Մարդկությունն ապագայում կարող է սովորել ապրել ավելի քան հազար տարի՝ արհեստական բանականության (ԱԲ) զարգացման շնորհիվ։ Նոր տեխնոլոգիաները կարող են արագացնել գիտական հայտնագործությունները բժշկության և ծերացման հետազոտությունների ոլորտում, իսկ դրա լիարժեք հաղթահարման դեպքում մարդու կյանքի տևողությունը կարող է հասնել 1200–1400 տարվա։
Այս մասին հայտարարել է շվեդ փիլիսոփա, Օքսֆորդի համալսարանի նախկին պրոֆեսոր Նիք Բոսթրոմը, հաղորդում է «Բիզնես Ինսայդեր»-ը։
Փորձագետի ենթադրությամբ՝ կենսաբժշկության ոլորտում ապագա ձեռքբերումները կարող են մարդու կյանքի միջին տևողությունը հասցնել 1200-1400 տարվա։ Նման սցենարը հնարավոր կդառնա, եթե ԱԲ-ի օգնությամբ գիտնականները սովորեն կանգնեցնել ծերացման գործընթացները և պահպանել մահացության այն մակարդակը, որը բնորոշ է առողջ 20-ամյա մարդկանց։
«Եթե մտածենք այն մասին, թե որքան կլիներ մեր կյանքի տևողությունը, եթե մենք չծերանայինք, ապա դա մոտ 1200, հնարավոր է՝ 1400 տարի է», — ասել է Բոսթրոմը։
«Եվ սա, հնարավոր է, բավականին պահպանողական ստորին սահման է, քանի որ այս իրավիճակում դուք կարող եք ունենալ նաև մահացության այլ ռիսկերի նվազեցման այլ եղանակներ, ինչպիսիք են դժբախտ պատահարները և այլն», — հավելել է նա։








