Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկերի փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին իր ելույթը։

 «Նախ և առաջ թույլ տվեք Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից շնորհակալություն հայտնել այս հանդիպման կազմակերպիչներին նման նշանակալից թեմայի քննարկման հնարավորության համար։

 Այսօր, խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի մասին, մենք ոչ միայն հիշում ենք անցյալը, այլև քննարկում դրանից քաղած դասերը, որոնք կարևոր են և՛ մեր ներկայի, և՛ մեր ապագայի համար:

Մեր համաժողովի թեման ընդգծում է, որ խորհրդարանների, խմբակցությունների և քաղաքական դաշինքների փոխգործակցությունը ոչ թե պարզապես կառավարման գործիք է, այլև պատմական հիշողությունը պահպանելու և մեր երկրների միջև առկա բարեկամությունն ամրապնդելու հզոր ռեսուրս։ 

Հայաստանի համար, ինչպես Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, Մեծ հաղթանակը դարձել է ազգային գիտակցության անբաժանելի մասը։ Իմ երեք մեծ պապերը եղել են ռազմաճակատում, որոնցից մեկը՝ Թամանյան դիվիզիայի կազմում։ Հաղթանակի օրը մեր ընտանիքի համար միշտ եղել է, կա և կմնա հարազատ տոն։ Մեր պապերն ու նախապապերը ուս-ուսի պաշտպանել են մեր հայրենիքը։

Ռազմավարական դաշնակցային հարաբերություններն այժմ էլ կապում են իմ երկիրը Ռուսաստանի հետ՝ բարեկամության և ընդհանուր պատմության անկոտրում շղթայի պես։ Ընդհանուր շղթայի ամրությունը կախված է դրա յուրաքանչյուր օղակից:

Եվ նշանակություն չունեն այդ օղակների ո՛չ չափը, ո՛չ տեղակայումը. եթե դրանցից որևէ մեկը թուլանա, կթուլանա նաև ամբողջ շղթան: Սա պետք է հիշենք բոլորս։ Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել։

Գործընկերներիս հանդեպ հարգանքից ելնելով` ես չեմ շեղվի մեր հանդիպման թեմայից, բայց չեմ էլ կարող չընդգծել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հայ ժողովրդի զավակները պետք է հնարավորություն ունենան գերությունից վերադառնալու իրենց հայրենիք։

Միայն այդ դեպքում մենք կտեսնենք, որ մեր հարևանները, ինչպես և մենք, փորձում են պաշտպանել մեր տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել խաղաղության պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։

Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը։ Միջխորհրդարանական համագործակցությունը եզակի հնարավորություններ է ստեղծում մեզ համար։ Սա հարթակ է, որտեղ խմբակցություններն ու քաղաքական դաշինքները կարող են հանդես գալ որպես մեկ միասնական ճակատ՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Եվ Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանումը պետք է այդ նպատակներից մեկը լինի։

Միասին մենք կարող ենք մշակել կրթական համատեղ նախագծեր, աջակցել պատմական հետազոտություններին, կազմակերպել միջազգային համաժողովներ՝ աշխարհին հիշեցնելու համար, որ հաղթանակը ընդհանուր էր և պատերազմի դասերը պատկանում են բոլորին։

 Հավերժ փառք հերոսներին։

Փառք Մեծ Հաղթանակին»։

Լրահոս

Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ)
Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ
Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր
ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը
Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը
Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան
Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը
Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել
High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth
Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը
Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել է
300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան
Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար
Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ
Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր
Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք
Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը

Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել

High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth

Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը

300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար

Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ

Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր

Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք

Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել

Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն

Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը

Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին

Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել

Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա

Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)