Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից»

Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց, թե որոշել է կրճատել պետական ապարատի ծառայողական մեքենաների թիվը, և վերցրել է ցուցակն ու խազեր քաշել տարբեր գերատեսչությունների բալանսում գտնվող մի շարք մեքենաների վրա: Դա նշանակում է, որ այդ մեքենաները պետք է կրճատվեն և այլևս չեն ծառայելու որպես «պադավատ»:

MediaHub-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի որոշման առաջին հարվածները հասցվել են Ազգային ժողովին և անձամբ Ալեն Սիմոնյանին: Եւ սա այն դեպքում, երբ ԱԺ աշխատակազմը, որքանով տեղեկացանք, եկող տարվա բյուջեով դեռ նոր մեքենաներ է պատրաստվում ձեռք բերել:

Այս մասով MediaHub-ը առանձին հարցում է ուղարկել ԱԺ աշխատակազմ:

Ինչևէ, մեզ ասացին, որ Փաշինյանը խազեր է քաշել ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին սպասարկող մի շարք մեքենաների վրա` զրկելով նրանց «պադավատներից»: Կրճատվող մեքենաների թվում են ԱԺ հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներին սպասարկող մեքենաները, նույնիսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին սպասարկող մեքենան է կրճատման տակ հայտնվել: Կարճ ասած` մնալու է Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն, հավանաբար տեղակալներին սպասարկող Toyota Camry-ները ու ևս մի քանի մեքենա:

Բայց սա ամենը չէ: Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը հանձնարարել է կրճատել նաև ԱԺ նախագահի ընտանիքին սպասարկող մեքենան` այն սև Toyota Prado-ն, որ պետության հաշվին սպասարկում է Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հիմնականում` մորը և զավակներին: Սա նշանակում է, որ կրճատումից հետո Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն այլևս մեր հարկերի հաշվին «հույժ կարևոր գործերով» դպրոց, խանութ ու վարսավիրանոց կամ հանգստյան օրերին քաղաքից դուրս չեն գնալու` դրանով ոչ մի օգուտ չտալով պետությանն ու հանրությանը: Փոխարենը, Սիմոնյանի ընտանիքին սպասարկող մեքենայի կրճատման հաշվին պետական միջոցների հսկայական խնայողություն կարվի` հարյուրավոր լիտրերի բենզին, թանկարժեք ամենագնաց` իր սպասարկման ծախսերով, վարորդ և այլն:

Այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար MediaHub-ը դիմեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակին, սակայն որոշ ճշտումներ անելուց հետո ստացանք հետևյալ պատասխանը. «Այդ թեմայով մեկնաբանություն չունենք»: Այսինքն`ոչ հերքեցին, ոչ հաստատեցին:

Հնարավոր է` ԱԺ-ից չգիտեն ինչ պատասխանել, որովհետև գուցե գործընթացը դեռ խմորման փուլում է, և պաշտոնապես դեռ ձևակերպված չէ, ուստի «անշառ» պատասխան են տալիս, թե` «մեկնաբանություն չունենք»: Իրականում, մեզ ասացին, որ կառավարությունից մեքենաների կրճատման վերաբերյալ գրությունն արդեն ուղարկվել է ԱԺ աշխատակազմ, և հիմա մտածում են` ինչպես դա կազմակերպել:

Վահե Մակարյան

Լրահոս

Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ)
Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ
Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր
ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը
Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը
Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան
Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը
Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել
High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth
Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը
Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել է
300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան
Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար
Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ
Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր
Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք
Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը

Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել

High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth

Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը

300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար

Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ

Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր

Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք

Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել

Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն

Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը

Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին

Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել

Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա

Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)