Տասնյակ ցուցարարներ քարերով և ձվերով հարձակվել են Սեուտայի խորհրդարանի անդամ Ջուլիա Ֆերերասի մեքենայի վրա, հաղորդում է El Pais-ը։ Նրա խոսքով՝ բողոքի ակցիան կազմակերպվել էր մի միավորման քաղաք ժամանման դեմ, որը հայտարարել էր միգրանտներին մարդասիրական օգնություն բաժանելու մտադրության մասին:
Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին նավահանգստում՝ սպասելով լաստանավով ժամանած մեքենաների մեկնմանը: Տեսնելով Ֆերերասի մեքենան՝ ցուցարարները սկսել են տարբեր առարկաներ նետել դրա վրա և փորձել են փակել դրա ճանապարհը, չնայած այն հանգամանքին, որ պատգամավորը կապված չէ միավորման հետ: Ազգային ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել միջամտել և ուղեկցել պատգամավորի մեքենան։ Առնվազն երկու մարդ ձերբակալվել է։
Միջադեպը տեղի է ունեցել Սեուտայում աճող սոցիալական լարվածության ֆոնին՝ միգրանտների զանգվածային հոսքի պատճառով։








