ԱՄՆ վարչակազմը վստահ է, որ եվրոպական երկրները լուրջ մարտահրավերների առջև են կանգնած, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրել են հաստատել, որ Արևմտյան Եվրոպայի երկրները թուլացել են, որ նրանք նվիրված չեն իրենց սեփական անվտանգությանը (անկախ նրանից՝ առանձին պետություններ են, թե ՆԱՏՕ), և որ թույլ են տալիս զանգվածային միգրացիա առանց ձուլման։ «Ես ուզում եմ ասել, որ իմ կարծիքով Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։
Ես այս թեմայով խոսել եմ տարեսկզբին Մյունխենում՝ անվտանգության համաժողովում։ Գիտեք, մեր երկրում եղածի մեծ մասը Եվրոպայի ժառանգություն է։ Մեր ավանդույթները, մեր մշակույթը, նույնիսկ մեր ժողովրդավարությունը և դրա հիմքում ընկած շատ բան այնտեղից է եկել», - ընդգծել է պետքարտուղարը։ Ռուբիոն հիշեցրել է Սեուտայում հուլիսի վերջին տեղի ունեցած միգրացիոն ճգնաժամը։
«Փաստն այն է, որ անկախ նրանից՝ Եվրոպայում է, թե Արևմտյան կիսագնդում, Միացյալ Նահանգներում, թե որևէ այլ վայրում, ոչ մի երկիր, աշխարհի ոչ մի պատասխանատու երկիր, որը կառավարվում է պատասխանատու մարդկանց կողմից, չի կարող թույլ տալ, որ իր սահմանները պարզապես բաց մնան և մարդկանց հոսք գա։ Երկրները չեն կարող լցվել միգրանտներով», - ընդգծել է նա։








