Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը


Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի 19-րդ դարի եկեղեցու ոչնչացմանը. 

«Համաձայն Caucasus Heritage Watch կազմակերպության կողմից արբանյակային լուսանկարների դիտարկման, ադրբեջանական կողմը 2023 թվականի հոկտեմբեր և 2024 թվականի ապրիլ ամիսների միջև ընկած ժամանակահատվածում ոչնչացրել է օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի 19-րդ դարի եկեղեցին:

Եկեղեցին կառուցվել էր 19-րդ դարի երկրորդ կեսին:Եկեղեցու շուրջը փռված է եղել համաժամանակյա ընդարձակ գերեզմանատունը, որն ադրբեջանական կողմը ոչնչացրել էր դեռևս 1989-1993 թվականներին, այդ տարիներին էլ ադրբեջանական կողմը միտումնավոր վնասել է նաև եկեղեցին:

Առանձնահատուկ կերպով փշրվել էին հայատառ արձանագրություններ պարունակող տապանաքարերը, շրջակա տարածքների խաչքարերը: Տանձատափ գյուղը Հակարի գետի ստորին հոսանքում տեղակայված երբեմնի հայկական գյուղերից էր, վերջիններս էլ պատմական Կովսական գավառի մասն էին կազմում: Խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները վերացրել էին գավառի հայկականությունը ցուցող հուշարձանների զգալի մասը՝ եկեղեցիներ, մատուռներ, հայկական գերեզմանոցներ: Իսկ վերջին հայկական գյուղերը հայաթափվել էին 1960-ական թվականներին:

Շրջանի հայկական գյուղերի հայաթափման, երկրամասը ադրբեջանցիներով բնակեցման գործընթացը սկսվել էր դեռևս 1930-ական թվականներին, երբ ձևավորվել էր Զանգելանի շրջանը, որի կազմի մեջ էր մտել Կովսականի զգալի մասը:

Նախքան 1993 թվականը, երբ շրջանը ազատագրվել էր, ադրբեջանական կողմը զգալիորեն ոչնչացրել էր շրջանի հայկականությունը ցուցող հուշարձանների մեծ մասը՝ քանդելով, վթարային դարձնելով եկեղեցիները, ջնջելով, քերելով հայերեն արձանագրությունները և այլն:

Կարող ենք փաստել, որ Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով, ադրբեջանական կողմը շարունակում և կարծես վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը:

Մեր արձագանքը

Տանձատափի եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Տանձատափի եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․

«Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս։ Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6 (բ) հոդվածի։

Ֆիզիկական վնասներից բացի, Տանձատափի եկեղեցու ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում տուժած համայնքի համար՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։

Մշակույթի իրավունքների համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագիրն իր 27-րդ հոդվածով սահմանում է ․

  «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»:

Բացի այդ, «Մշակութային բազմազանության մասին համընդհանուր» հռչակագրի 4-րդ հոդվածում  և «Մարդու իրավունքների խորհրդի 10/23 բանաձևի» 4-րդ պարբերությունում  նշվում է,  որ ոչ ոք կարող ոտնահարել միջազգային իրավունքով  երաշխավորված մարդու իրավունքները, ոչ էլ սահմանափակելու դրանց շրջանակը»։ 

Լրահոս

Քանի՞ օր ոչ աշխատանքային կլինի մարտ ամսին
Մարտի 3-ին և 4-ին լույս չի լինելու. հասցեներ
Գեղարքունիքում 2026 թվականի փետրվարին գրանցվել է 62 ծնունդ
Օլիվիա Դինը հռչակվել է Մեծ Բրիտանիայի պոպ երաժշտության թագուհի
Եթե Իրանը թուլանա, Թուրանի գործոնն է ավելանալու․ մեր շահերից բխում է՝ պատերազմը հենց այսօր ավարտվի (տեսանյութ)
Մեզ այս պատերազմը պարտադրվել է. կպաշտպանվենք. կարիք չունենք, որ որևէ մեկը գա, մեզ պաշտպանի.Շիրղոլամի (տեսանյութ)
ԱՄՆ-ի իմպերիալիստական նկրտումներն այլևս չեն թաքցվում. Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)
Եթե Իրանում սկսվի քաոս, անվտանգային ու տնտեսական լրջագույն խնդիրներ է բերելու ՀՀ-ի համար․ Սաղաթելյան (տեսանյութ)
Մերժե՛լ գերեզմանային խաղաղությունը․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
Կարևոր
Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները, հյուպատոսական բաժինները շարունակում են իրենց գործունեությունը․ ԱԳՆ
Իրանի թուլացումը Փաշինյան շահերից է բխում․ ինչպես տարածաշրջանում կփոխվի բալանսը պատերազմից հետո (տեսանյութ)
Էս պայմանական հրադադարով հնարավորություն են տվել, որ վերարտադրվի ու շարունակի հանձնել. Սաղաթելյան (տեսանյութ)
Իրանի դեմ պատերազմը երկարում է, իրավիճակը բարդանում է նաև մեզ համար (տեսանյութ)
ԻԻՀ պահապանների խորհուրդը շարունակում է երկրի կառավարումը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի իշխանությունների աշխարհագրական գիտելիքները իսպառ ցնդել են. Խաչատրյան
ՈՒՂԻՂ. ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի ասուլիսը
Իրանի քաղաքական ճգնաժամը՝ Խամենեի մահ, հրթիռային հարվածներ․ ՀՀ ՊՆ պաշտոնյա է կալանավորվել
Անվտանգային տեսանկյունից, փառք Աստծու, Հայաստանում խաղաղություն է. Ալեքսանյան
Կարևոր
Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան
Ինտրիգներ մի՛ փնտրեք. Սահմանադրության նախնական տեքստը մարտին կհրապարակվի

Լրացուցիչ նորություններ

...

«Մենք գրեթե աղետ ունեցանք»․ NASA-ի ուշացած խոստովանությունը

Գիտնականները զգուշացնում են ֆիթնես հավելվածների հոգեկան առողջության համար ռիսկերի մասին

Գիտնականները պարզել են, թե ինչպիսի քայլվածք է «բացահայտում» ինքնավստահ տղամարդուն

Գիտնականները հարաբերություններում հոգեոպաթիայի թաքնված նշան են հայտնաբերել

Գիտնականները գտել են շագանակագեղձի քաղցկեղի գեները «անջատելու» միջոց

Հայտնաբերվել են տարեցների շարժունակության համար վտանգավոր ապրանքներ

Գիտնականները զգուշացնում են վեյփինգի մահացու վտանգի մասին

Շիմպանզեները, ինչպես պարզվել է, ցուցաբերում են ռացիոնալ մտածողության նշաններ

Գիտնականներն առաջին անգամ ստեղծել են բյուրեղներ, որոնք հակասում են ֆիզիկայի օրենքներին

Գիտնականները զգուշացրել են էլեկտրական սկուտերների բարձր վտանգների մասին երեխաների համար

Հայտնաբերվել է ուղեղի վնասվածքը ախտանիշների ի հայտ գալուց առաջ հայտնաբերելու միջոց

Հայտնաբերվել են բանջարեղեններ, որոնք հողից վտանգավոր տոքսիններ են կուտակում

Նրա արվեստում ժամանակակիցը երբեք չի կտրվել ավանդույթից. այսօր Մանսուրյանի ծննդյան 87-ամյակն է

Ֆրանսահայ երգիչը համերգով հանդես կգա Երևանում

Ինձ մի փոքր մեղավոր եմ զգում, որ վեց ամիս առաջ խոստացա Զառային տեսնել ու չգնացի. Կամո Սեյրանյան (տեսանյութ)

Տնտեսման հստակ բանաձև բնակարան գնելիս. Ինտերիեր դիզայնի արվեստը (տեսանյութ)

Կկարոտենք Զառային, նոր ամուսնուն տեսա, ասաց,որ ինձ շատ էր սիրում, ես էլ իրեն․ Անդրանիկ Հարությունյան (տեսանյութ)

Ցավում եմ, որ Զառայի հետ աշխատելու բախտ չվիճակվեց, շատ հետաքրքիր գույն պակասեց ասպարեզում․ Լեռնիկ Հարությունյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի հոգեհանգիստը

Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը