Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից՝ չառաջարկելով այլ աշխատանք՝ նշելով որ բուհում ինձ հարմար այլ աշխատանք չկա. Հասմիկ Ափյան


Հասմիկ Ափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, իսկ հաստատվում է այն պարագայում, երբ չես հարմարվում ապօրինությունների հետ, հավատում ես ու պայքարում։ Քանի՜ տարի է՝ Բրյուսովը գերության մեջ է. քանդում են ինչքա՜ն կարող են՝ ոչնչացնելով բոլոր կայուն ու կանգուն պատերը, կարգերն ու ավանդույթները։ Առաջին հերթին ազատվում են այն մարդկանցից, ովքեր ապրել, արարել են հանուն բուհի առաջընթացի, ովքեր, համալսարանն իրենց տունը համարելով, օր ու գիշեր աշխատել են, որ տան ճրագը միշտ վառ մնա։ Բրյուսովի երբեմնի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, ոչ հեռավոր 2018-ին «կեցցե՜ նոր թագավորը» կարգախոսով առաջնորդվելով՝ ինձ իր հետ առանձնազրույցի ժամանակ առաջարկեց միասին այսպես ասած «փուռը տալ» մարդկանց, հարմարվել ու պահպանել ռեկտորի տեղակալի իմ աշխատանքը։

Ես, բնականաբար, չէի կարող շատ հարմարվողների, «ով տեր՝ ես ծառա»-ների նման բռնել համալսարարանս ու երկիրս հիմնահատակ քանդել ցանկացողների ձեռքը՝ հանուն պաշտոնի ու աշխատավարձի։ Ու եղավ այն ինչ եղավ. չկարողանալով գտնել գեթ մեկ օրինական հիմք՝ ինձ՝ Բրյուսովի ուսանողների եւ հասարակայնության հետ կապերի հարցերով ռեկտորի տեղակալիս, աշխատանքից ազատելու, դեկրետս չավարտված աշխատանքի վերդառնալուն պես, համալսարանի խորհրդի անդամներին ապակողմնորոշելով՝ էլ. հասցեներով քվեարկել տվեցին եւ որոշեցին կրճատել իմ հաստիքը։
Ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից՝ չառաջարկելով այլ աշխատանք՝ նշելով որ իրենց գնահատմամբ բուհում ինձ հարմար այլ աշխատանք չկա։ Կարճ ժամանակ անց բացեցին ռեկտորի խորհրդականի 2 հաստիք՝ իմ կատարած աշխատանքն ապահովելու համար, սակայն համոզվեցին, որ նույնիսկ այդ հաստիքները բավարար չեն նման ծանրաբեռնվածության աշխատանքային գործառույթներ իրականացնելու համար։ Ես միանգամից դիմեցի դատարան, քանզի խախտվել էին ոչ միայն իմ աշխատանքային իրավունքները, այլեւ անցում էր կատարվել բարոյական արժեքների վրայով։ Երեխա ունենալու հանգամանքը խրախուսելու փոխարեն, օգտագործվել էր ինձանից ազատվելու իբրեւ թե հիմքեր նախապատրաստելու միջոց։

Այս ընթացքում քանի՜ դատավոր փոխվեց, ինչքա՜ն դժվարություններ առաջացան, ու սպասվելիք հաղթանակս դատարանում հետաձգեց։ Այդ գործընթացին նպաստում էր իմ աշխատանքից հեռացման մեջ կարեւոր դերակատարում ստանձնած Ցոլակ Ակոպյանի մտերիմը՝ Բրյուսովը ներկայացնող փաստաբան Սահակ Մանուկյանը՝ դատարանում վկաներին ձեռ առնելով, սադրելով։Նա նույնիսկ մի անգամ դատավորին ասեց, թե իբր տեղյակ էլ չի եղել, որ ես «Պատիվ ունե՞մ էր, թե՞ պատիվ Չունեմ» դաշինքի ցուցակով թեկնածու եմ առաջադրվել՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը։
Այն նույն Ցոլակի, ով հիմա փորձում է երեւալ Բրյուսովի ու բուհական ոլորտի ապագայով մտահոգ, սակայն չգիտես ինչու այդ մտահոգություններն իր ու իր ընկերների մոտ նշմարվեցին իրենց աշխատանքից զրկվելուց հետո, իսկ մինչ այդ նրանք լավ էլ գովաբանում էին նոր բարքերը, շատերը մոռանալով իրենց անցյալը, ավելին՝ ուղիղ մասնակցություն ցուցաբերում Բրյուսովի քայքայման գործում՝ ընթացս ապահովելով աշխատանքային կարգավիճակի խրախուսումներ։
Ի դեպ , այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը բրյուսովական չեն։Բրյուսովի «նոր տերերը» Սահականմաների որոշ մասից, իհարկե, ձերբազատվեցին, բայց թաթախվեցին էլ ավելի մեծ անարդարությունների մեջ։ Ինձ հետ հանդիպման ժամանակ Բրյուսովի գործող ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ինքը եւս այն կարծիքին է, որ ինձ ապօրինի են հեռացրել աշխատանքից, որ ինձ եւ իմ անցած ճանապարհին չի սազում դատական պրոցեսներում ներգրավված լինելը, որ համալսարանն ունի իմ կարիքը, որ ուսանողության հետ տարվող աշխատանքը բարձիթողի վիճակում է, հասարակայնության հետ կապերը վերանայման կարիք ունեն եւ որ ճիշտ է համարում իմ վերականգնվելը նաեւ որպես դասախոս։

Մենք կարող էինք փոխշահավետ համաձայնության գալ, այդ պարագայում Գյուրջինյանը զերծ կմնար Հարությունյանի կատարած ապօրինության մեջ թաթախվելուց, բայց՝ ոչ։ Նա թաթախվեց. դատական հերթական նիստի ժամանակ Բրյուսովը ներկայացնող փաստաբանը հայտարարեց, որ բուհը շարունակում է դատական պրոցեսը։Այսինքն, Դավիթ Գյուրջինյանը, փաստացի, շարունակեց Կարինե Հարությունյանի գծած գիծը, զիջումներ, փոխհամաձայնություն չեղան, փոխզիջումներ քննարկելու նպատակահարմարություն գործող ռեկտորը չտեսավ։
Զարմանալի էր, իհարկե, ինձ հետ ունեցած զրույցներից հետո, բայց ամեն դեպքում՝ փաստ։ Գնդակն իր դաշտում էր. ինքն այդպես որոշեց։Իսկ հիմա կարեւորի մասին։
3,5 տարի անց բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, նյարդերի պայքար տանելով՝ ես իմ հմուտ եւ իրենց գործի գիտակ փաստաբանների շնորհիվ հաղթեցի։ Կայացվեց որոշում։

Այո, ինձ աշխատանքից ազատելու հրամանը ճանաչվեց անվավեր: Կատարվեցին բոլոր փոխհատուցումները։Այս պահին այսքանը։ Ամեն ինչ դեռ առջեւում է…

Հ.Գ. Շնորհակալություն եմ հայտնում իմ երկու փաստաբաններին՝ Սլավիկ Պողոսյանին եւ Արտակ Նավասարդյանին՝ փաստաբանական ծառայությունը փայլուն իրականացնելու համար, գործով վկաներին՝ անկաշառ մնալու, չընկրկելու, իրականությունը պատմելուց չվախենալու համար։

Հատուկ շնորհակալություն Բրյուսովի իմ կոլեգաներին եւ ուսանողներին ինձ մշտապես աջակցելու համար։

Դեռ կհանդիպենք»։

Լրահոս

Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ
Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի
«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի
«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից
«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար. Իսրայելը Լիբանանից զորքերը դուրս բերելուց բացի այլ ելք չունի
ԱՄՆ-ն նոր հարձակում է նախատեսում Իրանի դեմ. Թրիփփի ճակատագիրը՝ անորոշ (տեսանյութ)
Կլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մարզադաշտ կունենա
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանի հարավի բուֆերային գոտում «Հըզբոլլահի» զինյալների ուղղությամբ կրակ բացելու մասին
Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)
Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Իրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը
Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում․ կան զոհեր

Լրացուցիչ նորություններ

...

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից

Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)

Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել

Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը

Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն

Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու

Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու