Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի բնակիչը արջին մարդու տեղ է դրել և նրանից ծխախոտ է խնդրել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է նրա որդին՝ Վլադիմիրը։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ տղամարդը ընկերների հետ գնացել էր տայգա՝ մայրու կոներ հավաքելու։ Վլադիմերը պատմել է, որ երեկոյան հոգնած հայրը միջատների խիտ պարսի միջով իր առջև նկատել է մի կերպարանք, որը նման էր մեջքին ուսապարկ ունեցող ցածրահասակ տղամարդու։ Նա դանդաղ էր քայլում՝ փոքր-ինչ կքած։
«Հայրս հասել է նրան և ուսապարկին թփթփացնելով՝ խնդրել է ծխախոտ։ Բայց շորի փոխարեն ձեռքի տակ մորթի է զգացել։ Երկուսն էլ գոռացել են․ արջը նույնպես բարձր ձայն է հանել», — պատմել է Վլադիմիրը։
Նրա խոսքով՝ հայրը վազել է դեպի ճամբար՝ հրացանը վերցնելու, սակայն երբ վերադարձել է, գիշատիչն արդեն անհետացած է եղել։
Արջի հետ հանդիպման վայրում մնացել էին միայն պատռված ուսապարկը և կերած ընկույզների մնացորդները։








