Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով Իրանի քաղաքացի է կալանավորվել


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝  Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մասով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԻԻՀ նշված քաղաքացին Ս․Մանուկյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել 84–ամյա տղամարդուն առևանգելու և շորթմամբ վերջինիս հարազատներից առանձնապես խոշոր չափերի՝ 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։

Գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, իրենց գործողությունները հնարավորինս քողարկված իրականացնելու և հետագայում բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով, վերը նշված գումարը կրիպտոարժույթի տեսքով ստանալու համար թվային արժույթի դրամապանակ բացելու հարցով ԻԻՀ քաղաքացին դիմել է ԻԻՀ-ում բնակվող իր մտերիմին՝ պատճառաբանելով, որ անձամբ չի կարող դա անել:

Բիթքոինի կրիպտոարժույթի հաշիվ-դրամապանակի տվյալները տրամադրելուց հետո, վերջինս, ԻԻՀ քաղաքացու խնդրանքով ձեռք է բերել նաև օտարերկրյա՝ ուկրաինական վիրտուալ հեռախոսահամար, որով բացել է «WhatsApp» բջջային հավելված: Նշված գործողություններն իրականացվելուց հետո, Ս․ Մանուկյանը, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, հանցավոր խմբի անդամների հետ 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տան մոտ, որտեղ դիմակավորված դարանակալել և սպասել են նշված տան 84-ամյա բնակչին: 

Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են նրան նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից: Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը և հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով, դիմակավորված, մինչև 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը՝ հսկել են տարեց տղամարդուն:

Այնուհետև Ս․Մանուկյանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն և հանդիպել ԻԻՀ հիշյալ քաղաքացուն: Շարունակելով իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ խմբի անդամները 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ին, տարեց տղամարդու որդուն՝ Խ. Քոքոբելյանին, վերոնշյալ հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: Բացի այդ, նրանք բազմիցս վերջնագրեր են ներկայացրել ԱԺ նախկին պատգամավորին՝ սպառնալով, որ հաջորդը կլինի վերջինիս որդին:«WhatsApp» հավելվածի միջոցով իրականացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատ արձակել տարեց տղամարդուն:

Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո, 2022թ. օգոստոսի 2-ին Ս․ Մանուկյանը Իրանից վերադարձել է Հայաստան և Ա․ Ք․-ի հետ, իրենց մտերիմից վերցնելով «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենան, ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքից ուղևորվել և ժամը 14:00-ի սահմաններում ժամանել են Ծաթեր բնակավայր: Մինչև վերջիններիս տեղ հասնելը, Թ. Պ․-ն բամբակե և բինտե խծուծներով փակել է տարեց տղամարդու աչքերը, որից հետո վերջինիս տեղափոխել են հիշյալ ավտոմեքենան և հեռացել:

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել Իջևան քաղաքի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը և պահանջել պայմանավորված գումարի մյուս մասը: Ժամը 18։00-ի սահմաններում 84–ամյա տղամարդը հայտնաբերվել է նշված վայրում:

Շարունակելով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը՝ վերջինիս հարազատները վերը նշված եղանակով ևս 20.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք փոխանցում են կատարել հիշյալ կրիպտոարժույթի հաշվին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Լրահոս

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

Լրացուցիչ նորություններ

...

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը

Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան

Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա

Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ

Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում

Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել