Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Թրամփը պրոիսրայելական է, իսկ Իսրայելն ու Թուրքիան գործում են որպես դաշինք, մեզ համար դա շատ վատ է». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ Սիրիան այլևս առաջվանը չի լինելու: Եթե անգամ աշխարհագրական քարտեզի վրա այն շարունակի գոյություն ունենալ, որպես պետություն՝ այն չի ներկայանալու արդեն աշխարհին ծանոթ քաղաքականությամբ: Ի՞նչ հետևանքների կհանգեցնի Սիրիայում Ասադի իշխանության տապալումն ամբողջ Մերձավոր Արևելքի համար:

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ասում է՝ սա ուժերի ահռելի փոփոխություն է: «70 ական թվականներից Սիրիան ուներ կառավարություն, դա Ասադների դինաստիան էր: Հիմա դա փոխվեց: Սա ահռելի հաղթանակ էր Թուրքիայի և Իսրայելի համար:

Տեսնում ենք, որ նրանք գործում են միասին: Իսրայելն արդեն հարձակվել է Սիրիայի տարածքի, Գոլանի բարձունքների վրա, ռմբակոծում է Սիրիան: Նրանք դաշնակիցներ են: Այդ նույն դաշինքը՝ Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան, գործեց հայերի, Ղարաբաղի դեմ: Այդ դաշինքը մեզ տարավ պարտության այնտեղ, հիմա նույն բանն անում են Սիրիայում:

Շատ վտանգավոր հետևանքներ կարող են լինել Սիրիայի համար՝ քաղաքացիական պատերազմ, այդ զինված խմբերի միջև կարող են կռիվներ սկսվել: Հետաքրքիր է, որ նախկին ահաբեկիչները՝ «ԱլՔաիդայի» և «Հայաթ Թահրիր ալՇամի» մասնակիցները, դարձան դեմոկրատական Արևմուտքի դաշնակից, այսինքն՝ դարձան դեմոկրատական ահաբեկիչներ: Սա մեծ պարտություն է Ռուսաստանի և Իրանի համար:

Զարմանալի է, թե մեր ռուս ընկերներն ինչպես են իրենց որոշումները կայացնում արտաքին քաղաքականության վերաբերյալ», - «Փաստի» հետ զրույցում ասում է Խաչիկյանը: Սիրիայում տեղի ունեցածից հետո շատ է խոսվում աշխարհում Թուրքիայի դերի մեծացման և Ռուսաստանի ու Իրանի դերի ու հեղինակության նվազման մասին:

Նույն համատեքստում մեր զրուցակիցը նշում է՝ պետք է անհանգստանանք այն մասին, թե սա ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի և Հայաստանի վրա: «Թուրքիայի որոշ ներկայացուցիչներ ասում են, որ հաջորդը Հայաստանն է, հաջորդը «Զանգեզուրի միջանցքն» է...

Մենք դրա մասին պետք է մտածենք, ոչ թե Նոր տարվա բդի մասին»,հավելում է նա: Փորձագիտական հանրույթը ոչ մեկ անգամ է խոսել այն մասին, որ, նախքան Թրամփի երդմնակալության արարողությունը, երկամսյա «հնարավորությունների պատուհան» է ընձեռվելու շատերին՝ իրենց հարցերը լուծելու տարբեր թեժ կետերում, ինչի ականատեսն ենք, կարծես թե, լինում վերջին օրերին: Մյուս կողմից՝ ասվում է, որ հունվարի 20ից հետո էական փոփոխություններ կլինեն աշխարհում, երբ Թրամփն արդեն իսկ պաշտոնապես դառնա ԱՄՆ նախագահ: 

«Նման բան չի լինի դրական առումով: Ավելի վատ կլինի, քանի որ Թրամփը բացարձակ պրոիսրայելական է, իսկ Իսրայելն ու Թուրքիան գործում են որպես դաշինք: Դա լինելու է մեզ համար էլ ավելի վատ: Թրամփն ամեն ձևով կփորձի Իրանի դեմ պատերազմ սկսել, իսկ Թուրքիան իր գինը կվերցնի: Այդ գինը լինելու ենք մենք: Հայաստանում «Զանգեզուրի միջանցքը» կպահանջեն, Հայաստանի մեծ մասը կպահանջեն, գուցե նաև ամբողջ Հայաստանը պահանջեն՝ Իսրայելին Իրանի դեմ իրենց օգնության դիմաց: Որևէ լավ բան չի լինի, պրոհայկական միտումներ չկան, սուտ խոսող, «բեսեդկայի» փորձագետներին մի լսեք, նրանք բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ են ասում:

Վաշինգտոնի հետ իմ կոնտակտներն ասում են՝ Թրամփը բացարձակ որևէ հետաքրքրություն չունի Հայաստանում», - ընդգծում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:

 Հայաստանի իշխանությունները բացարձակ անհոգություն են դրսևորում մի իրավիճակում, երբ մեր երկրի շուրջ և աշխարհում նման գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում:

Ի՞նչ պետք է անել այս վտանգներով լի ժամանակաշրջանում նվազագույն վնասներ կրելու համար: «Նախ՝ պետք է խելագարներին դուրս հանենք մեր կառավարությունից կամ խնդրենք, որ նրանք գնան, զբաղվեն ֆոտոսեսիաներով, ձվածեղ սարքելով և հեծանիվ քշելով:

Թող էլի զբաղվեն, բայց մեզ հնարավորություն տան իրական փորձագետների խումբ հավաքել, որը մեր խելագար ղեկավարության տեղը որոշումներ կկայացնի:

Պետք է դաշնակիցներ գտնենք, զինվենք: Կարող է պատահել, որ հաջորդը լինենք մենք», - եզրափակում է Արթուր Խաչիկյանը:

Լրահոս

Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը
Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը
Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան
Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը
ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան
ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է
Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup
Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին
Կան ընկերություններ, որոնց այլևս հնարավոր չէ օգնել․ Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի մասին
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել
Կարևոր
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան
Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա
5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում

Լրացուցիչ նորություններ

...

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում