Սենտեմբերի 3-ին և 4-ին Մոնակոյում անցան Հայաստանի օրերին նվիրված միջոցառումները ։ Սեպտեմբերի 3-ին կայացավ 2 միջոցառում ՝ Hôtel Métropole Monte-Carlo-ում անցավ հայկական ոսկերչական արվեստին նվիրված միջոցառում, որտեղ ներկայացվեց հայկական DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսը և «Armenian Goldsmith» եռահատոր գիրքը՝ նվիրված հայկական ոսկերչության բազմադարյա պատմությանը , որից մեկ օրինակ Վրույր Փենեսյանի կողմից փոխանցվեց Մոնակոյի իշխան Ալբեր II-ին։ Միջոցառման հատուկ հյուրն էր աշխարհահռչակ սուպերմոդել Վիկտորիա Սիլվշտեդը :
Երեկոն ուղեկցվեց հայկական դուդուկի և դաշնամուրի կենդանի կատարումներով։ Հյուրերին առանձնահատուկ դուր եկան հայկական խմիչքները՝ OHANYAN կոնյակը, որն ի դեպ արդեն վաճառվում է Մոնակոյում , Altera wines գինիները իրենց առանձնահատուկ համով , Abrikon բրենդին , որի բույրը և համը տպավորեց սոմելիեներին, նաև ARARAT ջրերը` իրենց յուրահատուկ շշերով և համով ։ Khakhamyan Heritage կառուցապատող ընկերությունը միջոցառմանը ներկայացրեց Amanoo բնակելի թաղամասը՝ որպես բնության, ճարտարապետու թյան և մտածված կենսակերպի ներդաշնակությամբ ձևավորվող համայնք։
Ցուցահանդեսի ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ը տեղում հյուրերին ներկայացրեց նորարար և ժամանակակից գործիքակազմ, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Պրեմիում բանկային ծառայությունների և գործարքներ իրականացնելու հնարավորությունները:








