Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Փարաքարում որքանով կկրկնվի Գյումրու սցենարը. ընտրությունների հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Գյումրու օրինակով արտահերթ ընտրություններ կլինեն։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 11-ին համայնքի ավագանին նիստ է հրավիրել՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով, սակայն 3 խմբակցությունները՝ ՔՊ-ն, «Ապրելու երկիր»-ը եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը, թեկնածու չեն առաջադրել, ավագանին իր կազմից համայնքապետ չի ընտրել։

Օրենքի համաձայն, եթե 14 օրվա ընթացքում ավագանին քաղաքապետ չընտրի, ապա կլուծարվի, եւ նոր ընտրություններ կլինեն՝ ինչպես Գյումրիում։

Իշխանությունները մտադիր են հենց այս ճանապարհով էլ գնալ. համայնքապետ չեն առաջադրի, որպեսզի նոր ընտրություններ լինեն։ Ի տարբերություն Գյումրու, սակայն, այստեղ խոչընդոտներ չկան: ԺՊ նշանակելու անհրաժեշտություն չկա, քանի որ կա համայնքապետի տեղակալ՝ Կարապետ Արթենյանը, ով օրենքով պետք է կազմակերպի ընտրությունները։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, աղմկահարույց սպանության կենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական է տվել: Խոսքը նոյեմբերի 16-ին Երեւանի 17-րդ թաղամասում տեղի ունեցած սպանության մասին է, որի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել Երեւանի 42-ամյա բնակիչ Արթուր Մանուկյանը:

Սպանության վայրում էր եղել եւ այս թեմային մասնակից էր նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Արյունոտ այս պատմությունից հետո ՔՊ-ական համայնքապետը հեռացավ պաշտոնից, եւ Փարաքարը մինչ օրս ղեկավար չունի:

Հիշեցնենք, որ Փարաքարում համայնքապետի ընտրության ոդիսականը վաղուց է սկսվել, երբ ՔՊ-ն «զոռբայությամբ» ու ճնշումների միջոցով Փարաքարում խլեց իշխանությունը ու իր թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանին «դարձրեց» քաղաքապետ:

Այսպիսով՝ դեռ այս տարվա մայիսի 21-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու եւ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։

Նույն օրը համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, սակայն ՔՊ-ի ճնշումների ներքո ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը ընտրեց ՔՊ թեկնածուին։

Ինչպես «Ապրելու երկիր»-ն էր հայտարարել՝ Երիցյանի եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից, իսկ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը ընտրվեց համայնքի ղեկավար»:

Լրահոս

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք

Լրացուցիչ նորություններ

...

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները