Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բանակի ներսում սպանությունների, ինքնասպանությունների գործերով կոծկման պրոցեսներ են տեղի ունենում. իրավապաշտպան (տեսանյութ)

Բանակի ներսում սպանությունների, ինքնասպանությունների դեպքերը անպատժելիության և դասեր չքաղելու հետևանք են, արդյունք են նրա, որ մարդուն վերաբերվում են որպես ռեսուրս․ համազգեստը, հրացանը, բատինկան ու մարդը նույն հարթության վրա են։ Մինչև այդ խնդիրը չլուծվի, բնականաբար որևէ փոփոխություն չի լինի։ Այս մասին Euromedia24.com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նա անդրադարձավ բանակում մահվան վերջին դեպքին, երբ տեղեկություն տարածվեց, թե գուբախտում զինծառայող է ինքնասպան եղել։

Կարապետյանցը նշեց, թե գուբախտը խիստ սահմանափակ հնարավորություններով տեղ է և չի պատկերացնում՝ ինչպե՞ս կարող էր այնտեղ լինել նման դեպք․ «Չեմ պատկերացնում, որ մարդը հեռախոս պահելու կամ գուբախտում հայտնվելու համար կարող է գնալ ինքնասպանության։ Անշուշտ, այստեղ այլ դետալներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Հույս ունենանք՝ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքում կտեղեկանանք դրա մասին։ 25 տարվա աշխատանքային իմ փորձը ցույց է տալիս, որ որևէ գործ մինչև վերջ չի բացահայտվել, գրեթե բոլոր գործերում կան կարևոր, բնորոշող դետալներ, որոնք բացակայում են, բացատրություն չեն տալիս, ըստ այդմ, երևույթը շարունակվում է»։ 

Հարցին, թե ՊՆ-ն զինվորի մահվան մասին հաղորդագրությունը տարածեց բավականին ուշ, արդյոք քողարկելու միտում տեսնո՞ւմ է դրա հետ կապված՝ Կարապետյանցը պատասխանեց․

 «Եթե ՊՆ-ն հնարավորություն ունենար ընդհանրապես չէր տարածի լուրը և անգամ կհերքեր, բայց քանի որ համացանցային ժամանակներում հնարավորություն չունեն թաքցնելու ինֆորմացիան՝ ստիպված արձագանքում են։ Իհարկե, կա նման մտավախություն և անհանգստություն, բազմաթիվ քննվող գործերով հենց առաջին ժամերին են, որ տեղի են ունենում կոծկման պրոցեսները։ Չեմ կարող պնդել, որ այս դեպքը ևս այդպիսին է եղել, բայց փորձը ցույց է տալիս, որ առաջին կոծկումները, թե ինչ ուղղով պետք է ընթանա «պաշտոնական» վարկածը, որոշվում է առաջին ժամերին և չեմ բացառում, որ նման բան կարող էր տեղի ունենար, հատկապես, որ շատ մեծ փորձ ունեն, քանի որ շարունակում են պաշտոնավարել մարդիկ, որոնք ժամանակին շարքային քննիչի կարգավիճակում շատ այդպիսի պրոցեսների են մասնակից եղել, իսկ այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ»,- նշեց իրավապաշտպանը։

Նկատենք, որ շատ արագ, հենց դեպքի հաջորդ օրը, կազմակերպվեց բանակում զոհ դարձած զինվորի հոգեհանգստյան արարողությունը։ Հարց է առաջանում՝ անհրաժեշտությու չկա՞ր դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելու։ Ի պատասխան մեր դիտարկման՝ Կիրապետյանցը նշեց, որ կասկածելի շատ բաներ կան․ «Նորություն չէ, որ տարբեր տեսակի հանցագործություններում ներգրավված են եղել նաև բժիշկները և հիմա էլ ձեռքիս տակ կան գործեր, որտեղ ակնհայտորեն երևում է, որ դատական բժիշկներն ու փորձագետները կեղծել են դատաբժշկական փորձաքննությունները։ Որքան էլ ՊՆ նախարարը կամ ՔԿ նախագահը գովերգեն բարեփոխումները փաստն այն է՝ ունենք գործեր, որոնք քննիչների, դատախազների, դատաբժիշկների, փորձագետների հանցավոր գործողությունների արդյունքում կոծկվել են ապացույցներ»,- ասաց Կարապետյանը։

 Ինչ վերաբերում է նման դեպքերից հետո մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, ապա իրավապաշտպանը նկատեց, որ եթե անգամ որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել, ապա դա եղել է ոչ համարժեք կատարված դեպքին․ «Այո, կան պատասխանատվության ենթարկված մարդիկ, բայց դրա հակառակ կողմն էլ կա, կան նաև արդարացվածներ։ Նրանց, որոնց մեղադրանք է առաջադրվել զինվորի ինքնասպանության հասցնելու կամ սպանության մեջ մեղադրելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ կեղծիքներով ազատվել են»։

  Իրավապաշտպանի խոսքով՝ զինվորների գործերով պաշտոնական վարկածը գրեթե երբեք չի համապատասխանում իրականությանը։ Ըստ նրա՝ քանի որ զինվորականները և՛ քննչականում, և՛ դատախազությունում ուսադիր են կրում, իրենք էդպես են պատկերացնում ուսադիրի պատիվը պաշտպանելը և իրենց պատկերացման մեջ ուսադիրի պատիվը պաշտպանելը նշանակում է հանցագործություն կատարած մարդկանց զերծ պահել պատասխանատվությունից, սակայն դա հակառակ էֆեկտն է ունենում։Ըստ Կարապետյանցի՝ միջանձնային միջադեպերը բանակում բացառելու համար աշխատանքներ պետք է տարվեն, ինչը չի արվում․ «Երբ ատելության խոսք է հնչում ԱԺ-ի ամբիոնից, պաշտոնյաների կողմից, սա չի կարող անհետևանք մնալ։ Ես չէի պնդի, որ միջանձնային լարվածությունը նոր է բանակում ավելացել, բայց որ մեծ ծավալի է հասել՝ ակնհայտ է։ Սա բացարձակ անպատասխանատվության, սեփական դիրքը, պաշտոնը, կարգավիճակը չգիտակցեու հետևանք է ևև անպատժելիությունը բանակում»,- ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, քանի դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում կամ ամբողջ ծավալով չի ենթարկվում, թույլ են տալիս ենթադրելու, որ դեպքերը կկրկնվեն։ 

Կարապետյանցն անդրադարձավ նաև սահմանին հերթապահության ժամանակ քնած և դրա պատճառահետևանքայն կապով սպանված կամ ինքնասպան եղած զինծառայողների դեպքերին՝ նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է զինվորը քնում․

«Միգուցե այդ զինվորի համար պայման չկա՞, որ մինչև հերթափոխի անցնելը հասցնի հանգստանալ։ Իսկ միգուցե կարգապահությո՞ւն չկա, որ դիրք բարձրանալուց առաջ քնի, հանգստանա, քանի որ ամբողջ գիշեր կանգնած մնալը սարսափելի աշխատանք է։ Ինչ որ մեկը հետևո՞ւմ է այդ գործընթացին, թե՞ միայն քրեական ենթամշակույթի բարքերը տարածելով են հարց լուծում,- ասաց իրավապաշտպանը՝ եզրափակելով, որ դեպքերը նախապատմություն ունեն և միայն զինվորի քնելու հարցը չէ, դրան նախորդող իրադարձություններ, դեպքեր են տեղի ունեցել։

 Սոնա Հարությունյան

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Պեսկովը կատակել է Մեծ Բրիտանիայի վարչապետների հաճախակի փոփոխությունների մասին
Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային
Գրոսի. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները, վաղ թե ուշ, կստուգեն Իրանի միջուկային օբյեկտները
ՈՒՂԻՂ․ ՄԻԵԴ-ը կարևոր վճիռ է կայացրել «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ
Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի
«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի
«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից
«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար. Իսրայելը Լիբանանից զորքերը դուրս բերելուց բացի այլ ելք չունի
ԱՄՆ-ն նոր հարձակում է նախատեսում Իրանի դեմ. Թրիփփի ճակատագիրը՝ անորոշ (տեսանյութ)
Կլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մարզադաշտ կունենա
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանի հարավի բուֆերային գոտում «Հըզբոլլահի» զինյալների ուղղությամբ կրակ բացելու մասին

Լրացուցիչ նորություններ

...

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից

Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)

Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել

Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը

Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն

Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու

Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու