Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ozon-ը գործարկել է առաջին ֆուլֆիլմենտ կենտրոնը Հայաստանում


Ozon-ը հայտարարում է Հայաստանում առաջին ֆուլֆիլմենտ (fulfillment) կենտրոնի գործարկման մասին։ Երևանում տեղակայված պահեստային համալիրը կիրականացնի առցանց պատվերների մշակման ամբողջական ցիկլը՝ տարբեր կատեգորիաների ապրանքների ընդունումից մինչև ծանրոցների ձևավորումը։ Լոգիստիկ օբյեկտը հայ վաճառողներին թույլ կտա տեղաբաշխել իրենց ապրանքները և առաքել դրանք ինչպես Ռուսաստան, այնպես էլ Հայաստանի ամբողջ տարածք:Նախկինում Ozon-ի Հայաստանյան լոգիստիկ ենթակառուցվածքը ներառում էր 2000 մ² ընդհանուր մակերեսով տեսակավորման կենտրոն։ Դեպի Ռուսաստան և հանրապետության ամբողջ տարածքով ապրանքների առաքման ժամկետն արագացնելու համար մարքեթփլեյսը 1,5 անգամ ընդլայնել է լոգիստիկ օբյեկտը և դրա վրա գործարկել առցանց պատվերների մշակման ամբողջական ցիկլ․ վաճառողները կարող են բերել իրենց ապրանքները մարքեթփլեյսի պահեստ, որտեղ դրանք կփաթեթավորվեն և կպահվեն ինչպես Հայաստան, այնպես էլ Ռուսաստանի Դաշնություն ուղարկելու նպատակով։Օբյեկտի ընդհանուր մակերեսը ավելի քան 2500 մ² է։ Ներկա փուլում լոգիստիկ կենտրոնն ի վիճակի է պահել մինչև 50000 ապրանք։ Ֆուլֆիլմենտ կենտրոնը կկարողանա մշակել օրական մինչև 2000 պատվեր։
«Մենք տեսնում ենք, թե որքան արագ է աճում մեր վաճառողների և գնորդների թիվը Հայաստանում, և մենք ամեն օր աշխատում ենք նրանց համար մեր ծառայության որակը բարելավելու ուղղությամբ: Երևանում ֆուլֆիլմենտ կենտրոնի գործարկումը զգալիորեն կարագացնի պատվերների մշակման գործընթացը, կխնայի վաճառողների՝ ապրանքների փաթեթավորման վրա ծախսվող ժամանակն ու գումարը, և որ ամենակարևորն է՝ կապահովի պատվերների ավելի արագ առաքում մեր 49 միլիոն գնորդներին»,-  նշեց «Ozon Հայաստան»-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը:Ozon-ը հայկական շուկա է մուտք գործել 2023 թվականի ամռանը։ Ընկերությունը սկսել է վաճառքը երկրի բնակիչների համար, բացել ներկայացուցչություն և լոգիստիկ կենտրոն Երևանում։ Ընկերությունը վերջերս գործարկել է սեփական սուրհանդակային առաքման ծառայությունը Երևանում։OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 370 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Ի շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

Լրահոս

Կարևոր
Մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորին պատրաստենք. Սուրեն Պապիկյան
Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Դուք ինչի՞ եք միլիոնատեր, ես ձեզ դատելու եմ. Թեժ բանավեճ Փաշինյանի ու Քոչարյանի միջև (տեսանյութ)
Տանձից ու մանդարինից խոսեք․ իմ պարտքն է Քոչարյանի կլանը ունեզրկել. Փաշինյան (տեսանյութ)
Ռուսաստանը Թուրքիայից կստանա բենզինի առաջին ծովային խմբաքանակը
«Երկու անգամ ձեռքերը խփեցին սեղանին, ասացին՝ վախ ցավում է ու գնացին»․ Փաշինյանի խանդավառությունը (տեսանյութ)
Ադրբեջանը Ռուսաստանին նոր պահանջ է ներկայացրել. Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Փաշինյան (տեսանյութ)
«Դուք ինչի՞ չեք դմփդմփացնում»․ ընդդիմությունը լքեց ԱԺ-ն (տեսանյութ)
Մենք ու հարյուր հազարավոր քաղաքացիներ մեր ձևով պաշտպանելու ենք Եկեղեցին. Կարապետյան (տեսանյութ)
Ալիևը պահանջում է փակել ատոմակայանը, Փաշինյանն ասում է՝ այն վտանգավոր է․ Կարապետյան (տեսանյութ)
Նոր մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած հերթական ինքնասպանության դեպքի մասին
«Որպես պաշտպանության նախարար՝ պատասխանատվության իմ բաժինն ունեմ». Պապիկյան (տեսանյութ)
«Զինծառայողների մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է ՀՀ-ում». Պապիկյան (տեսանյութ)
Չինաստանը կոչ է արել Մերձավոր Արևելքում շահագրգիռ կողմերին վերսկսել բանակցությունները
ՈՒՂԻՂ. Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը
Սինգապուրը յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքներին կտրամադրի ավելի քան 55,000 դոլար
ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին
Մեծամորի ԱԷԿ-ը կփակվի՞․ Զախարովայի կոշտ հայտարարությունը. Լավրովը զգուշացնում է ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին (տեսանյութ)
Կասեցվել է «Ֆուդ Մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները

Լրացուցիչ նորություններ

...

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել

Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել

Տպավորիչ կադրեր, զոհեր և անձնական կապեր․ գիտնականները պարզել են, թե ինչն է համաշխարհային ԶԼՄ-ներին գրավում աղետների մեջ

Ինը թիթեռից մինչև հազարները․ ինչպես անհետացումից փրկեցին ամենահազվագյուտ տեսակներից մեկը (տեսանյութ)

Հին նկարիչները արյուն էին ավելացնում ներկին. հայտնաբերվել է Հուաշանի նկարների դիմացկունության հնարավոր բացատրությունը

Վիեննայում ֆուտբոլային դաշտի տակ հայտնաբերել են հռոմեական դարաշրջանի ընդհանուր գերեզման՝ 129 տղամարդու մնացորդներով

Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է

Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ

Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում

Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը

Երկրի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական փոթորիկ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողները

Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու

Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»

Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ

Զգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել