Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Մենք այդքան բան արեցինք, որ այդ հողը տա՞ն». Ռադիկ Թաթոսյանն անցել է 44-օրյա պատերազմով և անմահացել ծառայությունը շարունակելիս. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է

.«Ռադիկը փոքր տարիքում աշխույժ երեխա էր, հետաքրքիր բնավորություն ուներ, կարծես «խոսքը գրպանում դրված» լիներ: Անկեղծ էր, մաքուր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Ռադիկի մայրիկը: Նշում է՝ տարիքի հետ որդու բնավորությունն էլ փոխվեց, դարձավ ավելի հանգիստ և լուրջ:«Շատ լավ էր սովորում:

Կենսաբանությունն ու քիմիան իր սիրելի առարկաներն էին: Բժիշկ էր ուզում դառնալ: Դպրոցից հետո ընդունվեց Մարտունու բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժին: Ուզում էր ատամնաբույժ դառնալ: Բայց այդքանով կանգ չէր առնելու: Իր մեծագույն երազանքներից մեկը դիմածնոտային վիրաբույժ դառնալն էր»: Ռադիկը քոլեջն ավարտել է, երազանքների իրականացումը հետաձգել երկու տարով: Պետք է ծառայեր հայկական բանակում: Մայրիկն ասում է՝ որդին միշտ ցանկացել է Արցախում ծառայել: «Երբ իրեն հարցնում էի՝ ինչու հենց այնտեղ, ասում էր՝ տղեն պետք է Ղարաբաղում ծառայի: Եվ ուզում էր բանակում ֆելդշեր լինել:

Ծառայության ընթացքում իրեն առաջարկել էին լինել հրամանատարի օգնական, բայց նա չէր ցանկացել, սերժանտական կուրսերի էին ցանկացել ուղարկել, բայց կրկին մերժել էր, իր միակ նպատակը ֆելդշեր լինելն էր: Պատերազմից հետո քննություն էր հանձնել, պետք է գար Հայաստան դասընթացների, որոնք ավարտելուց և իր ծառայության վայր վերադառնալուց հետո լինելու էր դիրքի ֆելդշերը»: Տիկին Կարինեն նշում է՝ որդին շատ էր սիրում կարդալ, երաժշտություն լսել, եղբորն էլ մշտապես ուղղորդում էր, որ շատ կարդա և նաև սպորտով զբաղվի:  2020 թ.-ի հուլիսի 1-ին Ռադիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Ասկերան:Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Մարտունի 3»: «Սիրով է մեկնել ծառայության, ոգևորված էր:

Երբեք չի տրտնջացել որևէ բանից: Վեճերի ժամանակ եղել է բոլորին հաշտեցնողը»: Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Ռադիկի հետ ընտանիքն ամենօրյա կապ է ունեցել, մայրիկն ասում է՝ միայն երեք օր որդին չի զանգել, հետո պարզվել է, որ այդ ժամանակ պատսպարվել է գետնի տակ գտնվող ինչ-որ խողովակի մեջ, մինչև զորքը հասել է իրեն, դուրս է եկել:

«Պատերազմն սկսվելու օրը չզանգեց: Իր հետ խոսել ենք սեպտեմբերի 28-ի երեկոյան, ասաց՝ մեզ մոտ հանգիստ է, ամեն ինչ լավ է: Ու ոչ մի օր չտրտնջաց, ցույց չտվեց, որ վատ վիճակում է»:Ասկերան, Կարմիր շուկա, «Մարտունի 3», Հադրութ: Պատերազմի օրերին Ռադիկը թեժ կետերում է եղել: «Ընկերն է պատմել, որ երբ պատերազմի սկսվելու օրը առավոտյան պետք է գնային լվացվելու, իսկ հետո՝ ճաշելու, թշնամու առաջին արկն ընկել է իրենց զորամասի տարածքում: Թաքստոցում սպասել են մինչև իրավիճակը հանդարտվի, դուրս են եկել, զենքերը ստացել ու մեքենաներով բարձրացել դիրքեր: Միսակը՝ Ռադիկիս ընկերն է պատմում՝ խոսել են այն մասին, որ պատերազմ էլ տեսան: Ռադիկս էլ արձագանքել է՝ իրար հետ դեռ համալսարան էլ կընդունվենք, տուն կկառուցենք, կաշխատենք:

Հասել են սահման, տարբեր ուղղություններով պետք է գնային, այդ ժամանակ ընկերը հանում է կոտրված ժամացույցն ու տալիս Ռադիկին, որ եթե հանկարծ իր հետ բան պատահի, նա այն փոխանցի իր ծնողներին: Ռադիկը չի վերցնում ժամացույցը և ասում է՝ մեզ հետ ոչինչ էլ չի պատահի, ներքևում՝ վաշտում կհանդիպենք, ողջ ու առողջ»:

Տիկին Կարինեն նշում է՝ 44-օրյա պատերազմում իր որդին հաղթել է թշնամուն: «Տարբեր թեժ կետերում եղավ, իր զինակից ընկերների կյանքերը փրկեց: Միակը բանը, ինչով հպարտանում էր, այն էր, որ կարողանում էր կյանքեր փրկել: Վիրակապել է վիրավորներին, առաջին օգնություն ցույց տվել: Մի օր էլ գիշերով չորս ընկերով մի քանի կիլոմետր քայլելով ու վազելով պատսպարվում են անտառի մեջ: Որոշում են թաքստոց փորել, մինչև զորքը գա ու հասնի իրենց: Ընկերն է պատմում՝ երեքս փորեցինք մեր տեղը, չորրորդը՝ ոչ: Ռադիկն ասաց՝ իր տեղն էլ պիտի փորենք, մենք էլ երկուսով բարկացանք, թե ինչու: Ռադիկն արձագանքել է՝ եթե ինքը չի ուզում փորել ու փրկել իր կյանքը, ուրեմն մենք կփորենք: Բահը վերցնում է ու սկսում փորել:Տղաներն էլ միանում են նրան: Իսկ երբ գիշերն անձրև է գալիս, ու այդ տղայի թաքստոցը փլվում է, Ռադիկը նրան իր մոտ է տեղավորում: Պատերազմի օրերին իր կյանքն է փրկվել մի զարմանալի պատահականությամբ:

Մի անգամ, երբ տղաներին պետք է տեղափոխեին այլ վայր, Ռադիկն էլ է որոշում նրանց միանալ, բայց հրամանատարն իրեն ասում է, որ մնա: «Ուրալը» մի քիչ ճանապարհ անցնելուց հետո պայթում է:Միշտ ասում էր՝ մա՛մ, Աստված ինձ հետ է, Աստված ինձ փրկում է»: Պատերազմն ավարտվում է, օրեր անց ծնողները Ռադիկին այցի են գնում: «Շատ էր փոխվել, հասունացել, լրջացել, կարծես տարիքն առած տղամարդ լիներ: Հիշում եմ, որ երբ պատերազմի օրերին լսում էր «հողերը տալու» մասին, հունից դուրս էր գալիս.

«Գիտե՞ք, թե այդ հողի համար ինչ տղերք են իրենց կյանքը տվել, ինչ տղերքի արյուն է թափվել, մենք այդքան բան արեցինք, որ այդ հողը տա՞ն»»: Եկավ 2021 թ.-ի հունվարը: Ռադիկը ծառայում էր «Մարտունի 3»-ում: «Դիրքում տղաների հետ նոր տարի էր նշել, ամեն ինչ լավ էր: Առհասարակ, տղաները պատմում էին, որ երբ տրամադրություն չէին ունենում, իրենց մի տեսակ սաստում էր՝ ձեզ ուժեղ պահեք, ձիգ պահեք: Իսկ հետո եկավ հունվարի 11-ը: Ամբողջ օրը զանգահարեցի, բայց տղաս զանգերիս չպատասխանեց: Երեկոյան 8-9-ի կողմերը զանգահարեց, ասաց, որ ինժեներական աշխատանքներ են կատարել, կապ չկար:

Ձայնը խռպոտ էր՝ ոնց որ թե մրսել եմ:Ես էլ ասացի՝ խոսիր հրամանատարիդ հետ, թող քեզ վաղը չուղարկեն ինժեներական աշխատանքների: Հետո ճաշարան էր գնացել, վերադարձավ, նորից զանգահարեց, խոսեցինք ու իրար հրաժեշտ տվեցինք: Հաջորդ առավոտյան զանգահարեցի: Ռադիկս ասաց, որ գիշերն իրեն վատ է զգացել, հրամանատարն ուղարկել է բուժկետ: Ճնշումն էր ցածր եղել, սրտի աշխատանքն էին ստուգել, հանգստացնող կաթիլներ տվել, ուղարկել վաշտ: Նորից իրեն վատ էր զգացել, դիմել բժշկին, նա էլ սիստեմա էր միացրել:Խոսեցի իր հետ, ասաց՝ մա՛մ, ուզում եմ մի քիչ քնեմ, կզարթնեմ ու կզանգեմ: Երևի մեկ ժամ անցավ, չդիմացա, սկսեցի զանգել, զանգերս անպատասխան էին մնում: Ի վերջո, պատասխանեց, ձայնը խռպոտ էր՝ մա՛մ, հետո կզանգեմ:

Դրանից հետո տղայիս տեղափոխել են հոսպիտալ, այնտեղից՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Այնտեղից պատասխանեց իմ զանգին, խեղդվում էր, չէր կարողանում խոսել:Բուժքույրն ասաց, որ տեղափոխում են Հայաստան: Հասանք Վայք, երբ ամուսնուս զանգահարեցին ու ասացին, որ տղաս էլ չկա:

Ինձ ասաց, որ պակաս թղթեր կան, չենք կարողանա սահմանն անցնել, եկանք տուն:Ու դրանով ամեն ինչ վերջացավ՝ հունվարի 12-ին ժամը վեց անց կես: Թե ինչ տեղի ունեցավ, չկարողացանք պարզել»: Տիկին Կարինեն չի կարողանում բառերով նկարագրել, թե որքան ցավոտ է, որ որդին 44 օր անցնելով պատերազմի բոլոր փորձությունների միջով, մահացավ իր համար անհասկանալի պատճառով: «Եթե պատերազմի ժամանակ զոհվեր, գուցե զգացողություններս այլ լինեին, կմտածեի՝ նա էլ մյուս տղաների հետ անմահացավ, բայց այդքան պայքարից հետո այսպե՞ս»:Ապրելու ուժի մասին: «Ռադիկիցս հետո կրտսեր որդիս՝ Ալեքսս ուժ տվեց ապրելու:

Սկզբում շատ դժվար էր, միակ միտքս Ռադիկիս հասնելն էր, բայց կրտսեր որդիս սթափեցրեց, որ հանուն իրեն պիտի ապրեմ»: Հ. Գ. - Ռադիկ Թաթոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պատերազմից հետո՝ դեռևս կենդանության օրոք ստացված պատվոգիրը Ռադիկի ընտանիքին հասել է նրա մահվանից հետո: Հուղարկավորված է Մարտունու տարածաշրջանի հայրենի Գեղհովիտ գյուղում:

Լրահոս

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը
56 երթուղու ավտոբուսը հետընթաց անելով բшխվել է «Chevrolet»-ին, «ՎԱԶ 2107»-ին և «Mercedes Sprinter»-ին
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազի հետ
Կարևոր
Վարդան Ղուկասյանին հոսպիտալացնելու որոշում է կայացվել
Շատ երկար էի սպասում Հայաստանի հավաքական հրավիրվելուն․ Արտյոմ Բանդիկյան
Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ․ փորձագետ
Քադաֆիի որդին ազատ է արձակվել․ Lebanon 24
Թագավորական սկանդալ․ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը զրկվեց «պրինց» կոչումից
Կարևոր
Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ «դատը»
Բելառուսը մերժել է Լիտվայի խնդրանքը
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Օրբանն ակնկալում է ռուս-ամերիկյան գագաթաժողով՝ Բուդապեշտում
Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Գրիգոր Լուսավորիչն էլ է ամուսնացյալ եղել, իշխանությունների օրակարգը կեղծ է (տեսանյութ)
Եթե պարզվի՝ սպանված Տիգրանի մայրը ամուսնու վարքի մասին իմացել, լռել է, մյուս երեխաներին նրան չեն վերադարձնի
Շահին Աբասովը Մոսկվայում դատապարտվել է 17 տարվա ազատազրկման
Ութ տարի ուշացած բրիտանական Ajax զրահամեքենաները՝ ռուսական դրոնների թիրախում
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոր գլխավոր տնօրեն ունի
Շտապ
Որպես անհետ կորած որոնվում է 29–ամյա արցախցի Արսեն Թևոսյանը
Լևոն Զուրաբյանն ասում էր՝ Արցախն էդ 3-ը հանձնեցին․ ինչքա՞ն կարելիա մարդկանց մատների վրա պտտացնել (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը

Ով է ընտրվել «Միսս Երկիր 2025» (լուսանկար)

Ամենաթեժ Տասնյակը. 6.3 մագնիտուդով երկրաշարժ Աֆղանստանում. չինական արտահանումը դանդաղել է (տեսանյութ)

Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Ժողովուրդ». Պետպատվերի համար այսուհետեւ կվճարեն 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ ստացողները. նոր «հարկատեսակ»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա. «Փաստ»

«Սա միջանկյալ հաղթանակ է. եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա հայտարարագրման համակարգը սկսելու է գործարկել այլ եղանակով». «Փաստ»

Իշխանության քմահաճույքները կատարելու «կամավորականները». «Փաստ»

Սկանդալ Սևանի շուրջ. ինչո՞ւ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները չկարողացան լռել. «Փաստ»

Մհեր Ախտոյանի եղբայրը կրկին հարցաքննվել է.0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

Ո՞վ է գլխավորելու Ռոբերտ Քոչարյանի թիմի նախընտրական ցուցակը. «Հրապարակ»

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

Պետական պաշտոնյաները հաքերային «հարձակման» թիրախ են դարձել. «Ժողովուրդ»

Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը. «Ժողովուրդ»

Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ․ ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին