Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել. Տիգրան Աբրահամյան


ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի՝ «Հրապարակման ոչ ենթակա բաղադրիչների տեսլական» գլխում նշվում է, որ ՀՀ-ին մարտունակ և ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված ԶՈՒ-ն անհրաժեշտ են ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնամխելիությունը և որդեգրած խաղաղության օրակարգը պաշտպանելու՝ մեկ կենտրոնին ապավինելու ասիմետրիկ և հիերարխիկ փոխհարաբերությունները փոխարինելով բազմաթիվ կենտրոնների հետ սիմետրիկ և ոչ հիերարխիկ փոխհարաբերություններով: Եթե ավելի պարզ ձևակերպենք, իշխանությունն ասում է, որ մեկ կենտրոնին՝ ՌԴ-ին, ապավինելու և կախյալ հարաբերություններ ունենալու փոխարեն ընտրում ենք բազմաթիվ երկրների՝ այս դեպքում հասկանալ հավաքական Արևմուտքի, համաչափ և ոչ կախյալ հարաբերությունները:

Ինչպե՞ս է արտահայտվել «ԿԱԽՅԱԼ» հարաբերությունները, որոնք ՀՀ-ն ունեցել է մինչև 2018 թվականը՝ նախորդ բոլոր իշխանությունների օրոք, մանավանդ, երբ Հայաստանն այդ «կախյալ» հարաբերությունների դեպքում հաղթել է ու պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու սահմանային անձեռնամխելիությունը:Եվ հակառակը, ի՞նչ նոր հարաբերությունների մասին է խոսում իշխանությունը, երբ իրենց իսկ մատնանշած տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունն իրենց պաշտոնավարման օրոք՝ իրենց հռչակած նոր կուրսի պայմաններում, ոչ թե խախտվել է, այլ տեղ-տեղ ոչնչացվել:

Կամ ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որն այս 6-7 տարիների ընթացքում որևէ տեսանելի արդյունք չի ապահովել, ավելին՝ Հայաստանն այս ընթացքում կորցրել է տարածքներ, բանակցային գործընթացում թելադրողն Ադրբեջանն է, իսկ իշխանության տեսլականի ծանր հետևանքն Արցախի կորուստն ու մեր հայրենակիցների գերեվարումներն ու բռնի տեղահանումներն են:

Հասկանալի է, որ այս հայեցակարգը ռազմաքաղաքական է, ունի քաղաքական բաղադրիչ, բայց իմ տպավորությամբ, այն գրվել է ոչ այնքան ռազմական պրագմատիկ ուղենիշներ սահմանելու, որքան քաղաքական խոսքն այս կամ այն կենտրոնին հասցնելու համար:Ավելին, այս հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են նույն իրենց նշած ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունը և փաստաթուղթը վերածում «հակա»-ների ու նոր առճակատումների հայեցակարգի»:

Լրահոս

ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը
Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը
Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան
Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը
Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել
High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth
Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը
Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել է
300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան
Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար
Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ
Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր
Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք
Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել
Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն
Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը
Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին
Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել
ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Լրացուցիչ նորություններ

...

ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը

Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել

High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth

Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը

300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար

Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ

Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր

Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք

Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել

Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն

Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը

Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին

Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել

Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա

Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)

Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան

Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)