույց Պետրոս Աֆարյանը
Պեսկով. Զելենսկիի Մոսկվա գալու առաջարկը ուժի մեջ է մնում
Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 17-23-ը
Ռամիլ Սաֆարովն անցնելո՞ւ է Թրիփով, թող այս հարցին պատասխանեն․ Թևանյան (տեսանյութ)
«Մենք գրեթե աղետ ունեցանք»․ NASA-ի ուշացած խոստովանությունը
Մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը
Իսպանիան բացահայտել է ԵՄ-ում միգրանտների անօրինական տեղափոխման ցանց
Թրամփ, Իրան և Ուկրաինա․ նոր լարվածությունների եռանկյունի. Մանկապարտեզի տնօրենն ազատ է արձակվել (տեսանյութ)
ՈՒՂԻՂ․ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Ընտրակաշառք է, ոչ մի հաշվարկ չկա.Հրայր Կամենդատյանը՝ թոշակների բարձրացման մասին
Էս բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են. Դանիելյանը՝ թոշակների բարձրացման մասին (տեսանյութ)
Տարվա կեսին թոշակներ չեն ավելացնում. Սա ընտրակաշառք է՝ շուրջ 500 հազար ընտրազանգվածի համար
Միլանի Դուոմո տաճարը. Համաշխարհային արվեստի գլուխգործոցները
Վրաստանի խորհրդարանի խոսնակը Զելենսկուն անվանել է անշնորհակալ մարդ
ՔՊ-ն փորձում է ինձ դատի տալով, սահմանափակել իմ խոսքի ազատությունը
Ռազմաքաղաքական փոթորիկ տարածաշրջանում. Ադրբեջանից ՀՀ կուղարկվի 4500 տոննա դիզվառելիք
ՈՒՂԻՂ․«Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն. ղարաբաղյան 2-րդ պատերազմի ազգագրություն» գրքի շնորհադես

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ»

«Իրավունք». Ինչու են ՔՊ–ականները շրջանցում Վեհափառի թեման. Փաշինյանն ասել է. «Փոթորիկից առաջ միշտ էլ խաղաղ է»

«Հրապարակ». Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է

«Հրապարակ». Աննա Վարդապետյանին կզոհաբերե՞ն

«Իրավունք». Փաշինյանը հոգեբանական սեանս է կազմակերպել

«Հրապարակ». Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է

«Իրավունք». «Не все пропало» հանգստացեք. Կճոյանը դեռ հույսեր ունի

Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ»

ՔՊ-ի մարզային կառույցներում ակտիվ շարժ է սկսվել. ի՞նչ գործընթացներ են. «Ժողովուրդ»

Եվրամիությունը ՔՊ-ի համար նախընտրական անակնկալ ունի. «Ժողովուրդ»

Սարսափում են «Գյումրի-2»-ից․ Արամ Զավենիչը խոստովանել է՝ ՀՀ-ի ապագան առանց ՌԴ-ի մշուշոտ է

«Հրապարակ». ՔՊ–ում կրքերը չեն հանդարտվում. Փաշինյանի հետ քննարկում են ուզում

Ուժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺ. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու

Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ»

Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել. «Ժողովուրդ»

Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. «Ժողովուրդ»

Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով, Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը (տեսանյութ)

«Հրապարակ». Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով

«Հրապարակ». ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը