Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բոլորը դարձել են «փորձագետ» ու «էքսպերտ» և փորձում են յուրովի մեկնաբանել կատարվածը. Արմեն Հովասափյան


Արմեն Հովասափյանը գրում է. 

«Այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, որոնք հիմնականում կապված են ուժային բլոկը ղեկավարող անձանց հրաժարականներով, հանրային լայն քննարկման թեմա են․ բոլորը դարձել են «փորձագետ» ու «էքսպերտ» և փորձում են յուրովի մեկնաբանել կատարվածը։ Այնինչ, դա ոչ թե սպոնտան, այլ բավական խորքային ու երկար մշակված օպերացիա էր, բայց կենտրոնանանք դրանցից մեկին միայն։
Երեկ լրատվականներից մեկում աչքովս ընկավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար, իսկ իրականում ՀՀ-ում բոլոր փոփոխությունների մասնագետ, Դանիել Իոաննիսյանի հարցազրույցը, որտեղ մի քանի ուշագրավ դրվագի հանդիպեցի։ Դանիելը, կուրծք ծեծելով, պաշտպանում էր Արգիշտի Քյարամյանին, մասնավորապես նշելով․
«ես ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց, որովհետև նա Քննչական կոմիտեում բավական լավ գործունեություն էր ծավալում, իրականացնում էր արմատական փոփոխություններ, որոնք չենք տեսնում այլ ուժային կառույցում»։

Սա ասվում է մի անձի մասին, ում ղեկավարման օրոք տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա ուղղակի արհեստական, փնթի գործեր են «կարվել», մարդիկ ապօրինաբար տարվել են կալանքի, շատերը, կոնկրետ Արմեն Աշոտյանը, շարունակում է մնալ տնային կալանքի տակ (չնայած Աշոտյանի գործը, ինչպես տեսնում ենք, դատարանում փլուզվում է)։

Ըստ էությանը ինչ է ստացվում․ Իոաննիսյանը, ով իր գործութնեության ողջ ընթացքում հանրությանը ներակայանում է որպես «ժողովրդավարության դրոշակակիր», մարդ, ով իրեն համարում է ՀՀ-ում «մարդու իրավունքների թիվ մեկ պաշտպան», փաստացի աչքերը փակում է այն բռնարարքների ու խոշտանգուների վրա, որոնց մասին տևական ժամանակ բարձրաձայնում են տարբեր անհատներ ու լրատվականներ։

Իոաննիսյանը շատ գեղեցիկ ձևով շրջանցում է նաև Քննչականի կողմից չբացահայտված ու չհետաքննված հարյուրավոր գործերը, Քննչականի պատուհանից ընկած դեպքը և այլն։

Ամբողջապես սորոսի գրանտներով գործունեություն ծավալած Իոաննիսյանը, հիմա եկել ու փրփուրը բերանին իր աջակցությունն է հայտնում Քյարմյանին՝ ասելով, թե «նա ուժային համակարգի ղեկավարներից ամենաչկոռումպացվածն է» (ի դեպ, այստեղ լուրջ կարսկածներ են առաջանում, նշանանակում է մնացածի մասով Դանիելը մտահոգություններ ունի)։

Պատճառը շատ պարզ է․ ԱՄՆ դեսպանատան «սիրելի» Դանիելը շատ հանգիստ ու բաց տեքստով պաշտպանում է դեսպանատան մեկ այլ «սիրելիին»՝ Քյարամյանին։ Ի դեպ՝ այս թեմայում Արևմուտքի հետքն առավել ակնհայտ և ցցուն է դառնում, երբ Իոաննիսյանն իր խոսքում ընդգծում է, թե․

«նա փայլուն ղեկավարում էր ԱԱԾ-ն, մինչև որ ռուսները պահանջեցին և Փաշինյանը Քյարամյանին աշխատանքից ազատեց, որովհետև ռուսներին դուր չէր գալիս այն, ինչ ԱԱԾ համակարգում անում էր Քյարամյանը»։

Հ․գ․ Մինչև տեքստս գրեցի, պարզ դարձավ, որ Արևմուտքի մեկ այլ «սիրելի»՝ Արփինե Սարգսյանը, նշանակվեց ՆԳ նախարար»։

Լրահոս

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 26-ին
Կարևոր
Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)
Բանակցողները չեն մեկնել Իսլամաբադ․ ինչ է ասել Թրամփը
ՀՀ ավտոճանապարհների վիճակը ապրիլի 26-ի առավատյան
Թրամփի հետ ընդունելության ժամանակ կրակոցներ արձակողը ձերբակալվել է. Մանրամասներ
Թրամփը շտապ տարհանվել է Վաշինգտոնում անցկացվող միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից հետո (տեսանյութ)
Ֆրանսիան արդիականացնում է իր Rafale կործանիչները՝ ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար
Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ապրիլի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու
Կարևոր
Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան
Թրամփ. Ամերիկացի բանակցողների այցի չեղարկումը չի նշանակում Իրանի վրա հարվածների վերսկսում
Նեթանյահուն հրամայել է հզոր հարվածներ հասցնել «Հըզբոլլահի» դիրքերին
Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից
Հունգարիայի փոխվարչապետը հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից
Արաղչի. Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն
Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան