Իրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են։ Այս մասին հայտնել են Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, փոխանցում են տեղի լրատվամիջոցները։
«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը, հատկապես ավիացիոն ոլորտի դեմ պատժամիջոցների հետ կապված, հանգեցրել է 2026 թվականի սեպտեմբերի 22-ից իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ադրբեջան դադարեցնելու որոշմանը»,- ասվում է հրապարակված հայտարարությունում։
Հիշեցման կարգով նշենք, որ իրանական Iran Air ավիաընկերությունը ավելի վաղ հայտարարել էր՝ շարունակում է Ստամբուլ, Բաքու և Նաջաֆ չվերթներն իրականացնել ըստ սահմանված չվացուցակի։ Ընկերության փոխանցմամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի կամ Իրաքի ավիացիոն իշխանություններից թռիչքների դադարեցման վերաբերյալ որևէ պաշտոնական ծանուցում չի ստացվել։








