Սպիտակ տունը արգելել է CNN-ի լրագրողներին նստել նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը նրա՝ Թենեսի կատարելիք այցի ժամանակ, որը նախատեսված է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին:
Այս մասին հայտնել է The Washington Post-ը։ Աղբյուրների համաձայն՝ «Սպիտակ տունը արգելել է CNN-ի լրագրողներին նստել նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը, երբ նա շաբաթ օրը այցելի Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաք»: Հոդվածում ընդգծվում է, որ «այս որոշումը սպառնում է ուրբաթ օրը վերսկսված լրագրողների հերթափոխով խմբի աշխատանքին»:
Նոքսվիլում ամերիկացի առաջնորդը պետք է մասնակցի քոլեջի ֆուտբոլի խաղին։ Սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարել էր, որ արգելում է CNN-ի և MS NOW-ի, ինչպես նաև Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն՝ իր վարչակազմի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար: Նա հավելել էր, որ նախագահական նստավայրում մուտքն արգելված լրատվամիջոցների ցանկը կարող է ընդլայնվել:
Վերոնշյալ լրատվամիջոցների թղթակիցներն ու տեխնիկական անձնակազմը սեպտեմբերի 19-ին կորցրեցին Սպիտակ տուն մուտք գործելու հնարավորությունը:








